Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

22 Տարի Առաջ Թշնամին Ջախջախուեց Ու Ետ Շպրտուեց Քարինտակում

February 5, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Kar-1Թռչում են տարիները, եւ ահա, մարդու հաւատը չի գալիս, որ արդէն 22 տարի է անցել Քարինտակի ճակատամարտից:

Քարը կամ ապառաժը Շուշին է, որի անառիկութեան մասին շքեղ պատկերաւորութեամբ գրել է Լէոն: Այդ անառիկ ամրոցի արեւմտեան ապառաժի տակ հայաբնակ Քարինտակն էր, որը Շուշիի շրջանի եզակի նմուշներից էր, որտեղ հայերը մնացել են իրենց համախումբ ամբողջութեամբ:

Քարինտակը Շուշին անջատում էր ազրպէյճանական զաւթեալ միւս բնակավայրերից: Գիւղը վերցնելուց յետոյ Ստեփանակերտի վրայ ճնշումն աւելի կ՛ուժեղանա՛ր: Թուրքերը Քարինտակը հաւանաբար դիտում էին իբրեւ համեղ պատառ, սակայն այն սուր ոսկոր դարձաւ եւ մնաց թուրքի կոկորդում:

Հայ-թուրք հակամարտութեան սրացմանը զուգընթաց աւելի պարզ էր դառնում, որ Շուշիի եւ Քարինտակի բախումը լինելու է անխուսափելի: 1991-ի սկզբից սկսած` Քարինտակի վրայ թուրքերի յարձակումներն ու ռմբահարումները եղել են արագացող պարբերութեամբ: Քարինտակցիները ոչ միայն չեն սկսուել թշնամու դիրքի եւ ռազմուժի ճնշող գերակշռութիւնից, այլեւ իրենք էին վտանգ ստեղծում Լաչին-Շուշի անխաթար երթեւեկութեան համար:

Քարինտակը հոգեբանօրէն նախապատրաստուած էր ամէն մի ոտնձգութեան: Գիւղի ինքնապաշտպանութեան ուժերի հրամանատարը ԼՂՀ Գերագոյն խորհուրդի պատգամաւոր, Արցախում մեծ հեղինակութիւն եւ յարգանք վայելող Վաղարշակ Առուշանեանն էր:

Kar-2Դեռեւս 1990-1991 թուականներին գիւղում նրա գլխաւորութեամբ ստեղծուել էր ընդյատակեայ կորիզ: Դաշնակցական այդ խումբը աստիճանաբար մեծանում եւ դառնում է ջոկատ:

Քարինտակցիները գործում էին Շուշիին տիրելու խելամիտ ծրագրի համակարգում: 1991-ի հոկտեմբերից Քարինտակի եւ Շոշի ջոկատներին հրահանգ է տրւում` թուրքերին հանել Քարինտակից հիւսիս-արեւմուտք ուղղութեան մէկ քիլոմեթրի վրայ գտնուող Նաբիլար գիւղից, այնուհետեւ պայթեցնել Շուշիի ջրմուղը եւ բարձրավոլթ ելեկտրաաշտարակը, որպէսզի Շուշիին ջրազուրկ անեն եւ հոսանքից զրկեն: Սկզբից պայթեցնում են ջրմուղը: Մէկ օր յետոյ հրահանգ է գալիս 48 ժամուայ ընթացքում հանել Նաբիլար գիւղը: Թուրքերը, մի քանի զոհ տալով, փախչում են գիւղից: Աշտարակը պիտի պայթեցնէին յունուարի 25-ին, սակայն մի օրով յետաձգում են:

Գիւղի ջոկատում մեծ կռուի պահին կար 40 հոգի, նաեւ` Երեւանից կամաւոր մարտիկներ, որոնց հաղորդած բարոյահոգեբանական աջակցութիւնը շատ մեծ էր: Նրանց մէջ առանձնակի տպաւորութիւն էր թողնում Կարէն Առուշանեանը` Վաղարշակի երեւանաբնակ եղբօր որդին, որը չորս դուստրերի հայր էր: Թէեւ ընդամէնը 27 տարեկան էր, սակայն ունէր պայքարի մեծ կենսագրութիւն եւ յուսալի մարտիկ էր ըստ ամենայնի: Մեծ հեղինակութիւն էին վայելում նաեւ Կարէնի ընկերները` Նորայր Մանասերեանը, Անուշաւան Յարութիւնեանը:

Թուրքերը հայերի վրայ վերջին անգամ ժայռաբեկորներ եւ վառուող անիւներ թափեցին 1992 թուականի յունուարին: Սակայն այլեւս մանկական խաղ թուացող այդ գործողութիւնը կատարում էին հայերի ուշադրութիւնը վտանգի հիմնական ուղղութիւնից շեղելու համար: Իսկ այդ վտանգը ոչ միայն անմիջապէս Շուշիից էր, այլեւ գիւղի հիւսիս-արեւմտեան կողմից` Կարմիր Քերծի տակ դարան մտած Նաբիլար գիւղի ճանապարհից: Հէնց այդ ճանապարհով 1992-ի յունուարի 26-ի լոյս գիշերը թուրք զօրքը օղակի մէջ առաւ Քարինտակը: Թուրքերի նպատակը պարզ էր, բայց հեռահար:

Ամբողջ գիշեր թուրքերը զէնքի բոլոր տեսակներով կրակ էին տեղում գիւղի վրայ: Այդ օրուայ յարձակման ժամանակ գիւղի 5 պահակակէտերից իւրաքանչիւրում կար 20-25 մարդ: Առաւօտեան քարինտակցիները գիւղը շրջապատուած տեսան: Երեք գումարտակ էր նետուած գիւղի վրայ, 4-րդը յետոյ բերեցին:

Kar-3Գիւղի պաշտպանները 92 հոգի էին: Հրամանատարը ազատագրական պայքարի նուիրեալ դաշնակցական Վաղարշակ Առուշանեանն (նկարը) էր,  տեղակալը` Արթուր Առաքելեանը: Ով կարողացաւ` հասաւ պահակակէտերը: Թուրքերը ռմբահարում էին հրանօթներով, գնդակոծում էին տարբեր զէնքերից: Ամէն ինչ կարծես խառնուել էր իրար: Հրամանատարը կապւում է շրջակայ հայոց բնակավայրերի` Շոշի, Քարաշէնի, Սղնախի հետ: Օգնութիւնը բաւական ուշանում է: Զինամթերքն սպառուելու պահին դուրս են գալիս մերձամարտի եւ սպաննուած թուրքերից հաւաքում զէնք ու զինամթերք:

Սկզբնական շրջանում առաջին պահադիրքի` Խաչին սըռի վրայ է ճնշումը լինում ուժեղ, այնուհետեւ` երկրորդ պահադիրքի, որտեղ թուրքերը շատ մեծ թուով են յարձակւում: Այստեղ առանձնակի եւ վտանգաւոր խրամատում կռուող Կարէն Առուշանեանը ծանր վիրաւորւում է եւ մահանում: Պահադիրքերից փամփուշտ ու զինամթերք են խնդրում: Երկար դիմադրութիւնից յետոյ Երրորդ պահադիրքը այլեւս չի դիմանում, եւ նահանջում են:

Օգնութեան եկողները Կապին քերծի մօտ ընկնում են ծուղակի մէջ: Թուրքերն արկահարման տակ էին պահում Քարինտակ մտնող այն ճանապարհը, որտեղից օգնութիւն էր սպասւում: Պահն իրօք օրհասական էր:

Պահեստում մնացել էր ընդամէնը 3 արկղ փամփուշտ: Արկղը շալակած մարտիկներից մէկն անցնում է մի քանի 100 մեթր, որ այն հասցնի դիրք, սակայն սպաննւում է: Վաղարշակն ստիպուած ինքն է գնում, եւ չանցած 100 մեթր` ինքն էլ է զոհւում դարանակալ թուրքի գնդակից: Ստեփանակերտից եկող շրջանցիկ ճանապարհի վրայ թուրքերին յաջողւում է խփել մեր մեքենաներից մէկը, եւ 3 հոգի զոհւում են: Ի վերջոյ հասնում է Բեկոր Աշոտի վաշտը:

Այդ ընթացքում երեխաներին եւ կանանց ուղարկում են դէպի Աւետարանոց գիւղը: Բարեբախտաբար այդ պահին թանձր մառախուղ է պատում, եւ դուրս եկողները հեռանում են աննկատ: Փաստօրէն բնակչութիւնը ազատւում է ոչնչանալու վտանգից: Մերոնք յանձնում են առաջին պահակակէտը: Երկրորդ պահադիրքի վրայ զոհւում է նաեւ Անուշաւան Յարութիւնեանը:

Այնուհետեւ թուրքերը 3-րդ պահակադիրքի մօտ իրենք են ընկնում ծուղակը, եւ 14 թուրք է սպաննւում: Ընդ որում, այդ պահակադիրքը թուրքերն առանձին են շրջափակում, բայց յաջողութիւն չեն ունենում: 3-րդ պահադիրքի վրայ այլեւս յարձակում չի լինում, եւ իրենք են այս անգամ օգնութեան գնում 2-րդ պահակէտին:

Kar-4Կռիւը վերջանում է հայերի յաղթանակով: Սակայն ընդհանուր տրամադրութիւնն ընկնում է` կորուստները մեծ էին, իսկ երեքը` Վաղարշակ Առուշանեանը, Ալեոշա Վարդանեանը եւ Հենրիխ Ամիրջանեանը, հրամանատարներ էին: Մեր զոհերից մի քանիսը հիւանդանոցում են մահանում, մի քանիսը` հիւանդանոցի ճանապարհին` հրասայլի հրանօթի հարուածից: Այդ օրը գիւղի պաշտպաններն օգտագործեցին իրենց ունեցած 24 հազար փամփուշտները եւ թուրքերից վերցրածները:

Քարինտակի ճակատամարտը իւրայատուկ տեղ ունի արցախեան պատերազմի պատմութեան մէջ: Այդ հերոսամարտը յիշեցնում է մեր պատմական աւանդական ճակատագիրը` թշնամին մեծաքանակ, իսկ հայերը` փոքրաթիւ եւ աննկուն: Այդ ճակատամարտն ի յայտ բերեց հայոց ռազմական հանճարի մեծազօրութիւնը: Քարինտակը վերջնական յաղթանակի նախանշանն էր: Այդ ճակատամարտն աւարտուեց երեկոյեան, երբ հասան օգնական ուժերը: Գիւղի մօտակայքում քարինտակցիները հաշուել են թուրքերի 136 դիակ: Թէ որքան են նրանք կարողացել տեղափոխել` յայտնի չէ: Երբ թուրքերին առաջարկեցին գալ եւ հաւաքել դիակները, նրանք հրաժարուեցին` ասելով, թէ իրենց դիակներ պէտք չեն: Դրանք մէկ ամիս մնացին անթաղ, եւ գիւղացիները ստիպուած` դիերը հողին յանձնեցին: Իսկ մեր զոհերի ընդհանուր թիւը 21 էր:

 

 

 

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Ազատագրուած Շուշիում Ծնուած Առաջին Երկուորեակ Եղբայրները Ծառայեցին Պատուով

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.