Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայաստանում Նախագահները Չեն Հեռանում Ռոպերտ Քոչարեան-Սերժ-Տիգրան Սարգսեան Պայքարը

January 20, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայաստանի ներքաղաքական որեւէ գործընթաց աւելի լաւ հասկանալու եւ հետեւութիւններ անելու համար «ախտորոշիչ» միջոցներից մէկը կարող է լինել ոչ վաղ անցեալի մեր իսկ պատմութիւնը:

1988-ին` արցախեան շարժման կամ ինչպէս ընդունուած է նաեւ ասել համահայկական յեղափոխութեան առաջին օրերին եւ ամիսներին Խորհրդային Հայաստանի ժողովրդայնութիւն վայելող եւ, ինչո՞ւ չէ, սիրուած առաջնորդ Կարէն Դեմիրճեանը, տասնեակ հազարաւոր մարդկանց սուլոցների տարափի տակ հեռացաւ քաղաքականութիւնից: Ճիշդ է, Դեմիրճեանին զբաղեցրած պաշտօնից հեռացրեց Մոսկուան, տուեալ դէպքում` Խորհրդային Միութեան առաջնորդ Միխայիլ Կորպաչովը, սակայն յեղափոխական եւ ազգային վերածնունդ ապրող հայ ժողովուրդը եւս անընդունելի էր համարում Դեմիրճեանի հետագայ պաշտօնավարութիւնը:

Ուղիղ տասը տարի անց` 1998-ի գարնանը, նոյն Կարէն Դեմիրճեանը քաղաքականութիւն վերադարձաւ ծափողջիւնների ներքոյ: Առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հրաժարականից յետոյ հէնց Դեմիրճեանն էր, ով նախագահական արտահերթ ընտրութիւններում ձեռնոց նետեց Ռոպերտ Քոչարեանին: Միայն երկրորդ փուլով Քոչարեանին յաջողուեց յաղթել Դեմիրճեանին:  Սա այն դէպքում, երբ Քոչարեանը վարչապետ էր եւ նախագահի ժամանակաւոր պաշտօնակատար, նրա ձեռքում էին իշխանական լծակները (նշանակում է նաեւ` ընտրակեղծիքներ իրականացնելու բոլոր հնարաւորութիւնները), ֆինանսական միջոցները, Քոչարեանին անվերապահ աջակցում էր այդ օրերի ամենահզօր անձնաւորութիւնը` պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանը: Ճիշդ է, Դեմիրճեանը իր կողմնակիցներին փողոց եւ հրապարակ դուրս չբերեց, սակայն յայտարարեց, որ ընտրութիւնները կեղծուել են: Հայաստանցիների մի ստուար հատուած եւս համոզուած էր, որ ընտրութիւնները արդար անցկացնելու դէպքում Քոչարեանը չէր կարող յաղթել:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը 1998-ին հրաժարական տուեց թաւշեայ յեղափոխութեան կամ ինչպէս ընդունուած է ասել` պալատական յեղաշրջման արդիւնքում: Երէկուայ նրա ամենահաւատարիմ համախոհներն ու պաշտպանները` Վազգէն Սարգսեանը, Ռոպերտ Քոչարեանը, Սամուէլ Բաբայեանը եւ Սերժ Սարգսեանը ստիպեցին, որպէսզի Տէր Պետրոսեանը հրաժարական ներկայացնի: Հայաստանի բնակչութեան մի ստուար հատուած, եթէ չասենք` մեծամասնութիւնը, մեծագոյն բաւարարուածութեան զգացումով հրաժեշտ տուեց առաջին նախագահին եւ ՀՀՇ-ական վարչակարգին: Ո՞վ կարող էր մտածել, որ տասը տարի անց Տէր Պետրոսեանը պէտք է վերադառնայ քաղաքականութիւն եւ տասնեակ հազարաւոր մարդիկ դուրս բերի փողոցներ ու հրապարակներ:

Բայց հէնց այդպէս էլ եղաւ: 2007-ի սեպտեմբերին, երկարատեւ լռութիւնից յետոյ Տէր Պետրոսեանը նախագահի պաշտօնի յայտ ներկայացրեց: 2007-ի սեպտեմբերից մինչեւ 2008-ի մարտի մէկը հէնց Տէր Պետրոսեանն էր իշխում Հայաստանի ներքաղաքական երկնակամարում: Ճիշդ է, նրան չյաջողուեց զբաղեցնել նախագահի աթոռը, սակայն կարողացաւ ապացուցել, ինչպէս Դեմիրճեանը, որ քաղաքական գործիչը կարող է ունենալ մի քանի աստեղային ժամ:

Երկրորդ նախագահ Ռոպերտ Քոչարեանը շարքային հայաստանցիների շրջանում երբեք էլ ժողովրդայնութիւն չի վայելել: Կարելի է ասել, որ նա սիրուած նախագահ չի եղել: Սակայն դա չի նշանակում, որ Քոչարեանը քաղաքականութիւն վերադարձի հնարաւորութիւն չունի, ինչպէս պնդում են նրա հակառակորդները, առաջին հերթին` իշխող Հանրապետական կուսակցութեան տարբեր ներկայացուցիչներ: Քոչարեանը, ի տարբերութիւն Դեմիրճեանի եւ Տէր Պետրոսեանի, քաղաքականութեան մէջ առաջնորդւում է նախեւառաջ ներքաղաքական խաղերով եւ ներկուսակցական հաշուարկներով: Որքան էլ զարմանալի ու անհեթեթ է, Քոչարեանը երկու անգամ զբաղեցրել է նախագահի պաշտօնը` չլինելով կուսակցական:

Եթէ Դեմիրճեանին ու Տէր Պետրոսեանին յաջողուել է հեռանալուց յետոյ կրկին վերադառնալ քաղաքականութիւն եւ ձեռնոց նետել օրուայ իշխանութեանը, ապա ինչո՞ւ նոյնը չի կարող անել Քոչարեանը: Այսօր յաճախ յիշեցւում է, որ Քոչարեանի նախագահութեան տարիներին են իրականացուել հոկտեմբերի 27-ն ու մարտի մէկը: Դա, ի հարկէ, ճիշդ է: Բայց ճիշդ է նաեւ, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչութեան օրերին Հայաստանի անվտանգութեան պատասխանատուներից մէկը Սերժ Սարգսեանն էր: Ճիշդ է նաեւ, որ Մարտի մէկին նախագահը դեռ Քոչարեանն էր: Սակայն եթէ Քոչարեանն է հրաման տուել, որ կրակ բացուի ընդդիմադիր ցուցարարների վրայ (ես հաւատում եմ այս վարկածին), ապա Քոչարեանը դա արել է Սերժ Սարգսեանի համար նաեւ: Չէ՞ որ նախագահի աթոռի համար պայքարում Քոչարեանի իրաւայաջորդը Սարգսեանն էր: Հոկտեմբերի 27-ն ու մարտի մէկը Քոչարեանի նախագահութեան տարիների ամենատխուր պահերն են, սակայն երկրորդ նախագահի` գործօն քաղաքականութիւն վերադառնալու հարցում լրջագոյն խոչընդոտները չեն:

Հիմա անդրադառնանք ներկային: Այսօր Հայաստանի ներքաղաքական օրակարգի գլխաւոր թեման երկրորդ նախագահի եւ գործող վարչապետի հեռակայ բանավէճն է: Ընդ որում` «փոխհրաձգութիւնը» հրահրեց Տիգրան Սարգսեանը: Նա տարեվերջեան իր մամուլի ասուլիսում Քոչարեանի նախագահութեան տարիներին գրանցուած տնտեսական աճը որակեց «շինարարական փուչիկ»: Քոչարեանը շատ կտրուկ արձագանգեց` վարչապետին հասցնելով նաեւ անձնական բնոյթի վիրաւորանքներ: Ապա Սարգսեանի պաշտպանութեան հարցում հերթ կանգնեցին նրա նախարարներն ու Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչները: Հերթականութեամբ, գրեթէ ամէն օր, որեւէ նախարար կամ Հանրապետական, անխնայ քննադատում է Քոչարեանին:

Ռոպերտ Քոչարեանի եւ Տիգրան Սարգսեանի միջեւ «փոխհրաձգութիւնը» ուշագրաւ է մի քանի առումներով: Առաջին. Սարգսեանն ու Քոչարեանին քննադատող միւս «խիզախները» Քոչարեանի նախագահութեան տարիներին գովաբանել, երկրպագել ու անգամ քծնել են երկրորդ նախագահին: Սարգսեանը եղել է Կենտրոնական դրամատան նախագահ, սակայն «շինարարական փուչիկի» տարիներին երբեք չի դժգոհել: Հակառակը, նա առաջիններից է եղել, ով գովաբանել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճը: Երկրորդ. Սերժ եւ Տիգրան Սարգսեանների իշխանութեան վեց տարիներին Հայաստանը, փաստացի, տնտեսական աճ չի ունեցել, հանրապետութիւնից հեռացել կամ արտագաղթել է բնակչութեան 10 տոկոսը, աղքատների թիւը հասել է մէկ միլիոնի: Եւ ահա այս ձախողած իշխանութիւնն է քննադատում Քոչարեանին` փոխանակ արտագաղթի առաջը առնելու, երկրի տնտեսութիւնը ճգնաժամից դուրս բերելու եւ բնակչութեան համար արժանապատիւ կեանք ապահովելու: Երրորդ եւ ամենագլխաւորը. Քոչարեան-վարչապետ պայքարը արդեօք նշանակո՞ւմ է, որ հակասութիւնները երկրորդ եւ գործող նախագահի միջեւ աւելի են խորացել:

Հայաստանի մամուլում եւ քաղաքական-փորձագիտական շրջանակներում այսօր ամէնից շատ գրւում է Քոչարեան-իշխանութիւններ պայքարի մասին: Որքանո՞վ է իրական այդ պայքարը: Հարցին պատասխան գտնելու համար անհրաժեշտ է պատասխան գտնել մի քանի այլ հարցերի:

Առաջին. իրօք Ռոպերտ Քոչարեանը պատրաստւո՞ւմ է վերադառնալ քաղաքականութիւն: Եթէ այո, ապա նրա նպատակը Տիգրան Սարգսեանին վարչապետի աթոռից զրկել ու այդ աթոռը  զբաղեցնե՞լն է:

Երկրորդ. իրաւա՞մբ Ռոպերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի միջեւ հակասութիւնները այնքան են խորացել, որ երկրորդ նախագահը այլեւ չի կարող լռել:

Երրորդ. որքանո՞վ են իրականութեանը մօտ այն խօսակցութիւնները, թէ երկու նախկին ընկերների` Ռոպերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի միջեւ 2008-ին ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը խախտուել է, եւ գործող նախագահը իր իրաւայաջորդ է տեսնում Տիգրան Սարգսեանին, ոեւէ այլ հանրապետականի, բայց ոչ երբեք` Ռոպերտ Քոչարեանին:

Քանի դեռ այս հարցերի պատասխանը չունենք, դժուար է հասկանալ Քոչարեան-Սարգսեաններ հակասութիւնների խորութիւնը եւ լրջութիւնը:

Բայց կայ նաեւ մէկ այլ հարց, որի պատասխանը նոյնպէս չունենք: Իսկ գուցէ Քոչարեանի եւ Սարգսեանների միջեւ հրապարակային բանավէճը նախապէս պայմանաւորուած խա՞ղ է: Գուցէ պայմանաւորուածութիւն կայ, որ Քոչարեանը զբաղեցնի վարչապետի աթոռը, իսկ 2018-ին դառնայ նախագահ եւ վարչապետ նշանակի Սերժ Սարգսեանի՞ն:

 

Յատուկ «Ազդակ»ի համար

 

Նախորդը

Գիրքերու Բարեկամութեամբ. «Կեանքի Բեկորներ»

Յաջորդը

Հայերը Պէտք Է Հակազդեն Քոնկրեսականներու` Դէպի Թուրքիա Կատարած Հարիւրաւոր Ճամբորդութիւններուն

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.