Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Կենսական Ուղի. Սփիւռքը Հայաստանը Արցախին Կապող Նոր Ճանապարհ Է Կառուցում

September 30, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Այս յօդուածը գրում եմ Կապանից` հիւրանոցի իմ համարից: Կապանը Սիւնիքի մարզի կենտրոնն է, որով անցնում է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը: Անցնող երկու օրերին իմ ինքնաշարժով ես կտրեցի մի քանի հարիւր քիլոմեթր` անցնելով այն ճանապարհներով, որոնք կառուցուել եւ կառուցուելու են համայն հայութեան հանգանակութիւնների շնորհիւ:

Երեւանից ուղեւորուեցի Սեւան, ապա լճի արեւմտեան ափով հասայ Վարդենիս փոքրիկ քաղաքը: Առաջիկայ տարիներին Վարդենիս աւելի շատ այցելողներ կը լինեն, քանի որ Հայաստանը Արցախին կապող նոր ճանապարհը անցնելու է հէնց այդ քաղաքով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը մայիսին կայացած ամէնամեայ նիստում որոշել  է «Հեռուստամարաթոն 2013-ի» դրամահաւաքի միջոցները ուղղել Վարդենիս-Մարտակերտ 114 քմ երկարութեամբ ճանապարհի կառուցմանը: Դա նշանակում է, որ առաջիկայ տարիներին մենք կ՛ունենանք Հայաստանը Արցախին կապող նոր, երկրորդ որակեալ ճանապարհը, որն անցնելու է Քարվաճառի շրջանի տարածքով:

Սփիւռքահայութիւնը եւ «Հայաստան» հիմնադրամը նախկինում արդէն ճանապարհաշինական  երկու խոշոր նախագծեր են կեանքի կոչել: Առաջինը եւ Հայաստանը Արցախին կապող միակ գլխաւոր ճանապարհը` Գորիս-Ստեփանակերտ 90 քիլոմեթրանոց մայրուղին, կառուցուել է 1990-ական թուականներին: Երկրորդը` Հիւսիս-Հարաւ 160 քիլոմեթրանոց ճանապարհն է` Արցախի ողնաշարը, որը Արցախի հիւսիսային Մարտակերտ քաղաքից հասնում է մինչեւ հարաւային Հատրութ` անցնելով տասնեակ բնակավայրերով:

Երրորդ խոշոր ճանապարհաշինական ծրագրի մեկնարկը կը տրուի նոյեմբերի վերջերին անցկացուելիք հեռուստամարաթոնով: Ըստ նախնական հաշուարկների, անհրաժեշտ է հանգանակել շուրջ 30 միլիոն տոլար: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը այսօր էլ գործում է: Պարզապէս այն բարւոք վիճակում չէ, իսկ ձմրան ամիսներին դառնում է դժուար անցանելի: Արցախի հիւսիսային շրջանի բնակիչները Հայաստան հասնելու համար օգտւում են հէնց այդ  ճանապարհից, քանի որ այն Երեւանին անհամեմատ մօտ է: Ճանապարհը անցնում է Դադիվանքով, որը հայկական վաղ միջնադարեան ճարտարապետութեան գլուխգործոցներից է: Մի քանի տարի յետոյ, երբ կը վերանորոգուի եւ կը վերակառուցուի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, շատ սփիւռքահայեր, զբօսաշրջիկներ եւ ընդհանրապէս ճամբորդութեան սիրահարներ կ՛օգտուեն հէնց այդ ճանապարհից, քանի որ այն անցնում է Քարվաճառի հրաշք բնութեան միջով:

Վարդենիսից դէպի Մարտակերտ ճանապարհն անցնում է երկու տասնեակ բնակավայրերով` այդ թւում վերջին 15-20 տարիներին հիմնադրուած նոր գիւղերով: Անկասկած, ճանապարհի վերանորոգումով այդ գիւղերը նոր շունչ կը ստանան: Այդ ճանապարհի վերանորոգումով Դադիվանքը կ՛ունենայ հազարաւոր նոր այցելուներ: Երեւանից մինչեւ Դադիվանք, ինչպէս ցոյց տուեց իմ ինքնաշարժի ցուցիչը, ընդամէնը 240 քիլոմեթր է: Դադիվանքում ծանօթացայ երեք ռուս հեծանուորդների հետ: Երեքն էլ եկել էին Մոսկուայից: Նրանք Երեւանից հեծանիւներով անցել էին այն ճանապարհով, որը առաջիկայ երկու-երեք տարիներին պիտի վերակառուցուի համայն հայութեան հանգանակութիւնների շնորհիւ: Քանի որ մութն ընկնում էր, ռուս հեծանուորդները որոշել էին վրան խփել հէնց վանքի բակում, իսկ միւս օրը վաղ առաւօտեան շարժուել դէպի Ստեփանակերտ, ապա Գորիսով վերադառնալ Երեւան: Նրանք, ինչպէս լեռների վեհութիւնն ու բնութեան գոյներն զգացող իւրաքանչիւր ոք, հիացած էին Դադիվանքով ու ողջ Քարվաճառով:

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումով զարգացման նոր հնարաւորութիւններ կը բացուեն Քարվաճառի ողջ շրջանի համար: Ինչպէս յայտնի է, արցախեան բանակցային գործընթացում Քարվաճառի հարցը ամէնից վիճելիներից է: Քարվաճառով նոր ճանապարհի կառուցումը կը նշանակի, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը աւելի կ՛ամրանան:

Դադիվանքից յետոյ, անցնելով մի քանի գիւղերով, ճանապարհը հասնում է Դրմբոն, որտեղ գործում է Արցախի տնտեսութեան հսկան` «Պէյս մեթալս» հանքարդիւնաբերական գործարանը: 2012-ի յունիսին Արցախի կառավարութիւնը հաստատել է Կաշենի (ընդգրկում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ներքին Հոռաթաղ եւ Ճանկաթաղ գիւղերի տարածքը) հանքավայրի շահագործման ծրագիրը: Այդ հանքավայրից կորզուելու է պղինձ եւ մոլիպտեն: Ընդհանուր առմամբ ներդրուելու է 80 միլիոն տոլար: Նախատեսւում է, որ հանքավայրը տարեկան կը մշակի 17 միլիոն թոն հանքաքար, որը եւ հէնց Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով կը հասցուի Վարդենիս քաղաքի հարեւանութեամբ գտնուող Սոթք երկաթուղային կայարան, իսկ այնտեղից, արդէն երկաթգծով, կը հասցուի Ալավերդի քաղաքի պղնձաձուլարան:

Դրմբոնից ճանապարհը դէպի հիւսիս-արեւելք` դէպի Մարտակերտ, արդէն կառուցուած է: Հիւսիս-Հարաւ մայրուղու մէկ կտորը հէնց Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատուածն է: Դրմբոնից Հիւսիս-Հարաւ մայրուղով շարունակեցի դէպի Ստեփանակերտ: Կիչան գիւղի մօտ` ճանապարհի ձախ հատուածում, Նոր Կիլիկիա նորակառոյց գիւղն է: Այն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ Արցախի կառավարութեան համատեղ նախագիծն է:

Ստեփանակերտում գիշերելով` յաջորդ առաւօտեան ճանապարհը շարունակեցի դէպի Հադրութ, ապա դէպի Արաքսի հովիտ: Հադրութից ճանապարհը դէպի Արաքսի ափ բարւոք չէ, քանի որ վերջին անգամ վերանորոգուել է խորհրդային տարիներին, երբ տարածքը պատկանում էր Խորհրդային Ազրպէյճանին: Հադրութից Արաքսի ափով ուղեւորուեցի դէպի Կովսական, որտեղ հաստատուել են շուրջ երկու տասնեակ սուրիահայեր` Գամիշլի քաղաքից:

Լրագրողական գործունէութեան ընթացքում բազմաթիւ անգամներ անցել եմ այս ճանապարհներով: Կովսականում կառուցւում է նոր հիւանդանոց եւ նոր մանկապարտէզ: Ամբողջութեամբ նորակառոյց այս շէնքերի շինարարութիւնը շուտով կ՛աւարտուի: Նորակառոյց է նաեւ դպրոցը, որը կրում է Թաթուլ Կրպէեանի անունը:

Կովսականից ուղեւորուեցի Կապան` գիշերելու, ապա միւս առաւօտեան շարունակելու ճանապարհը դէպի Երեւան: Արդէն քսան տարի սփիւռքը հեռուստամարաթոնների միջոցով գումարներ է հանգանակում Արցախի ճանապարհները վերանորոգելու եւ նոր ճանապարհներ կառուցելու նպատակով: Լաւ կը լինէր, եթէ ճանապարհաշինարարները եւ այն ընկերութիւնները, որոնք շահում են ճանապարհ կառուցելու մրցոյթները, սրտացաւ լինէին: Ցաւօք, Հիւսիս-Հարաւ ճանապարհի մի շարք հատուածներ այսօր կրկին վերանորոգման կարիք ունեն, քանի որ աշխատանքները որակով չեն արուել:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Նախորդը

Մենք. Մեր Միւս Երեսը

Յաջորդը

Մոսկուայի Տաճարը Եւ Երեւանի Համաժողովը

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.