Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայոց Հինաւուրց Հզօրագոյն Մայրաքաղաքը` Անին

March 14, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԿԱՐԻՆԷ ԱՂԱՊԱՊԵԱՆ

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ (Տիգրան Հոնենց) եկեղեցին
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ (Տիգրան Հոնենց) եկեղեցին

«Ժողովուրդ Հայոց, գիտցիր, որ սպասման վիճակ է այս: Հաւատա, որ պիտի վերադառնաս քո պապերի, արիարանց քաջերի երկիրը: Եկել ենք այստեղ չմնալու համար, եկել ենք

վերադառնալու համար… Գիտցի՛ր, հա՛յ ժողովուրդ, որ արժէք ես դու, եւ խօսք ունիս ասելու այս նամարդ աշխարհին»:

ԱՒԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ

Անիի զինանշանը
Անիի զինանշանը

Շարունակական կորուստները տեսնելով` ափսոսելով, յուզուելով, անցանք Կողբի աղի հանքերի մօտով: Արեւի ճառագայթներից աղի բլուրները փայլատակում էին: Այստեղից են աղ տարել Ռուսաստանի ցարի համար: Հանքն այնքան հարուստ է աղով, որ դեռ չորս հարիւր տարի պիտի բաւարարի Թուրքիոյ ներքին պահանջը: Շուտով հանքերը կ՛օգտագործեն նաեւ բժշկական զբօսաշրջութիւնը զարգացնելու նպատակով: Կողբի հանքերը մինչեւ 1920 պատկանել են Հայաստանին, այնուհետեւ Կարսի պայմանագրով բռնակցուել են Թուրքիոյ:

Անհրապոյր ճանապարհ անցնելով` հասանք Անի: Անին գտնւում է Գիւմրիից ընդամէնը 30 քմ. (18 մղոն) հարաւ-արեւմուտք, Ախուրեան գետի աջ ափին: Հնում գտնուելով Դուին-Տրապիզոն կարեւորագոյն ճանապարհի վրայ Անին արագ թափով զարգացել է: 961-ին  Բագրատունիներն իրենց արքունիքը Կարսից փոխադրում են Անի եւ այն հռչակում մայրաքաղաք: Անին առեւտրա-արհեստաւորական մեծահռչակ, շքեղ մայրաքաղաք է եղել մինչեւ 1053: Գլխաւոր մուտքի վրայ վազող եօվազի բարձրաքանդակն է, 13-րդ դարի Անիի զինանշանը: Ներս ենք մտնում անցնելով Անիի «Աշոտաշէն» եւ «Սմբատաշէն» հողաշէն պարիսպներով: Մեր առջեւ անմարդաբնակ հսկայական տարածք է: Խառնւում են եօյզերը, կարօտը, ցաւը, հիացմունքը, ափսոսանքը: Քայլում ենք Անիի պահպանուած միակ` սալապատ հազարամեայ փողոցով, զգացմունքներն աննկարագրելի են: Անին արհեստագործութեան մեծ կեդրոն է եղել: Զարգացած էր մետաղամշակութիւնը, բրուտագործութիւնը եւ յիսունի հասնող այլ արհեստներ: Յայտնի էին գործուածքները, գորգերը, մետաղեայ իրերը, զէնքերը, խեցեղէնը: Զարգացած է եղել ձէթի արտադրութիւնը: Այն օգտագործել են լուսաւորութեան, սննդի, պաշտպանութեան համար: Անին եղել է նաեւ միջնադարեան Հայաստանի ապակեգործական մեծ կեդրոն: Անին հիացրել է իր նրբակերտ շէնքերով, պաշտպանական պարիսպներով ու աշտարակներով, տասնեակների հասնող եկեղեցիներով, Ախուրեանի վրայի կամուրջներով եւ այլ կառոյցներով:

Ani-3-1403Կամուրջներից մէկն ունեցել է 31,5 մ. երկարութիւն, երկու կողմում աշտարակաւոր երկաթագամ դռներ եւ տախտակեայ բացուող մասեր: Անին ունեցել է միջնաբերդ, որի բարձրադիր մասում արքունի ընդարձակ պալատն է եղել: Անիի մեծատաղանդ ճարտարապետներից էր Տրդատը, որ ստեղծել է Անիի մայր տաճարը, Գագկաշէնը, նա նաեւ Կոնստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարի գմբէթի վարպետ վերակառուցողն էր: Անեցիները ցանկանում էին ամէն ինչ ներկայացնել գեղեցիկ եւ հմայիչ տեսքով: Հետաքրքրական է, որ Անիի միջնաբերդում գտնուել են 10-11-րդ դարերի օրերից պատրաստուած խողովակներ: Անիում երկարատեւ ուսումնասիրութիւններ են կատարել Նիկողայոս Մառը, նրա մշտական գործընկերներ Թորոս Թորամանեանն ու Մառի աշակերտ Յովսէփ Օրբելին:

Անիի սալապատ փողոցը
Անիի սալապատ փողոցը

Եղել է նաեւ «Ստորգետնեայ Անին», բնական եւ արհեստական հարիւրաւոր քարանձաւներից բաղկացած թաղամասը` կրկնայարկ, եռայարկ բնակարաններով: Հիւսիսային թեւում է եղել բաղնիքը` 7 սենեակներով, եղել են տաք եւ սառը ջրերի աւազաններ, ջրամատակարարման, ջրահեռացման եւ տաքացման համակարգերով:

Անմիջապէս աչքի է ընկնում հպարտ կանգնած աւերակների թագուհին` Անիի մայր տաճարը, Սուրբ Կաթողիկէն: Նրա հմայքը պարզութեան մէջ է: Տաճարը նուիրուած է Սուրբ Աստուածածնին: Եկեղեցու կառուցումը տեւել է քսան տարի: Սմբատը Տրդատին է յանձնել իր եկեղեցու շինարարութիւնը, բայց հէնց սկզբում էլ մահացել է: Գործի գլուխ է կանգնել նրա յաջորդի` Գագիկ Շահանշահի կինը` Կատրանիդէ թագուհին: Մի աւանդութիւն կայ, թէ իբր եկեղեցու միտքը Կատրանիդէին տուել է երազում յայտնուած հրեշտակը, խոստանալով, որ կառոյցի շինարարութեան ընթացքում չի լքի եւ այնքան ժամանակ կը պահպանի եկեղեցին, մինչեւ արաբները տեսնեն Քրիստոսի գալուստը: Այդ հրեշտակներն էլ պահպանում են տաճարն առ այսօր: Կատրանիդէ թագուհու դամբարանը գտնւում է անմիջապէս տաճարի կողքին: 1319-ին երկրաշարժից փլուել է մայր տաճարի գմբէթը, որոշ վնասներ էլ հասցրել է 1988-ի երկրաշարժը: անձախոյզներն էլ իրենց սեւ գործն են արել:

Սուրբ Գրիգոր եկեղեցին
Սուրբ Գրիգոր եկեղեցին

Ani-6-1403Սուրբ Գրիգոր (Գագկաշէն) եկեղեցին եռայարկ է եղել, նման` Զուարթնոցին: Այստեղ պեղումների ժամանակ գտնուել է Գագիկ Ա.-ի արձանիկը, ձեռքին` եկեղեցու մանրակերտը:

Տեսանք վերակառուցուող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որի երեսքարերը յափշտակելուց եկեղեցին կիսով չափ կործանուել է: Ընդհանուր յօրինուածքը այնքան միասնական է եղել, որ անգամ մէջտէղից կիսուելուց յետոյ էլ գմբէթը լիովին չի քանդուել: Սուրբ Փրկիչը Անիի երջանիկ օրերում մեծ հռչակ ստացած Պահլաւունի տոհմի իշխանական յուշարձան էր: Այն կառուցել է Ապլղարիպ Պահլաւունի մարզպանը 1035-ին: Եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացւում էին Համաշխարհային յուշարձանների հիմնադրամի, Կարսի մշակոյթի, զբօսաշրջութեան վարչութեան եւ Ամերիկայի դեսպանատան օժանդակութեամբ:

Ani-7-14032009-ին մասնակի վերականգնուել էր Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը (Տիգրան Հոնենցի) եկեղեցին, իսկ վեհարանը չի ամբողջացուել, որպէսզի խաչի տեղադրման խնդիրներ չծագեն: Այն կառուցել է եկեղեցիների բարերար Տիգրան Հոնենցը: Սա զարմանալի գեղեցիկ եկեղեցի է` ներսից եւ դրսից զարդարուն պատկերաքանդակներով, զարդաքանդակներով: Ներսում աստուածաշնչեան եւ Հայաստանում քրիստոնէութեան տարածման թեմաներով հարուստ որմնանկարներ են պատկերուած:

Սուրբ Առաքելոցի նախշերը
Սուրբ Առաքելոցի նախշերը

1917-ին Նիկողայոս Մառը Ս. Փեթերսպուրկից Թիֆլիս է ուղարկում Անիի հնագիտական հաշուետուութիւնները, օրագրերը, լուսանկարները, որոնք ցաւօք, Ա.  Համաշխարհային պատերազմի խառնակ ժամանակ ճանապարհին կորչում են:

Հեռւում հպարտ կանգնած էր Սուրբ Գրիգոր Ապուղամրենց եկեղեցին: Այն մայր տաճարից էլ հին է եւ պահպանել է իր ամբողջականութիւնը: 1918-ին Անին դարձաւ ռազմաբեմ, թուրքերը գրաւեցին այն, յուշարձանների մի մասը վերածեցին աւերակների:

Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցուել է 10-11-րդ դարերում: Սա մի քանդակազարդ հրաշք է, ներսում խճանկարներով զարդարուած գեղեցիկ առաստաղով, նրբագործ խաչքարերով բացառիկ ձեռագործ գեղեցկութիւն:

Սուրբ Գրիգոր Ապուղամրենց եկեղեցին
Սուրբ Գրիգոր Ապուղամրենց եկեղեցին

Երբ հեռանում էինք Անիից, արեւն արդէն մայր էր  մտել` իր հետ տանելով օրուայ մեր լուսաւոր տպաւորութիւնները: Անիում դարձեալ իշխում էր կիսալուսինը: Բայց դեռ գալու է մեր արեւածագի ժամը:

Կարսի հին կայարանը
Կարսի հին կայարանը

Անիից հեռացանք ուշ երեկոյեան եւ շարժուեցինք Սարիղամիշ: Հանգրուանեցինք անտառների եզրին գտնուող հիւրանոցում: Ին՜չ անտառներ, ի՜նչ մաքուր օդ: Այստեղ դահուկարշաւով զբաղուողների համար մարզահամալիր էր: Առաւօտեան մտայ անտառ, գրկեցի, շոյեցի ծառերը: Յիշեցի արձակագիր, հրապարակախօս, լրագրող Մարկօ Ղուկասեանի պատմութիւնը (նրա ծնողներն ու իմ տատը Բասէնից են եղել): Մի անգամ Գիւմրիում տեսնում է, որ մի հին կիսաւեր տուն են քանդում, որի տանիքի անտառանիւթը բերուած է լինում Սարիղամիշի անտառներից, եւ իր ներսում կուտակուած կորուսեալ հայրենիքի կարօտից դրդուած, խնդրում է բանուորներին, որ մի տաշեղ տան իրեն: Եւ նա, որպէս սուրբ մասունք, պահում էր այն: Ցաւօք չհասցրեցի իրեն պատմել իմ տեսած Սարիղամիշի անտառների եւ Բասէնի մասին:

Արտահանի բերդը
Արտահանի բերդը

Ուխտագնացներով մէկ անգամ եւս վերադարձանք Կարս` հրաժեշտ տալու հնագոյն մայրաքաղաքին: Այս անգամ տեսանք այն չարաբաստիկ կառքը, որի մէջ հոկտեմբեր 13, 1921-ին ստորագրուել էր Կարսի պայմանագիրը:

Տխրահռչակ կառքը` Կարսում
Տխրահռչակ կառքը` Կարսում

Կարսի պայմանագրով քեմալական Թուրքիան անտրտունջ մարսելով հայերի Ցեղասպանութեամբ ապրած ողջ ողբերգութիւնը` չեղեալ յայտարարել տուեց Սեւրի պայմանագիրը: Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ գծուեց նոր սահման, որն անցնում էր Ախուրեան եւ Արաքս գետերով: Արդիւնքում Թուրքիա անցան Կարսի մարզը գրեթէ ամբողջութեամբ իր Կարս, Սարիղամիշ, Արտահան, Օլթի, Կաղզուան քաղաքներով եւ Անիի աւերակներով (մօտ 18,6 հազար քառ. քմ.), ինչպէս նաեւ` Երեւանի նահանգի Սուրմալուի գաւառը, ներառեալ Արարատ լեռը եւ Իգդիր ու Կողբ քաղաքները (մօտ 5 հազար քառ. քմ.): Կարսի պայմանագրով Խորհրդային Հայաստանին պարտադրուեց ընդունել եւ ճանաչել սեփական տարածքների` Կարսի մարզի ու Սուրմալուի գաւառի (մօտ 24 հազար քառ. քմ.) եւ Նախիջեւանի երկրամասի (5,5 հազար քառ. քմ.) կորուստը:

Սուրբ Առաքելոց եկեղեցին
Սուրբ Առաքելոց եկեղեցին

Այնուհետեւ գնացինք Կարսի հին երկաթուղիի կայարան: Սա այն կայարանն է, որտեղից Կարսի մարզի հայ ժողովուրդը վերջին անգամ հրաժեշտ տուեց սիրելի Կարսին: Մենք էլ հրաժեշտ տուեցինք Կարսին եւ մեկնեցինք Արտահան: Այն գտնւում էր Կուր գետի վերին հոսանքի շրջանում, մի լայնատարած դաշտի արեւելեան ծայրամասում, բարձրաբերձ լեռների ստորոտում: Կուրի ձախ ափին ժայռաբլրի վրայ էր գտնւում  Արտահանի բերդը, մօտ 10մ բարձրութեամբ պարիսպներով: Արտահանում հայերն ունէին երկու եկեղեցի` Սուրբ Աստուածածին եւ Սուրբ Գէորգ անուններով, երկդասեան վարժարան եւ գիմնազիայ, սիրողական թատրոն: 1920-ին Արտահանը գրաւուեց թուրքերի կողմից, հայ բնակչութիւնը կոտորուեց, գաղթուեց:

Սարիղամիշի անտառները
Սարիղամիշի անտառները

Այսպէս տխուր խոհերով լեցուն մենք վերադարձանք Հայաստան: Բոլորիս սրտերում ցաւ կար, ափսոսանք: Բայց` մի փոքր հանգստութիւն, որ մեր աչքերով տեսանք կորուսեալ հայրենիքը, որ այդքան երազում էին տեսնել մեր պապերը:

Ուխտագնացներով միահամուռ որոշեցինք` շարունակել հետաքրքիր ճամբորդութիւնը 2014-ի ամրանը, այս անգամ` դէպի պատմական Կիլիկիա:

 

 

Երեւան

 

Նախորդը

Տիգրանակերտի Մէջ Ցեղասպանութեան Զոհերու Ոսկորներ Յայտնաբերուած Են. «Ակօս»

Յաջորդը

Միջինքի Հանդիսաւոր Հանդիպումներ

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.