Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Փերինչեքի Գործը. Հայոց Ցեղասպանութեան Խնդիրը Հեռու Պահել Դատարաններից

June 23, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Աշխարհի ամենաարդար դատարանն անգամ կայացնում է քաղաքական վճիռ, եթէ այդպէս են պահանջում միջազգային յարաբերութիւններում եղանակ ստեղծող եւ թելադրող ուժերը: Այս իրականութիւնը հաշուի առնելով` պէտք է չափազանց զգուշ լինել եւ Հայաստանի ու համայն հայութեան համար գլխաւոր երկու օրակարգային հարցերը` արցախեան հակամարտութեան կարգաւորումն ու Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը չտանել իրաւական դաշտ, աւելի՛ն, չտանել միջազգային դատարան: Երբ որեւէ խնդիր կամ վէճ տարւում է դատարան, ապա դու ստիպուած ես ընդունել այդ դատարանի որոշումը, անկախ նրանից, որ դու չես հայցի նախաձեռնողը:

Այսօր Հայաստանն ու հայկական աշխարհը Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի նախօրէին կանգնած են անկիւնադարձային վիճակում: Խօսքը թուրք ազգայնական, Աշխատանքային կուսակցութեան առաջնորդ եւ ահաբեկչական «Էրկենեքոն»-ի գործով դատապարտուած ու վերջերս բանտից ազատուած Տողու Փերինչեքի գործի մասին է: Այս գործը թէեւ ուղղակիօրէն չի վերաբերում Հայոց ցեղասպանութեանը, սակայն այնպիսի կարեւորութիւն ունի, որ հրապարակաւ  միջամտում են Զուիցերիան, Թուրքիայի  եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնները, միջազգային համբաւ վայելող ցեղասպանագէտները:

Գրեթէ տասը տարի առաջ Փերինչեքը Լոզանում թուրքական մի հաւաքում ունեցած իր ելոյթում Հայոց ցեղասպանութիւնը որակել էր «միջազգային սուտ», որի պատճառով 2007թ. մարտին Վօ քանթոնի դատարանը նրան դատապարտել էր 90-օրեայ պայմանական ազատազրկման կամ դրան համարժէք տուժի, ինչպէս նաեւ` 3 հազար զուիցերիական ֆրանք տուգանքի: Փերինչեքը դիմել էր դատարան` բողոքարկելով վճիռը: Վօ քանթոնի եւ Դաշնային գերագոյն դատարանը մերժել էին բողոքը: Ապա Փերինչեքը դիմել էր Մարդու իրաւունքների եւրոպական դատարան, որը 2013թ. դեկտեմբերի 17-ին կայացրեց վճիռ,  ըստ որի, զուիցերիական դատարանը խախտել էր Փերինչեքի ազատ արտայայտուելու ազատութիւնը: Այսպիսով, Փերինչեքը դատարանում յաղթեց Զուիցերիային:

Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճռում մասնաւորապէս ասուած է, որ Զուիցերիան խախտել է Մարդու իրաւունքների եւրոպական հռչակագրի 10-րդ յօդուածը, այն է` խօսքի ազատութեան իրաւունքը: Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումը թուրքական մամուլը  որակեց պատմական` այն որակելով Թուրքիայի յաղթանակ, քանի որ եւրոպական դատարանը թոյլատրում է Հայոց ցեղասպանութեան ժխտումը` դրա դէմ դատական գործ յարուցելը համարելով խօսքի ազատութեան սահմանափակում:

Այսպիսով, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը, արդարացնելով Հայոց ցեղասպանութիւնը հրապարակայնօրէն ժխտող թուրք ազգայնականին, անուղղակի կերպով կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանութեան եղելութիւնը: Երբ Փերինչեքը արդարացուեց, նա շարունակում էր թուրքական բանտում մնալ «էրկենեքոն»-ի գործով:

Եւ ահա մարտի 10-ին Պոլսի քրէական դատարանը վճիռ կայացրեց «էրկենեքոն»-ի գործով մի շարք կասկածեալների, այդ թւում` Փերինչեքի ազատ արձակման մասին: Զուգադիպութիւն էր, թէ պատահականութիւն, սակայն ուշագրաւ է, որ յաջորդ իսկ օրը` մարտի 11-ին, Զուիցերիայի Արդարադատութեան դաշնային գրասենեակը յայտարարեց, որ մտադիր է դիմել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան` Փերինչեքի գործը Մեծ պալատի կողմից վերանայելու պահանջով: Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը ողջունեց Զուիցերիայի որոշումը:

Յունիսի 2-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի հինգ դատաւորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննութիւնը Մեծ պալատ ընդունելու մասին որոշում: Անմիջապէս արձագանգեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը. «Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի` 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ ամրագրւում է «արտայայտման ազատութեան պաշտպանութիւնը, որը ազատութեանը, ժողովրդավարութեանն ու օրէնքի գերակայութեանը հաւատարիմ հասարակութիւնների հիմնարար տարրն է», մինչդեռ Զուիցերիան հարցը ներկայացրել է Մեծ պալատ բացարձակապէս քաղաքական դրդապատճառներով: Համոզուած ենք, որ Մեծ պալատը գործը քննելիս կ՛առաջնորդուի միմիայն իրաւական նկատառումներով: Անհնար է պատկերացնել արդիւնք, որը կը տարբերուի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշումից: Այսպիսով, դա մէկ անգամ եւս կը լինի համարժէք պատասխան այն նախաձեռնութիւններին, որոնք միտուած են պատմութեան եւ օրէնքի քաղաքականացմանը եւ կ՛ամրագրի, որ ժողովրդավար հասարակութիւնների հիմնաքարը հանդիսացող արտայայտման ազատութիւնը պաշտպանուած է»:

Եթէ Մեծ պալատը անփոփոխ թողի նախկին որոշումը, ապա դա կը լինի մեծ հարուած Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին 100-ամեայ տարելիցի նախօրէին, թէեւ, կրկնենք, վճիռը չի վերաբերելու նրան` Հայոց ցեղասպանութիւն եղե՞լ է, թէ՞ ոչ: Անկախ դատարանի վճռից, Փերինչեքի գործը ցոյց է տալիս, թէ ինչքան վտանգներ կան, երբ Հայոց ցեղասպանութեան եւ կամ դրան առնչուող հարցերը տեղափոխւում են դատարան:

Հայոց ցեղասպանութիւնը իրաւական գործընթացում յայտնուել է նաեւ 2001 թուականին, երբ «Թուրք-հայկական հաշտեցման յանձնաժողովի» հայ եւ թուրք անդամները դիմել էին Նիւ Եորքի Անցումային արդարադատութեան միջազգային կենտրոնին, որպէսզի վերջինս անցկացնի անկախ ուսումնասիրութիւն եւ պարզի` ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանութեան մասին հռչակագիրը կիրառելի՞ է Հայոց ցեղասպանութեան նկատմամբ: Ուսումնասիրութիւնը եզրակացնում էր, որ Օսմանեան կայսրութիւնում հայերի զանգուածային ջարդն ու տեղահանումը համապատասխանում են Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի հռչակագրի սահմանած չորս հիմնական չափանիշներին: Միւս կողմից, կենտրոնը եզրակացնում էր, որ հռչակագիրը չունի յետադարձ կիրառութիւն, եւ հայերը չեն կարող «որեւէ իրաւական, ֆինանսական կամ տարածքային պահանջ» առաջ քաշել:

Զուիցերիան Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած երկրներից է: Սակայն, միւս կողմից, հէնց Զուիցերիան էր, որի նախաձեռնութեամբ սկիզբ դրուեց հայ-թուրքական «ֆութպոլային դիւանագիտութիւնը», որը բերեց Ցիւրիխում Հայաստան-Թուրքիա երկու արձանագրութիւնների ստորագրմանը: Արձանագրութիւններով յստակ ճանաչւում էին ժամանակակից Թուրքիայի սահմանները, իսկ Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան նպատակով առաջարկւում էր ստեղծել պատմաբանների յանձնաժողով: Այդ արձանագրութիւնները մինչեւ այսօր չեն վաւերացուել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց նախապայմաններ:

Արցախի հարցում եւս Զուիցերիան հայանպաստ դիրքորոշում չի ունեցել: Ինչպէս այս տարի, այնպէս էլ 1996-ին ԵԱՀԿ նախագահողը հէնց Զուիցերիան էր: Այդ տարի Լիզպոնում տեղի ունեցաւ ԵԱՀԿ գագաթաժողով, որի ընդունած եզրափակիչ փաստաթղթերից մէկով փորձ արուեց ճանաչել Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, իսկ Արցախը լայն ինքնավարութեամբ թողնել Ազրպէյճանի կազմում: Զուիցերիան այն երկրներից էր, որը բացայայտ պաշտպանում էր Ազրպէյճանին: Հայաստանը այդ գագաթաժողովում օգտուեց վեթոյի իր իրաւունքից:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Նախորդը

Կիրակնօրեայ Խօսքը. Երրորդութենական Հաւատքով Քրիստոնեայ Ենք…

Յաջորդը

Թուրք Ժխտողականները Չյաջողեցան Խափանել Ցեղասպանութեան Նուիրուած Ելոյթը Աւստրալիոյ Խորհրդարանին Մէջ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.