Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սգաւոր Խթում. (Մի Հատուած Յ. Քաջազնունիի «Յետ Մահու» Անտիպ Հատորի Յառաջաբանից)

January 5, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Գրեց` Ս. ՎՐԱՑԵԱՆ

1919 թ. յունուարի հինգն էր: Երեւանի ձիւնառատ եւ ցուրտ օրերից մէկը: Ես դեռ նորազատ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքում բնակարան չունէի եւ ապրում էի մի ճեմարանական դասընկեր եւ Հայաստանի Խորհուրդի անդամ Եփրեմ  Սարգիսեանի մօտ:

Եփրեմը լուր բերեց, թէ վարչապետ Քաջազնունին երեկոյեան հրաւիրուած է ճաշելու որբերի հետ եւ ուզում է, որ ես էլ ներկայ լինեմ հետը: Գնացի:

Ուրեմն 1919 թ. յունուար 5-ի խթումի երեկոն էր: Գիմնազիայի ընդարձակ դահլիճը վերածուած էր ճաշարանի: Շարք շարք դասաւորուած էին, առանց սփռոցների, հասարակ սեղաններ, որոնց վրայ շարուած էին կապոյտ չինկօ  բաժակներ եւ ուտելիքներ – իւրաքանչիւր որբի համար գարիի եւ լոպիի ալիւրի խառնուրդից մէկ բոմբի հաց, կապոյտ չինկօ ամանների մէջ ինչ որ փիլաւի նման անորոշ մի կերակուր եւ կողքին` չոր միրգի նմանուող մի բան:

Սրահը դեռ պարապ էր: Մեզ առաջնորդեցին վեր, «պատուոյ սեղանը», որպէսզի այնտեղից դիտենք որբերի մուտքը: Քաջազնունին եւ ես էինք: Յետոյ մեզ միացաւ բժիշկ Տէր Թովմասեանը, առաքելատիպ մեր ընկերը:

Սկսուեց որբերի մուտքը, առաջ փոքրերը` 5-6 տարեկան, յետոյ մեծերը եւ աւելի մեծերը, շարք-շարք: Ամէնքը միեւնոյն տեսքը ունէին: Հագնուած էին Խնամատարութեան Նախարարութեան ջուլհականոցներում պատրաստուած բամպակէ գորշագոյն կտորէ հագուստներ, որ բանտարկեալի կերպարանքն էին տալիս նրանց: Բոլորը` նիհար, ոսկրի վրայ կաշի, լուցկիի նման բարակ վիզ ու մեծ գլուխ` ներս ընկած խոշոր աչքերով: Անցնում էին շարքերով, լուռ, անշշուկ, տրտում դէմքերով, անժպիտ, կարծես ստուերներ լինէին: Անաղմուկ նստում էին իրենց ցոյց տրուած տեղերը` սպասողական հայեացքով: Սրահը բերնէ բերան լեցուեց, բայց թւում էր, թէ պարապ էր: Մանկութիւնից զուրկ երեխաներ…

Փորձեցին խմբով «Հայր Մեր» երգել -բան դուրս չեկաւ: Կերակուրներն էլ, ըստ երեւոյթին, չէին գրաւում: Ծամում էին, կարծես պարտականութիւն էին կատարում: Խթումի ճաշկերոյթ չէր-տառապանք էր սարսափելի…:

Քաջազնունին մէկ կտոր հաց չդրեց բերանը: Լուռ դիտում էր տղաներին: Եւ երբ սեղանների վրայի ուտելիքը վերջացաւ, մեծ որբերից մէկը գրաւոր մի ուղերձ կարդաց, որով իր ընկերների կողմից շնորհակալութիւն էր յայտնում ճաշակերոյթը սարքողներին եւ, յատկապէս, Հայաստանի «սիրելի վարչապետին», որ իր ներկայութեամբ պատուել էր որբերի սեղանը:

Քաջազնունին ոտքի ելաւ պատասխանելու համար եւ ներքին յուզումից երկար չկարողացաւ խօսք արտասանել: «Սիրելի՛ երեխաներ» շշնջաց վերջապէս, թոյլ ձայնով ու յանկարծ, փղձկաց ջղային ցնցումներով, սկսեց հեկեկալ ու գետին պիտի ընկնէր եթէ բժիշկ Տէր Թովմասեանը եւ ես չբռնէինք եւ տեղը չնստեցնէինք: Գլուխը երկու ձեռների մէջ առած լալիս էր անզուսպ: Լալիս էին եւ որբերը իրենց ուսուցիչ, ուսուցչուհիների հետ միասին:

Սգաւոր խթում եղաւ մեզ համար…:

23 դեկտեմբեր 1963

Նախորդը

Տօնական Օրերու Մթնոլորտին Մէջ. Գինի Համտեսելը` Անիմաստ Գիտութիւն

Յաջորդը

Քրիստոսը` Մարդկութեան Մեծագոյն Յեղափոխականը

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.