Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նախաձեռնութիւն Լիթուանիայում Եւ Ջղագարութիւն` Ազրպէյճանում

March 27, 2013
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Ինչպէս յայտնի է, փետրուարի 26-ին Լիթուանիայի Սէյմում (խորհրդարան-Խմբ.) ընդունուել է հռչակագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Լիթուանիայի Հանրապետութեան բարեկամութեան խմբի ստեղծման մասին: Դա, ուղղակի ասենք, չափազանց նշանակալից իրադարձութիւն է իր միջազգային ճանաչման ճանապարհին ԼՂՀ-ի արտաքին քաղաքական քայլերի տեսակէտից: Ի հարկէ, մենք հակուած չենք չափազանցնել տուեալ իրադարձութեան նշանակութիւնը եւ առաւել եւս երազների մէջ ընկնել կանխավայելելով ԼՂՀ-ի անկախութեան` շուտափոյթ տէ ժիւրէ ճանաչումը: Սակայն իրաւունք չունենք նաեւ թերագնահատել այն: Տուեալ փաստը հարկ է դիտել, ամէնից առաջ, մեր հանրապետութեան ժողովրդավարական զարգացման պարունակում, ինչն, իր հերթին, յուսալի նախադրեալներ է ստեղծում ԼՂՀ-ի հետագայ միջազգային ճանաչման, քաղաքակիրթ ժողովուրդների հանրակցութեան մէջ նրա լիարժէք ներմիասնացման համար:

Մեր թերթն արդէն գրել է Լիթուանիայի Սէյմում տեղի ունեցած խորհրդաժողովի մասին, որը նուիրուած էր այդ մերձպալթեան հանրապետութիւնում եւ Հայաստանում ժողովրդավարական շարժումներն սկսուելու, ինչպէս նաեւ Արցախի հայերի ազգային-ազատագրական շարժման 25-ամեակին, որին մասնակցել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարէն Միրզոյեանը: Ղարաբաղեան արտաքին գործերի նախարարը նաեւ հանդիպում է ունեցել բարեկամութեան պատգամաւորական նոր խմբի անդամների հետ` նրա ստեղծման նախաձեռնութիւնն անուանելով ժողովրդավարական սկզբունքների վրայ հիմնուած անկախ պետականութեան կառուցման ճանապարհին ԼՂՀ ժողովրդի նուաճումների անկողմնակալ գնահատական: Այն բանում, որ ԼՂՀ-ի անկախութեան տարիների ընթացքում առաջին անգամ Լիթուանիայի խորհրդարանում է ստեղծուել Արցախի հետ բարեկամութեան խումբ, ի հարկէ հասարակ զուգադիպութիւն չկայ: Եթէ յետադարձ հայեացք ձգենք ոչ վաղեմի պատմութեանը, ապա կարելի է վերյիշել, որ 20-րդ դարի 80-ական թուականների սահմանագծում, դեռեւս ԽՍՀՄ-ի գոյութեան ժամանակ, «Սայուտիս» կազմակերպութիւնը գլխաւորել է խորհրդային ամբողջատիրական վարչակարգի դէմ լիթուանացիների պայքարը` յանուն Լիթուանիայի ազատութեան եւ անկախութեան: Այլ խօսքով, այստեղ կարողանում են գնահատել եւ հասկանալ ժողովուրդների, այդ թւում եւ` ղարաբաղցիների, ժողովրդավարական ձգտումն ազատութեան եւ անկախութեան: Եւ ոչ միայն հասկանալ, այլեւ` սատարել, ինչն էլ ցուցադրեց Լիթուանիայի խորհրդարանականների նախաձեռնութիւնը:

Աւաղ, նման ընկալում ահա արդէն քառորդ դար չենք տեսնում մեր, մեղմ ասած, ընդդիմախօսի կողմից: Ազրպէյճանն այդպէս էլ չկարողացաւ հասկանալ, որ իրեն չի յաջողուի յետ շրջել ԼՂՀ-ի անկախ պետականութեան ստեղծման գործընթացը: Ինչպէս եւ` կասեցնել այդ անկախութեան միջազգային ճանաչման միտումները: Այդ «չհասկացման» պերճախօս վկայութիւնն է ջղագրգիռ, յաճախ էլ յարձակողական  արձագանգը ղարաբաղամէտ քաղաքական գործողութիւններին, որոնք հաստատում են ԼՂՀ-ի, որպէս միջազգային իրաւունքի առարկայի, կայացուածութիւնը: Նման գործողութիւններին յաջորդիւ ազրպէյճանական անդորրը խախտողի հասցէով ուղարկւում է Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան բողոքի գիր`  սպառնալիքների ու շանթաժի տարրերով, ինչն ուղեկցւում է նաեւ ոչ կառավարական մակարդակով զայրոյթի «իններորդ ալիքով»: Այդպէս է եղել անցեալ տարի ամերիկեան Մասաչուսեց եւ Ռոտ Այլընտ նահանգների խորհրդարանների, ինչպէս նաեւ աւստրալիական Նոր Հարաւային Ուելս նահանգի Օրէնսդիր խորհրդի կողմից բանաձեւերի ընդունումից յետոյ, որոնցում ճանաչուել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման եւ ժողովրդավարական անկախութեան իրաւունքը: Այդպէս է եղել նաեւ Ուրուկուէյի խորհրդարանական պատուիրակութեան` ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխէ Օրիկոյի գլխաւորութեամբ ԼՂՀ կատարած այցից յետոյ, ինչը զայրոյթի փոթորիկ է առաջ բերել Ազրպէյճանում:

Այդ ճակատագրից չի խուսափել նաեւ Լիթուանիան` ստանալով բողոքի «իր» դիւանագիտական նոթան: Այդ առնչութեամբ ուշագրաւ է Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան մամլոյ ծառայութեան ղեկավարի մեկնաբանութիւնը. «Որոշ քաղաքական գործիչներ ու շրջաններ ձեռնարկում են առարկայականութիւնից ու արդարութիւնից հեռու քայլեր, ինչը խախտում է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքները»: Նրա խօսքերով, նման քայլերը «կարելի է գնահատել որպէս անձնական ֆինանսական եւ քաղաքական շահերի հետապնդում»: Համաձայնէք, զուարճալի է միջազգային իրաւունքի խախտման մէջ մեղադրանքները լսել մի երկրի ներկայացուցչից, որի քաղաքականութիւնը ղարաբաղեան հարցում հէնց այդ իրաւունքի անսքող, շնական խախտում է: Իսկ միւս` անձնական ֆինանսական շահեր հետապնդելու մասին դրոյթը ոչ պակաս զուարճալի տեսք ունի վերջերս տեղի ունեցած խայտառակութիւնների հեռապատկերի վրայ, որոնք կապուած էին Ազրպէյճանի կողմից մի շարք եւրոպական խորհրդարանականների կաշառման հետ: Այլ խօսքով, պաշտօնական Պաքուն, որը սովոր է միջազգային ասպարէզում գործել կաշառքի մեթոտներով, այն միտքն անգամ չի կարող թոյլ տալ, թէ ինչ-որ մէկն ընդունակ է ղեկավարուել արդարութեան ու բարոյականութեան սկզբունքներով` դրանք չարչիական շահերից աւելի վեր դասելով: Ինչը եւ մենք տեսանք Լիթուանիայի օրինակով:

Կարելի է համարձակօրէն պնդել, որ լիթուանական Սէյմի պատգամաւորներն իրենց ամերիկացի եւ աւստրալիացի պաշտօնակիցների օրինակով նկատել եւ ըստ արժանւոյն են գնահատել ԼՂՀ իշխանութիւնների ու ժողովրդի նուիրուածութիւնը ղարաբաղեան հասարակութեան զարգացման ժողովրդավարական սկզբունքներին: Ըստ երեւոյթին, շատերն են արդէն սկսում հասկանալ, որ ԼՂՀ-ն, որպէս ինքնուրոյն քաղաքական գործօն, անկախ պետականութեան լիակատար իրաւունք ունի: Նման միտումներ նկատուել են անցած տարում եւ, ուզում ենք կարծել, իրենց շարունակութիւնը կը գտնեն եւ այս տարի: Յամենայն դէպս Լիթուանիայի Սէյմի անդամների նախաձեռնութիւնը, որը հերթական քայլը դարձաւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչման սկսուած գործընթացում, դա յուսալու հիմքեր է տալիս:

ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Ազատ Արցախ» օրաթերթի
գլխաւոր խմբագիր

Նախորդը

Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Հիմնարկը Հրատարակել Է Գէորգ Վարդանեանի «Յոյն Բնակչութիւնն Օսմանեան Կայսրութիւնում Եւ Փոքրասիական Աղէտը (1914-1923 Թթ.)» Գիրքը

Յաջորդը

«Եղնիկներ»-ու Կազմաւորման 20-ամեակը Կը Նշուի Արցախի Մէջ

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.