Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«ՅՈՌԵՏԵՍՈՒԹԵԱՄԲ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՆՊԱՍՏԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՓԻՒՆԻԿ» ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏՈՒՈՅ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԲՐԻԷԼ ՉԵՄՊԵՐՃԵԱՆԻ ՀԵՏ

June 10, 2011
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Չեմպերճեան, Հայաստան սովորաբար այցելում էք առաքելութիւններ կատարելու համար: Այս անգամ ո՞րն էր ձեր այցի նպատակը:

ԳԱԲՐԻԷԼ ՉԵՄՊԵՐՃԵԱՆ.- Նախ նշեմ, որ Հայաստան եկայ «Փիւնիկ» հիմնադրամի ժողովին մասնակցելու նպատակով: Միեւնոյն ժամանակ առաջարկ էի ստացել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալու մասին: Մայիսի 31-ին «Հայաստան» հիմնադրամի ընդհանուր ժողովի ժամանակ ներկայացրեցին ինձ` վստահութեան քուէ ստանալու համար: Բացի վերը նշուած հանգամանքներից, այցելութեան առիթներից մէկն էլ Ստեփանակերտում բացուող Մաշտոցի անուան մատենադարանի մասնաճիւղի կահոյքի, սարքաւորումների համար:

Հ.- Այնուամենայնիւ, Հայաստանում բարեգործութիւն կատարողներից շատերը ինչ-որ կոթող, յուշարձան, անգամ փողոց բարեկարգելիս առաջնային խնդիր են համարում իրենց անուն-ազգանունը մատնանշելը: Եւ զաւեշտը հասնում է այնտեղ, որ Էջմիածնում կառուցւում է նոր մատենադարան, որը անուանակոչուել է բարերարների անուն-ազգանուամբ: Տեղեա՞կ էք այս մասին:

Գ. Չ.- Այո՛, տեղեակ եմ, որ Էջմիածնում կառուցւում է երկրորդ մատենադարանը, եւ որ այն կրելու է բարերարների անունը: Խնդիրը բարերարի անուամբ կոչել կամ, այսպէս ասած, չկոչելը չէ: Դա միանշանակ պայմանաւորւում է տուեալ անձնաւորութեան ցանկութեամբ:

Սփիւռքի կարգ մը բարերարները նման ցանկութեամբ են հանդէս գալիս, ընդ որում, եթէ սփիւռքը պայմանականօրէն բաժանենք պատմական սփիւռքի եւ նախկին խորհրդային պետութիւններումն ապրող հայերի, ապա պէտք է նկատել, որ յատկապէս պատմական սփիւռքում ապրողների շրջանում է նման ցանկութիւններն աւելի ակնյայտ: Ինչ խօսք, Էջմիածնում կառուցուող մատենադարանի մասին միայն կարող եմ ասել այն, որ բարերարները պէտք է բաւարարուէին այն մէկ ցուցանակով, որ կը յիշատակուէր իրենց բարեգործութիւնը, եւ ոչ թէ մատենադարանն անուանակոչուէր նրանց անունով: Դա իմ կարծիքն է: Ժողովուրդը կը կատարէ գնահատականը այդ անձին, որ իր անունը մատենադարանի վրայ է դրել:

Հ.-  Իսկ մի՞թէ մեր երկրի իշխանութիւնների բարեհաճ վերաբերմունքով չի պայմանաւորւում նման երեւոյթները, երբ բարեգործի կամ բարերարի առաջ քաշած պայմաններին են համակերպւում այն նկատառումով, որ միայն թէ վերջիններս բարեգործութիւն կատարեն:

Գ. Չ.- Մեր կառավարութիւնը պէտք է միջամուխ լինի, բայց ինչի՞ն պէտք է միջամտի: Այդ խնդիրը եւս կայ: Անշուշտ սխալները շատ են, եւ շատ անգամ զիջումներն անում են կարիքից ելնելով: Եկեղեցին եւս կ՛անի զիջումներ իր կարիքների համար: Այն, որ այսօր եկեղեցին շատ կարիքներ ունի, դա ճիշդ է: Աստուածավախութիւնը կարեւոր է, որից էլ բխում է լաւ մարդ լինելը: Անշուշտ եկեղեցին հիւանդանոցի չափ կարեւոր է, եւ պէտք է ուղղակի քաջալերել եկեղեցաշինութիւնը:

Հ.-  Եկեղեցաշինութիւնը կարեւոր է այնքան, ինչքան եկեղեցու սպասաւորների կերպարները: Եկեղեցու սպասաւորը, որ կարող է 180,000 տոլարանոց «Պենթլի» գնել, ինչպէ՞ս կարող է ծառայութիւն մատուցել:

Գ. Չ.-  Ձեռքի 5 մատները միեւնոյն երկարութիւնը չունեն: Մարդ կայ, որ կարող է «Պենթլի» վարել, միւսն էլ` հեծանիւ: Մարդկային տարբեր տեսակներ կան: Եկեղեցականներ էլ կան, որ հացի կարօտ են, բայց ծառայում են եկեղեցուն:

Հ.-  Պարոն Չեմպերճեան, տարիներ շարունակ անհատոյց օգնում էք Հայաստանին ու Արցախին: Ձեր կատարած աշխատանքների նկատմամբ անտարբերութիւն նկատո՞ւմ էք:

Գ. Չ.- Եթէ ոչ կարեւոր գործեր ես անում, ի հարկէ, անտարբերութիւն կը ցուցաբերեն, բայց երբ նորոգում ես այն դպրոցը, որտեղ պէտք է սովորեն նրանց երեխաները, այն բակը, որտեղ պէտք է խաղան նրանց երեխաները, ի հարկէ, անտարբեր չեն, աւելի՛ն, նրանք ուրախ են:

Պարզապէս մեր փոխարէն խօսում են մեր կատարած աշխատանքները: Մենք երեւալու կամ չերեւալու խնդիր չունենք: Այսօր շատ նախարարութիւններ են փաստաթղթեր են վաւերացնում, եւ դա տեսանելի չէ: Կարեւորը ոչ թէ խօսելն է, այլ` աշխատանքի արդիւնքը, ինչը ժողովուրդն է տեսնում: Մարդիկ կան 2 միլիոնանոց գործ են անում` 10 միլիոն վճարելով դրա գովազդի, PR-ի համար: Մենք գովազդի, քարոզի համար դրամ չենք ծախսում:

Հ.- Սփիւռքահայ բարեգործները յաճախ հիասթափուած են գնում Հայաստանից` սփիւռքում տարածելով այն լուրերը, թէ հայրենիքում, այսպէս ասած, գործ անել պէտք չէ: Ինչո՞ւ:

Գ. Չ.-   Այն սփիւռքահայը, որ եկել է Հայաստանը կողոպտելու` հիմնադրամի անունով Հայաստանին օգնութիւն տրամադրելու կամ պիզնեսով զբաղուելու համար, եւ երբ հայաստանցին առաջարկում է իրեն 1 միլիոնով 2 միլիոն շահել, եւ գործարքի վերջում պարզւում է, որ այդ 1 միլիոնը ծախսուեց, նման կարծիքներ են յայտնում: Իսկ չէ՞ որ պիզնեսը նման հետեւանքներ ենթադրում է: Աշխարհում չկայ  երկիր, որտեղ  1 միլիոն ներդնելով` միանգամից կարող ես դրա կրկնապատիկը շահել: Այլ կերպ ասած` պիզնեսում հնարաւոր չէ 100-ով 100 շահելու բանաձեւը, եւ` ոչ միայն պիզնեսում: Դա հնարաւոր է միայն գողութեան եւ խաբէութեան դէպքում: Միաժամանակ պէտք է նկատել նաեւ այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում կան սփիւռքահայ գործարարներ, ովքեր մեծ եկամուտներ ունեն հայրենիքում սկսած պիզնեսից: Նրանք ուղղակի բախտաւորներ են:

Հ.-  Լա՛ւ, պարոն Չեմպերճեան, ինչո՞ւ որոշեցիք Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալ:

Գ. Չ.-  Նախ նշեմ, որ ես չէի դա որոշել: Հայաստան հիմնադրամի տնօրինութիւնից ինձ առաջարկեցին հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալ, իսկ ես ընդունեցի այդ առաջարկը: Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ բնաւ ցանկութիւն չունեմ տասնեակ տարիներով այդ հիմնադրամում աշխատել, որովհետեւ կարծում եմ` խորհուրդը պէտք է անընդհատ թարմացուի նոր գաղափարներ կրողներով` ընդգրկելով նաեւ երիտասարդներին: Հիմնադրամում կան մարդիկ, ովքեր Հայաստանի 3 նախագահների ժամանակ էլ աշխատել են: Հետաքրքիր է` մի՞թէ նրանք չեն ձանձրանում:

Հ.-  Հետաքրքիր է` կը գա՞յ ժամանակ, երբ Հայաստանն այլեւս բարեգործութիւններով չի ապրի, այլ փոխարէնը` կ՛ապրի իր տնտեսութեամբ:

Գ. Չ.-  Միացեալ Նահանգների պէս հզօր պետութիւնում 100-ից 30-ը բարեգործութեան վրայ է հիմնուած: Մինչ օրս այնտեղ բարեգործութիւններ են անում: Ի հարկէ, մենք շատ ուրախ կը լինենք, որ պետութիւնն ինքնաբաւ լինի, կենսաթոշակներն աւելացնի: Դա է կառավարութեան գործառոյթը:

Հ.-  Իսկ Հայաստանի ընկերային-հասարակական կեանքում փոփոխութիւններ նկատո՞ւմ էք:

Գ. Չ.-  Մայրաքաղաքի փողոցներն աւելի մաքուր են դարձել: Օրեր առաջ լսեցինք, որ հանրակրթական դպրոցների մի շարք տնօրէններ չկարողացան յանձնել քննութիւնը եւ դուրս մնացին: Սա, անշուշտ, լաւ քայլ է, եւ այն շիտակ կէտից սկսեց: Անգրագէտ տնօրէնը չի կարող սերունդ կրթել:

Հ.-  Ինչպէս միշտ, լաւատես էք:

Գ. Չ.-   Ի հարկէ, լաւատես եմ: Չես կարող յոռետեսութեամբ նպաստել հայրենիքի զարգացմանը, առաջ գնալուն: Աւելի՛ն. յոռետեսութիւնն է, որ մեզ յետ է տանում: Խորհրդային Միութեան ժամանակից ի վեր գործող յոռետեսութիւնից պէտք է ձերբազատուել:

Հ.-  Ի դէպ, «Փիւնիկ»ն ի՞նչ ծրագրեր ունի թէ՛ սփիւռքի, թէ՛ Հայաստանի ու Արցախի համար:

Գ. Չ.-  Մինչ սեպտեմբեր Հայաստան կը հասնի 10,000 հայատառ կլոպուս: Շուտով Հայաստանի մարզերին կը տրամադրենք շտապ օգնութեան մեքենաներ: Ի դէպ, նշեմ, որ շտապ օգնութեան 17 մեքենայ արդէն հասել է Հայաստան: Ստեփանակերտի մատենադարանի կահոյքի գնման  եւ ցուցադրուող գրքերի կրկնօրինակման աշխատանքներով ենք զբաղուած: Բացի այդ, մատենադարանի վերանորոգման համար նախատեսուած գործիքներ ենք տրամադրելու:

Ստեփանակերտի մատենադարանով փորձ է ցոյց տալ միջազգային հանրութեանն ու ազրպէյճանցիներին, որ Արցախը հայերինն էր, որտեղ անգամ պահպանուել են հին գրութիւնները: Ի հարկէ, մենք` հայերս, նման փաստերի անհրաժեշտութիւն չունենք, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ դա մեր հողն է, փոխարէնը` աշխարհին պէտք է ցոյց տալ փաստացի իրականութիւնը: Ինչեւէ, այն աշխատանքները, որոնք կատարում ենք Հայաստանում, նոյնն էլ կատարում ենք սփիւռքում: Այս օրերին ամենախոշոր ծրագիրը, որ պատրաստում ենք, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ 100 ձեռնարկի կատարումն է: Այս մասին տեղեակ են թէ՛ երկրի նախագահը, թէ՛ մշակոյթի, սփիւռքի նախարարները: Հայ եւ օտար մեծ արուեստագէտները կամաւոր կերպով, առանց որեւէ գումարի, կը նուագեն: Այս միտքը մոսկուաբնակ յօրինող Վարդան Մամիկոնեանինն է, որ այժմ ապրում է Գերմանիայում: Նա խնդրեց «Փիւնիկ»ին վճարել  միայն ճամբորդութեան եւ գովազդի  համար ծախսերը, ինչը կազմում է աւելի քան կէս միլիոն եւրօ: Իսկ առաջին համերգը տեղի կ՛ունենայ հոկտեմբերին, Երեւանում:

Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան

Յ. Գ. «Փիւնիկ» հիմնադրամի միջոցով այս տարի եւս  տասնեակ նոր խաղահրապարակներ բացուեցին երեւանեան բակերում, որոնց կից տեղադրուեցին նաեւ մեծահասակների համար նախատեսուած տաղաւարները: Գ. Չեմպերճեանի չափազանց համեստ կերպարը դարձեալ թոյլ չտուեց խօսել իրենց կատարած աշխատանքների ահռելի չափի մասին… Թերեւս հէնց այդպիսին են լինում, այսպէս ասած` իսկական բարեգործները…

 

Նախորդը

«ՓԹԻԹ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ ԹԻՒ 2

Յաջորդը

ԾՈՎԱՆԿԱՐԻՉ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻԻ ԳՈՐԾԵՐՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ` ՎԻԵՆՆԱ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.