Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մենք. Ուղեղի Մորմոք Կամ Իսկական Հայաստան

March 28, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Սեղանիցս, հայեացքիցս ու մտքիցս գրեթէ անբաժան է Չարենցի «Գիրք ճանապարհին»… եւ ոչ միայն նրա համար, որ տարիներ առաջ իր առաջաբանով լոյս տեսած ժողովածուն Հրանդ Մաթեւոսեանն է նուիրել:

Ինքնախօսութեան, հիւծող դատարկութեան ու անելի պահին նրա հետ եմ` մեր անղեկ մաքառումից ժանգոտ, հաշտուած լռութիւնից ու կեղծ հաւատարմութիւնից անվերջ ամուլ երթը հասկանալու ցաւով ու խոհով:

Լուսամուտիցս մէկ փողոց այն կողմ Ազատութեան հրապարակն է. Րաֆֆի Յովհաննէսեանի հացադուլի տասներորդ օրը: Արթնացող գարնան կապոյտ երկնքի, մեր սարերից եկող ու հրապարակում սուրացող քամիների մէջ մենակ, շատ մենակ, համարեա կապոյտի մէջ նստած է Րաֆֆին` կողքին Կարինը` Ռոսլինի իմաստուն ու խոնարհ դպիրի թաւշէ հայեացքով: «Գանձերս» ականջիս շշնջում է Արմինէն, ու նրա հեզ ու հպարտ ժպիտի մէջ ցաւ կայ, անհանգրուան տագնապ, զոհաբերութիւն ու սէր, սէր…

Ես ու երեւի հրապարակով անցնողները (եւ ոչ միայն հրապարակով) մարդանում ենք Րաֆֆիով, ապշում Կարինի նուիրումից ու նախանձում Արմինէի ցաւին…

Ու թւում է, գրեթէ համոզուած լինելու չափ թւում է, թէ այս անգամ մեր հաւաքական ճիգն ու իմաստնութիւնը մեզ ափ կը հանի: Գրեթէ համոզուած լինելու չափ թւում է, թէ անվերջ խարխափելու ու մոլորուելու, անցեալի դառն ու անպատուաբեր բեռից ազատուելու ու այս եղծուած իրականութիւնը խմբագրելու իմաստնութիւնը կը սթափեցնի մեզ: Բայց` ոչ, մենք էլի նոյնն ենք, մեզ նման…

Ժողովրդի հետ ենք` ասում են ոմանք ու շարունակում խարխափել մարող ու անլոյս արահետում, ժողովրդի հետ ենք, ասում են միւսներն ու հերթական ընտրութիւնից առաջ կենտրոնացնում տրակտորաձայն անպարտակելի փողերը, ժողովրդի հետ ենք, ասում են երրորդներն ու ռետինէ մահակները իւղում, ժողովրդի հետ ենք, ասում են միւսներն ու աւելացնում, բայց ճիշդը մենք ենք, ժողովրդի հետ ենք ասում են մի ուրիշ միւսներ ու լքում Ա-ԶԱ-ՏՈՒ-ԹԵԱՆ հրապարակը:

«Մեր թիւ մէկ խնդիրը հասարակութեան համերաշխութիւնն է». տիզբոնաբնոյթ ասուլիսում յայտարարում է Սերժ Սարգսեանը: Համաձայն եմ նրա հետ: Բայց մի վերապահութեամբ կամ կարեւոր պայմանով` նա մոռանում է, որ միայն հաւասար իրաւունքներով ազգի բոլոր անդամները կարող են քաղաքացիական հասարակութիւն ստեղծել, ձեւաւորել սահմանադրական պետութիւն ու ապրել հանրային համերաշխութեան մթնոլորտում: Նա մոռանում է նաեւ, որ նման պետութեան համար նախ անհրաժեշտ էր, որ աշխատէին սահմանադրութեամբ ամրագրուած բոլոր հաստատութիւնները  …(«Տարօն սիրուն չի» մոտելը բացառող): Իսկ մենք ժամանակ ունէինք ստեղծելու եւ երաշխաւորելու քաղաքական այն միջավայրն ու մշակոյթը, ուր մարդկանց կառավարում են օրէնքները, իսկ օրէնքներին` բանականութիւնը:

Եւ ի վերջոյ` նա մոռանոմ է նաեւ, որ հասարակութեան համերաշխութիւնը քայքայւում է այն ժամանակ, երբ ԱՅԼՈՑ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՒՈՒՄ, ՄԵՐՁԱՒՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹԻՒՆ:

«Դառնացած ժողովուրդ ենք» արդարացիօրէն նաեւ Յովհաննէս Թումանեանի խօսքն է կրկնում Սերժ Սարգսեանը, ու ես դարձեալ համաձայն եմ նրա հետ: Չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի ընտանիքների մեծ մասը քայքայուած ու անհայր է արտագաղթի ու անգործութեան պատճառով, չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի կէսից մի փոքր պակասն ամէնօրեայ նուաստացման է դատապարտուած աղքատութեան ու հացի խնդրի որոգայթներում, չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի ազատութիւնն ու հեռանկարը ընտրութիւնից ընտրութիւն 10-15 հազար դրամ է գնահատւում, չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի «ազգընտիրը» մռութ ջարդելու փիլիսոփայութեամբ ու վարքականոնով է ապրում` իրաւունքի ու արդարութեան բոլոր յայտարարութիւնները դարձնելով գարշելի ու ցաւացնող առասպել, եւ ի հարկէ չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի իշխանութիւնը թաթախուած է կեղծիքի ու ստի մէջ:

Սերժ Սարգսեանը, մոռանում է նաեւ, որ երբ հեռաւոր 1910 թուականին Յովհաննէս Թումանեանը գրում ու ասում էր «դառնացած ժողովուրդ ենք», մենք անթիկունք էինք, բզքտուած ու մեր անղեկ հայրենիքում Ամենայն հայոց բանաստեղծն էր սպիտակ դրօշով համերաշխութիւն քարոզում:

Հարիւր եւ երեք տարի է անցել, ու ողբերգութիւնն էլ հէնց այն է, որ մեր երթն իբրեւ թէ անստոյգ չէ, նրա ղեկին` նախագահ կայ, եւ Անկախ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՄԲ մեր երկրի գլուխն ու մեր իրաւունքների երաշխաւորը նա պիտի լինէր:

Ի դէպ, Թումանեանն իր «դառնացած ժողովուրդ» յօդուածում նաեւ սա է ասում. «Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտուած էք մտածելու, չէք կարող փախչել նրանցից: … դուք պէտք է մարդկային հանճարի տուած ամէն միջոցներով վեր կենաք ցաւերի դէմ ու ազատուէք, առողջանաք. ի հարկէ, եթէ էնքան արիութիւն ու հասկացողութիւն ունիք: Առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք ե՛ւ մեր սրտերում, ե՛ւ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտութիւնը»:

Իսկ մինչ այդ հացադուլի տասներորդ օրն է: Արթնացող գարնան կապոյտ երկնքի ու մեր հրապարակում սարերից սուրացող քամիների մէջ մենակ, շատ մենակ համարեա կապոյտի մէջ նստած է Րաֆֆին:

Միասնութեան մասին Չարենցի անհաս բանաձեւն արդէն իբրեւ անէծք է հնչում ու ականջներումս խշշում` «Գուցէ սուտ է Նայիրին, Նայիրին չկայ… Գուցէ յուշ է միայն, ֆիկցիա, միֆ: Ուղեղային մորմոք. սրտի հիւանդութիւն…»:

Վաղը հացադուլի տասնմէկերորդ օրն է…

 

 

 

 

Նախորդը

Ազգ. Լեւոն Եւ Սոֆիա Յակոբեան Քոլեճի Զատկուան Տօնավաճառը

Յաջորդը

«Ձեռքէ Ելած Է»

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.