Երէկ աւարտեցաւ Եւրոպայի ճատրակի անհատական 14-րդ ախոյեանութիւնը, որ տեղի ունեցաւ Լեկնիքայի մէջ (Լեհաստան)` մասնակցութեամբ 281 ճատրակ խաղացողներու:
Հայաստանի ճատրակի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջէն (armchess.am) տեղեկացանք, որ իրենց արձանագրած լաւ արդիւնքներուն պատճառով, 2013-ի աշխարհի ախոյեանութեան մասնակցելու իրաւունք ստացան հայրենի երկու կրանտմասթըրներ Սերկէյ Մովսիսեան եւ Հրանդ Մելքումեան: Այս ախոյեանութիւնը պիտի սկսի յառաջիկայ 4 օգոստոս 2013-ին` Թրոմսոյի մէջ (Նորվեկիա):
Նախապէս Լեւոն Արոնեան եւ Վլատիմիր Յակոբեան այդ ախոյեանութեան մասնակցելու իրաւունք ստացած էին:
Տիտղոսին տիրացաւ Ալեքսանտր Մոյսենքօ, որ ապահովեց 8 կէտ` 11-րդ հանգրուանի մրցումներէն ետք:
Անոր նման 8-ական կէտ ապահովեցին նաեւ Մովսիսեան, Մելքումեան եւ այլ եօթը մասնակցողներ:
Ստորեւ` հայրենի ճատրակ խաղացողներուն ապահոված վերջնական կէտերը.
| ԿԷՏ | |||||||
| Վլատիմիր Յակոբեան | 6,5 | ||||||
| Սերկէյ Մովսիսեան | 8 | ||||||
| Գաբրիէլ Սարգսեան | 7 | ||||||
| Տիգրան Լ. Պետրոսեան | 7 | ||||||
| Հրանդ Մելքումեան | 8 | ||||||
| Աւետիք Գրիգորեան | 6 | ||||||
| Զաւէն Անդրէասեան | 6,5 | ||||||
| Ռոպերթ Յովհաննիսեան | 6,5 | ||||||
| Արման Փաշիկեան | 6,5 | ||||||
| Կարէն Գրիգորեան | 5,5 | ||||||
| Յովհաննէս Կապուզեան | 5,5 | ||||||
| Էլինա Դանիէլեան | 5,5 | ||||||
| Ռոպերթ Աղասարեան | 6,5 | ||||||
| Վլատիմիր Պօղոսեան | 4 |


