Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Օտարամոլութեամբ Նեխած Ենք…

July 24, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

Այս նամակով ուզում եմ անդրադառնալ մեր միջում հիւանդագին երեւոյթ դարձած օտարամոլութեան մասին: Օտարամոլութիւնը մեր մէջ մանաւանդ Հայաստանում ուղղակի զաւեշտական մակարդակի է հասել: Երեւանի խանութներից մի մասը կրում են  օտար անուններ, երբեմն էլ` գրուած միայն լատինական տառերով: Օրինակ` supermarket  SAS,  BEST, FRESH, YEREVAN CITY , MOSKEVICHKA (այս մէկը գրւած է միայն ռուսերէնով), կամ` beauty salon «SENIORITA» «RENOIRE»,  Hotel «HOUSE», «MULTI REST GROUP», կամ արագ ուտելիքի ճաշարան (ֆասթ ֆուտ)  BURGER QUEEN, շաուրմա SUPER Shaurma, GEORGE’S  շաուրմա` կամ կօշիկի խանութ`  ELLEN shoes, MAXI , PALERMO,  ROBERTO, shoes, կամ`  «Cafe SANTA FE» , Cafe LaBOHEME, resaurant La PIAZA, CALUMENT, NATURA GOLD, եւ շատ ուրիշ օրինակներ: Հակառակ նրան, որ ըստ պետական օրէնքի, բոլոր օտարատառ գրութիւները խանութների ցուցատախտակներին  պէտք է կրեն տուեալ անունը հայերէն տառերով եւս, բայց անօրէն պատճառներով բացակայում են այս օրէնքին հետեւողները` որոշ բացառութիւներով: Եթէ մի օտարի աչքերը փակեն  ու Երեւանի կենտրոնական պողոտաներից մէկում բացեն, չի կարող զանազանել, որ գտնւում է Եւրոպայում, Միացեալ Նահանգներո՞ւմ,  թէ՞ Հայաստանում: Ամէնից ծիծաղելին, մի փոքր մթերքի խանութ է մի անյայտ գիւղում, որի ճակատին գրուած է SUPERMARKET, սուփերմարքեթ: Գիտեմ` հայերէն ստեղծուած մի բառ կայ սուփերմարքեթի համար, որ չի գործածւում «գերշուկայ»: Հետաքրքիր է իմանալ այս խանութի տիրոջից, որ քանի ամերիկացի կամ եւրոպացի է անցնում այդ գիւղից, կամ` որքա՞ն դժուար կը լինի որեւէ օտարազգի զբօսաշրջիկի համար հասկանալու, որ այդ տեղ ի՛նչ է ծախւում: Ես յաճախ չեմ կարողանում զսպել իմ վրդովմունքը եւ նոյն հարցն եմ տալիս Երեւանի օտար անուներով խանութպաններից: Մի դէպքում կարողացայ համոզել մէկին (TOMMY HILFIGER), որ խանութի անունը հայերէն տառերով եւս փակցնի խանութի ճակատին: Ամիսներ յետոյ մեծ հպարտութեամբ ինձ ցոյց տուեց պահանջածս  փոփոխութիւնը:

Մի ուրիշ երեւոյթ էլ է սկսած վերջերս , մի որեւէ նոր խանութի բացումից առաջ, ցուցափեղկին գրւում է «OPENING SOON». Մէկ դէպքում միայն տեսայ որ գրուած էր, «ԲԱՑՈՒԵԼՈՒ Է ՇՈՒՏՈՎ».

Հետաքրքիր է իմանալ, թէ ի՛նչ անուղղելի կամ ահաւոր սխալ կամ վնաս է լինելու տուեալ «պիզնես»-ին եթէ հայերէն տառերով գրուի բացումի մասին: Այդ ո՞ր օտարն է, որ բարկանալու է կամ պախարակելու է խանութի տիրոջը իր ազգի ու լեզուի գործածութեան համար: Ընդհակառա՛կը, մենք կը ցուցաբերենք յարգանք ու կարեւորութիւն մեր ինքնութեան ու տեսակի նկատմամբ: Ես երբեմն այս հարցը արծարծել եմ ու ստացել եմ իմ հետ համակարծիք պատասխան: Թւում է որ շատ դէպքերում այս մասին նախօրօք չէ մտածուած:

Ես կարծում եմ, որ մեր օտարամոլութեան պատճառը հպարտութեան պակասն մեր ազգի մշակոյթի եւ պատմութեան նկատմամբ: Այն օրը, երբ աշխարհի օտարալեզու պատմութեան գրքերում մարդիկ կարդան միւս ազգերի կայսրութիւների շարքին, օրինակ, Տիգրան Մեծի ու Արտաշէս Աշխարհակալի կայսրութեան մասին, կամ հին փիլիսոփաների շարքում կարդան Նարեկացու , Ներսես Շնորհալու, կամ հին պատմաբաների շարքում կարդան, Մովսէս Խորենացու, Եղիշէի մասին, կամ գիտնակաների շարքում կարդան Անանիա Շիրակացու, Գրիգոր Տաթեւացու եւ շա՜տ շատ ուրիշ դէմքերի մասին  «վերջին դարաշրջանների հանճարեղներ, օրինակ գիտնականներ  Համբարձումեան, Ադամեան, Գուրզադեան, երաժիշտներ` Խաչատրեան, Յարութիւնեան եւ շատ շատեր այլ ասպարէզներում», մեր ազգակիցները տարբեր ակնածանքով ու հպարտութեամբ կը մտածեն մեր ազգի կարեւորութեան մասին: Երեւի այն ժամանակ չեն ամաչի կամ նուաստութեան բարդոյթից չեն տառապի:

 

 

Նախորդը

Երանի՜

Յաջորդը

ԼՕԽ-ի 55-րդ Պատգամաւորական Ժողովը Աւարտեցաւ Նոր Նուաճումներու Տեսիլքով

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.