Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Բեմի Հեռացող Նահապետ

December 11, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՍՈՒՍԱՆՆԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Sos-_-Rusanna2000 թ. լրացաւ Սօս Սարգսեանի 70-ամեակը:

խմբագիր Վրէժ Ոսկանեանը խնդրեց այդ մասին գրել «Նոր Նախիջեւան» թերթում: Գրեցի.

«Կ՛ուզենայի նստած լինել Հայ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, հրաւիրատոմսը ձեռքիս, ու թաքուն հայեացք ձգելով նրան` կարդայի. «Դուք հրաւիրուած էք Սօս Սարգսեանի ծննդեան 100-ամեակի տօնակատարութեանը»…

«Իմաստունի միտքը թախիծի տանն է: Թախծիդ անունը միայն յաւերժական արժէքներից է միահիւսուած` Հող, Հայրենիք, Երկիր Նայիրի, Հայաստան աշխարհ: Էրգիր չտեսած արարատացաւ հայդ, որ Ձորի Միրոյի ցաւն առած` երկիրդ եղար, եղար սասունցի ու էրզրումցի, եղար Նահապետ, եղար խօսքի ու խոհի վարպետ: Եւ քո հոգին ներառած կերպարներդ դարձան հողի վրայ ամուր կանգնած քանդակներ, ինչպէս աղբիւրները` 40 աղբիւրները Ուստա Մկրտչի: Եւ թւում է, թէ քո աչքերի մէջ խաղացած բոլոր կերպարներիդ աչքերից մի կայծ, մի շող վեհութեան խորհուրդ ու խորութիւն է մնացել: Ես քեզ կեանքում ժպտալիս չեմ տեսել, տեսել եմ արծուային հայեացքդ վեր ու մրահոն ճակատդ ձգուած եւ միշտ վախուորած բարեւել եմ ու անցել զգուշ: Մետաղահնչուն ձայնդ հպարտութիւն է ներշնչել, երբ շարքային հերոսներիդ ողբերգութեան բողոքն առ Աստուած ես յղել ու ծառայել իբրեւ Գորիոլան ու Ճոն արքայ, իբրեւ աշխարհի ծուլութեան վրայ քրքջացող մի մարգարէ: Եւ նկարիդ անգամ նայելիս թւում է, թէ իմաստուն թախծիդ տակ թաքնուած մի հոմերական քրքիջ զսպել ես խորախորհուրդ լռութեամբ: Քողն այդ այն վարագոյրն է, որ բաժանում ու միացնում է մեծերին այս աշխարհից ու այս աշխարհի հետ: Այդ քողը մագաղաթից է ու թթենու մետաքսից, որդան կարմրից է ու մանրանկարչութեան մատեանների ծաղկագրերից:

«Մարդ-Մատենադարան: Մի՞թէ քաղցրախօս Եղիշէն այդպէս չէր պատմում, մի՞թէ Խորենացին չէր հաստատում քո երկաթագիր լռութեամբ, մի՞թէ Դաւիթ Անյաղթը այդպէս չէր կասկածում: Իսկ Նարեկացին երեւելի ու աստուածախանդ քեզ է պատգամել. «Պատճառ որդու հայրութեամբ, այլ ոչ նախադաս լինելով»: Իսկ դու մեծ ես ու փոքր, ինչպէս բոլոր մեծերը…

«Շնորհաւոր 70-ամեակդ, սիրելի՜ ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ, յաջորդ անգամ կը հանդիպենք 100-ամեակիդ իրիկնահացին»:

Գալիս էի Երեւան, թերթի այդ համարը ինձ հետ վերցրի: Մտայ նրա աշխատասենեակը Թատերական ինստիտուտում: Նա ուշադիր «քննեց» թերթը, կարդաց յօդուածը եւ.

– Լաւ ես գրել, հիմա ուզեմ-չուզեմ` պիտի ապրեմ 100 տարի:

Երբ ճանապարհում էր ինձ, ձեռքը մեկնեց ու ասաց.

– Լաւ պահիր քեզ, կը հանդիպենք 100-ամեակիս իրիկնահացին…

Աւա՜ղ, չեղաւ իր խօսքի տէրը:

 

Նախորդը

Մարդն Իբրեւ Երկրի Ջիղ

Յաջորդը

Կիրակի, 15 Դեկտեմբերին. Ճատրակի Ս. Ծննդեան Տարիքային Մրցաշարք` Ֆրերներու Ֆըրն Շըպպեքի Վարժարանին Մէջ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.