
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ կարեւորագոյն եւ մեծագոյն յաղթանակներէն մէկը արձանագրեց Մանչեսթըր Սիթի, որ իր դաշտին վրայ 6-3 արդիւնքով ջախջախեց պարագլուխի դիրքին վրայ գտնուող Արսենալը: Տաւիտ Սիլվա նշանակեց Սիթիի կոլերէն երկուքը:
Մանչեսթըր Եունայթըտ 3-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Ասթոն Վիլայի դաշտէն: Տենի Ուելպեք նշանակեց երկու կոլ:
Սպանիոյ մէջ, պարագլուխի դիրքը գրաւող Պարսելոնա, շնորհիւ Նէյմարի տուպլէին (30-րդ` փենալթիով եւ 68-րդ), 2-1 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Վիարէալին:
Սակայն Ռէալ Մատրիտ Օսասունայի դաշտին վրայ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց: Իսքօ (45-րդ) եւ Փեփէ (80-րդ) նշանակեցին Ռէալի կոլերը, մինչ անոնց խմբակից Սերճիօ Ռամոս 44-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ: Իր կարգին` Օսասունա մրցումը աւարտեց տասը մարզիկով, երբ Կաթօ Սիլվա 79-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:
Գերմանիոյ մէջ, ցարդ անպարտելի Պայէրն Միւնիխ 3-1 արդիւնքով յաղթեց Համպուրկի` 44-ի բարձրացնելով իր կէտերուն գումարը: Սակայն Պորուսիա Տորթմունտ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Հոֆընհայմի հետ:
Ֆրանսայի մէջ, իր կարգին պարագլուխի իր դիրքը ամրապնդեց նաեւ Փարիզ Սեն Ժերմեն, որ 3-1 արդիւնքով յաղթեց Ռեննի:


Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
|
ԱՆԳԼԻԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Մանչեսթըր Սիթի – Արսենալ | 6-3 |
| Քարտիֆ – Ուեսթ Պրոմուիչ | 1-0 |
| Չելսի – Քրիսթալ Փալաս | 2-1 |
| Էվըրթըն – Ֆուլհեմ | 4-1 |
| Նիւքասըլ – Սաութհեմփթըն | 1-1 |
| Ուեսթ Համ – Սանտըրլենտ | 0-0 |
| Հալ Սիթի – Սթոք Սիթի | 0-0 |
| Ասթոն Վիլա – Մանչեսթըր Եունայթըտ | 0-3 |
| Նորուիչ – Սուանզի | 1-1 |
| Թոթենհամ – Լիվըրփուլ | 0-5 |
|
ԻՏԱԼԻԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Քաթանիա – Հելաս Վերոնա | 0-0 |
| Քիեւօ Վերոնա – Սամտորիա | 0-1 |
| Ֆիորենթինա – Պոլոնիա | 3-0 |
| Ճենովա – Աթալանթա | 1-1 |
| Լացիօ Ռոմա – Լիվորնօ | 2-0 |
| Փարմա – Քալիարի | 0-0 |
| Ուտինեզէ – Թորինօ | 0-2 |
| Եուվենթուս – Սասուոլօ | 4-0 |
| Նափոլի – Ինթեր Միլան | 4-2 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Ա. Սէ. Միլան – Ա. Էս. Ռոմա | 21:45 |
|
ՍՊԱՆԻԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Լեվանթէ – Էլչէ 2-1 | 2-1 |
| Օսասունա – Ռէալ Մատրիտ | 2-2 |
| Ռայօ Վայեքանօ – Կրանատա | 0-2 |
| Պարսելոնա – Վիարէալ | 2-1 |
| Մալակա – Կեթաֆէ | 1-0 |
| Ալմերիա – Էսփանիոլ | 0-0 |
| Ռէալ Սոսիետատ – Ռէալ Պեթիս | 5-1 |
| Սեւիլլա – Աթլեթիքօ Պիլպաօ | 1-1 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Վալենսիա | 3-0 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Ռէալ Վայատոլիտ – Սելթա Վիկօ | 23:00 |
|
ԳԵՐՄԱՆԻԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Հերթա Պերլին – Վերտըր Պրեմըն | 3-2 |
| Օկզպուրկ – Պրաունսուեկ Պայէրն Միւնիխ – Համպուրկ |
4-1 3-1 |
| Հանովըր-96 – Նիւրեմպերկ | 3-3 |
| Հոֆընհայմ – Պորուսիա Տորթմունտ | 2-2 |
| Մայնց-05 – Մէօնշընկլատպախ | 0-0 |
| Վոլֆսպուրկ – Շթութկարթ | 3-1 |
| Շալքէ – Ֆրայպուրկ | 2-0 |
| Պայէր Լեւերքուզըն – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 0-1 |
|
ՖՐԱՆՍԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Մոնփելիէ – Սենթ Էթիեն | 0-1 |
| Ռենն – Փարիզ Սեն Ժերմեն | 1-3 |
| Աժաքսիօ – Լորիան | 1-2 |
| Էվիան – Ռեմ | 1-1 |
| Կենկան – Մոնաքօ | 0-2 |
| Նանթ – Թուլուզ | 1-2 |
| Նիս – Սոշօ | 1-0 |
| Պորտօ – Վալանսիեն | 2-1 |
| Լիլ – Պասթիա | 2-1 |
| Լիոն – Մարսէյ | 2-2 |


