Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, հրապարակեց այս շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը:
Բաղդատած նախորդ շաբաթներուն, այս ժողովը եղաւ քիչ մը աւելի մեղմ` նկատի ունենալով, որ կախակայումները եղան շատ թեթեւ (մէկական մրցումով), մինչ նիւթական տուգանքներ չսահմանուեցան ակումբներուն դէմ:
Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.
| Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
|
ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաֆա – Նըժմէ | 3:30 | Մարզական Աւան |
| Թրիփոլի – Սալամ Զղարթա | 3:30 | Թրիփոլի |
| Մապարրա – Ախա Ահլի Ալէյ | 3:30 | Ահտ |
| Թատամոն Սուր – Իժթիմահի | 3:30 | Սուր |
|
||
| Շապապ Սահել – Ահտ | 3:30 | Սայտա |
|
||
| Անսար – Ռասինկ | 3:00 | Պէյրութ |


