Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

1915 Թ. Ցեղասպանութիւնը Տիգրանակերտի Էրգանիում (Արգանա) Եւ Հայկական Ունեցուածքի Բաժանումը

July 26, 2013
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ՍԱՅԻՏ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ

Նախքան 1915 թ. Ցեղասպանութիւնը` Էրգանիի Մատեն «սանճաք»-ի մօտ 50 բնակավայրում ապրել է մօտ 38430 հայ: Գիւղատնտեսութեան համար բերրի հողերով եւ պղնձի հանքով հարուստ այս շրջանում` Տիգրիսի ափին, տեղակայուած Էրգանիում ապրել է 3300 հայ: Հանգիստ կարելի է ասել, որ Էրգհանին հայկական քաղաք է եղել: Պատահական չէ, որ «սանճաք»-ի կառավարիչը եւս հայ է եղել:

Պատերազմի տարիներին սանճաքի առաջին կառավարիչ Տիգրան պէյին1 աշխատանքից ազատել են հոկտեմբերի 28-ին: Նրա փոխարէն նշանակուած Նազմի պէյը2 ձեռնամուխ է եղել շրջանը հայերից մաքրելու աշխատանքներին:

Շրջանի կենտրոնի եւ 10 «գազա»-ների հայերին (10559) բնաջնջել են 1915 թ. յուլիսին: Չիւնկիւշի (Չնքուշ, խմբ.) բնակչութեան հետ մէկտեղ Եուդանի հովիտ կոչուած վայրում սպաննել են: Գէօլջիւկում մի վկայի յաջողուել է փրկուել: Յունիսի 4-ի երեկոյեան Պայազետ Ալիի` Խարբերդից բերած 70 ոստիկանները շրջափակել են եւ 16 տարեկանից բարձր տղամարդկանց ձերբակալելով` նետել գոմ, որտեղ համակարգուած կտտանքների են ենթարկել` ցանկանալով իմանալ թաքցրած զէնքերի գտնուելու վայրը: Այնուհետեւ ձերբակալուած տղամարդկանց ոստիկանները տարել են անյայտ ուղղութեամբ: Յուլիսի 7-ին տեղահանութիւնը կազմակերպած պաշտօնեաները թուրք աւազակների եւ քրտերի ուղեկցութեամբ եկել են Գէօլջիւկ: Հաշուելով տներն ու գաղթականներին` բռնագրաւել են նրանց ողջ ունեցուածքը: Գաղթականներին ասել են, որ նրանց տեղափոխելու են Հալէպ: Այս գործողութիւնը ղեկավարելու էր Հալիլ աղան իր որդիների` Մեհմետի եւ Ապտուլլահի հետ:  Առաջին քարաւանը բաղկացած էր մօտ 70 ընտանիքից, որը լճի ափով շարժուել է դէպի արեւելք: Համաձայն հրամանի, մինչ 12 տարեկան տղայ երեխաներին որդեգրելու իրաւունք ունէին: Կանանց վերաբերեալ տարիքային սահմանափակում չկար, սակայն պէտք է պահ առաջ իսլամութիւն ընդունէին եւ օտար երկրներում, յատկապէս` Ամերիկայում ընտանիք չունենային: Յարմարեցուած որդեգրման օրէնքներ էին գործում, պաշտօնեան նորադարձ մուսուլմաններին գրանցում էր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գէօլջիւկը հիւսիսը հարաւին կապող անցումային վայր էր, որտեղից հայ աքսորեալների քարաւանները ողջ դուրս չեն եկել: Ականատեսներն ասում են, որ լճի հարաւային ափին մարդկանց մի մեծ սպանդանոց կար. Խարբերդից եւ Մամուրեթ ուլ Ազիզից (Էլիազիկ, Ա.Ք.) բերուած աքսորեալներին այնտեղ էին սպաննում: Կից փաստաթղթում ներկայացուած է 1915 թ. Ցեղասպանութեան ժամանակ տեղացի մեծահարուստների կողմից գոյքի իւրացումից յետոյ մնացած հայկական ունեցուածքի ցուցակը: Յատկապէս ուշագրաւ է ցանկի երկարութիւնը: Երբ 2015 թ. շատ քիչ ժամանակ է մնացել, իմաստ ունի՞ արդեօք հարցնել, թէ այս ունեցուածքը հիմա ում է պատկանում: Ֆէյզի պէյը, ով կոտորածների նախագծողներից եւ կազմակերպիչներից էր, բռնագրաւուած բազմաթիւ գիւղերից, անշարժ գոյքից, փողից եւ զարդերից բացի, իւրացրել է նաեւ Էրգանիում գտնուող Գազանճեանի պղնձի հանքավայրը, որտեղ նախքան 1915 թ. աշխատում էր 600 բանուոր: Ցեղասպանութեան ժամանակ ցուցաբերած յաջողութիւնների արդիւնքում Փիրինչզատէ ընտանիքի իւրացրած հանքավայրը այդ ժամանակաշրջանի համար շատ կարեւոր հանքավայր էր:

1.- Տիգրան Մարտիրոսեանը Մարտիրոս էֆենտիի որդին էր: Ծնուել է 1862 թ. սեպտեմբերի 13-ին: Նախնական կրթութիւն ստացել է հայկական դպրոցում, այնուհետեւ յաճախել է Մեքթեպ-ի միւլքիէի դպրոցը, որը հիմնադրուել է 1859 թ. Կ. Պոլսում պետական պաշտօնեաներ դաստիարակելու եւ կրթելու նպատակով: Համաձայն դպրոցի կանոնադրութեան, դպրոցը հնգամեայ էր, որից 3 տարին յաճախում էին վարժարան, իսկ 2 տարին` բարձրագոյն դպրոց: Հանրապետական շրջանում տեղափոխուել է Անգարա հիմք հանդիսանալով ներկայիս Անգարայի համալսարանի քաղաքագիտութեան ճիւղի համար: 1885 թ. հոկտեմբերին աւարտել է Միւլքիէ բարձրագոյն դպրոցը: 1886 թ. յունուարի 23-ին նշանակուելով Օսմանեան կայսրութեան առեւտրի եւ հանրօգուտ աշխատանքների նախարարութեան թարգմանչական գրասենեակի քարտուղար` անցնում է պետական ծառայութեան: Երբ սոյն գրասենեակը ցրում են, 1887 թ. յունիսին աշխատանքի է անցնում փոստի եւ հեռագրատան նախարարութեան գրագրութիւնների բաժնում: 1902 թ. ապրիլի 13-ին նշանակւում է օտարեկրացիների փոստային գործերով զբաղուող գրասենեակի առաջին քարտուղար: Սահմանադրութեան հռչակումից յետոյ ղեկավար պաշտօն է ստանում: 1909 թ. ապրիլի 21-ին նշանակւում է Մամուրեթ ուլ Ազիզի (Էլիազիկի վիլայեթ) փոխ կառավարիչ: 1909 թ. օգոստոսի 25-ին, «պաշտօնեաների կրճատման» մասին օրէնքի համաձայն, այս պաշտօնից ազատւում է: Հաշուի առնելով նրա ընդունակութիւնները` 1910 թ. յունիսի 13-ին նշանակում են Դեդեաղաջ, 1911 թ. նոյեմբերի 9-ին Գիւմուշհանէ «սանճաք»-ների կառավարիչ (մութասարրըֆ): 1912 թ. փետրուարի 5-ին ազատւում է Գիւմուշհանէի կառավարիչի պաշտօնից:

Մօտ երկու տարի գործազուրկի թոշակ ստանալուց յետոյ 1914 թ. սեպտեմբերի 3-ին նշանակւում է Էրգանի «սանճաք»-ի կառավարիչ: «1330 թ. ապրիլի 18-ին (տարեթիւը գրուած է հիժրայի թուականով, այն համարժէք է 1912 թուականին, Ա.Ք.) Ներքին գործերի պաշտօնեաների մասին ժամանակաւոր օրէնքի համաձայն, 1914 թ. նոյեմբերի 11-ին թոշակի է անցնում»: Քանի որ պետխորհրդում յարուցած դատական գործը շահել էր, գործազրկութեան համար սահմանուած թոշակ այլեւս չի ստանում: 1919 թ. մարտի 1-ին նշանակւում է Գարահիսար-ը Շարքի (Արեւելեան Գարահիսար, Ա.Ք.) սանճաքի կառավարիչ, այս պաշտօնից էլ ազատւում է 1919 թ. հոկտեմբերի 12-ին: Երկար ժամանակ գործազրկութեան թոշակ ստանալուց յետոյ, 1925 թ. մայիսի 1-ին Թուրքիայի Հանրապետութեան ներքին գործերի նախարարութիւնից թոշակի է անցել: Մահացել է 1940 թ. Պոլսում Ետիքուլէի հայկական հիւանդանոցում: Ունեցել է երկու տղայ` Յարութիւն եւ Մարտիկ: Մարտիկը Նիւ Եորքում լոյս է ընծայել «Լրաբեր» թերթը: Նա, բացի մայրենի լեզուից, տիրապետում էր նաեւ ֆրանսերէնի: 1903 թ. մատուցած աւանդների համար պարգեւատրուել է արծաթէ մետալով:  

2.- Հիւսէին Նազմին ծնուել է 1867 թ. Պոլսում: 1915 թ. նոյեմբերի 11-ին նշանակուել է Էրգանիի «սանճաք»-ների կառավարիչ: 1916 թ. հոկտեմբերի 6-ին ազատուել է Էրգանիի կառավարիչի պաշտօնից, իսկ հոկտեմբերի 12-ին թոշակի է անցել: Մահուան տարեթիւը յայտնի չէ:

ՍԱՅԻՏ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ
«Այքիրի Տողրուլար»

Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»

Նախորդը

Արխիւային Փաստաթղթեր Հայոց Ցեղասպանութեան Մասին

Յաջորդը

Հայկական Նոր Ցուցասրահ Քոնեաքի Մէջ

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.