Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչո՞ւ Եւ Ո՞ւմ Համար. Հայաստանը Դեսպանութիւն Կ՛ունենայ Նաեւ Վատիկանում

March 11, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

2012 թուականի օգոստոսի վերջերին, երբ Հունգարիան Ազրպէյճանին արտայանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, քննադատութեան թիրախում յայտնուեց նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնն ու նախարար Էդուարդ Նալբանդեանը: Քննադատողները պնդում էին, որ հայ դիւանագէտներն ու անձամբ Նալբանդեանը տեղեկացուած չեն եղել եւ միայն արտայանձնումից օրեր առաջ են մամուլից իմացել Պուտափեշտ-Պաքու զազրելի գործարքի մասին:

Ի պատասխան քննադատութիւնների, հայ պաշտօնեաները ընդգծում էին, որ իրենք տեղեակ են եղել գործի ընթացքից, փորձել են կանխել Սաֆարովի արտայանձնումը, սակայն չի ստացուել: Բացի այդ, նիւթականի պակասի պատճառով Հայաստանը չի կարող աշխարհի բոլոր երկրներում, այդ թւում` Հունգարիայում, դեսպանութիւն ունենալ:

Անկասկած, Հայաստանը ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրներում դեսպանութիւններ ունենալու նիւթական հնարաւորութիւններ ու դիւանագիտական ներուժ չունի: Բայց եթէ անգամ Հայաստանը դեսպանութիւն ունենար Պուտափեշտում, ապա, ամենայն հաւանականութեամբ, Հունգարիա-Ազրպէյճան գործարքը կը կայանար եւ Ռամիլ Սաֆարովը կը վերադառնար Պաքու, քանի որ մարդասպանին արտայանձնելու որոշումը քաղաքական էր: Հետեւաբար այս հարցում Հայաստանի դիւանագէտներին եւ պաշտօնեաներին քննադատելը այնքան էլ արդարացուած չէ:

Միւս կողմից, երբ Հայաստանը նոր դեսպանութիւն է հիմնում որեւէ երկրում, ապա անհրաժեշտ է հայ հարկատուներին բացատրել, թէ ինչո՛ւ է տուեալ երկրում կարեւոր եւ առաջնային դիւանագիտական ներկայացուցչութիւն ունենալը: Խօսքը, անկասկած, այն պետութիւնների մասին չէ, որտեղ դեսպանութիւն ունենալը պարզապէս պարտադիր է` Ուաշինկթըն, Փարիզ, Պրիւքսել, Մոսկուա, Թեհրան, Պէյրութ, Թիֆլիս եւ այլն: Խօսքը, օրինակ, Դանիայի, Մեքսիքայի, Ինտոնեզիայի, Վիեթնամի ու Վատիկանի մասին է:

2013 թուականի մարտի 7-ին Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն է տուել «Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանութիւն ստեղծելու մասին» Հայաստանի նախագահի հրամանագրի նախագծին: Կառավարութեան հիմնաւորման համաձայն, Վատիկանի հետ յարաբերութիւնների խորացումը կարեւորւում է ոչ միայն աշխարհում վերջինիս ունեցած հոգեւոր, այլեւ` քաղաքական ազդեցութեամբ: Սուրբ Աթոռը ՄԱԿ-ում եւ Եւրոպայի Խորհրդում դիտորդ է, անդամակցում է ԵԱՀԿ-ին եւ մի շարք այլ միջազգային կազմակերպութիւնների: Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան հիմնաւորման համաձայն, դեսպանութեան հիմնումը առաւել համակարգուած եւ ուղղորդուած կը դարձնի երկկողմ աշխատանքները, ինչպէս նաեւ կարող է նպաստել աշխարհում հայկական մշակութային արժէքների պահպանութեան գործում Սուրբ Աթոռի մասնակցութեան աշխուժացմանը:

Անկասկած, Վատիկանի հետ յարաբերութիւնների խորացումը չափազանց կարեւոր է: Միւս կողմից, սակայն, Սուրբ Աթոռում դեսպանութիւն հիմնելու որոշումը անակնկալ էր: Հայաստանը 1990-ականներից դեսպանութիւն ունի Իտալիայում: Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանութիւնը եւս տեղակայուած կը լինի Հռոմում, քանի որ Վատիկան պետութիւնը Հռոմի տարածքում է: Արդեօք հնարաւոր չէ՞ր երկու` Իտալիայում եւ Վատիկանում Հայաստանի  դեսպանութիւնները համատեղել: Մինչեւ վերջերս Փարիզում Հայաստանի դեսպանն էր համատեղութեան կարգով «ծածկում» Վատիկանը:

Նիւթական եւ դիւանագիտական ներուժի պակասի պատճառով է, որ, օրինակ, Աթէնքում  Հայաստանի դեսպանը համատեղութեան կարգով դեսպան է նաեւ Ալպանիայում, Կիպրոսում, Սերպիայում: Հայաստանի մի շարք դեսպաններ համատեղութեան կարգով դեսպան են նաեւ այլ երկրներում: Սա շատ բնական է, եւ անգամ հարուստ երկրներն են մէկ դեսպանութիւնով «ծածկում» մի քանի մայրաքաղաքներ: Աւելի՛ն. անցեալ տարի աշխարհի հարուստ երկրներից Մեծն Բրիտանիան եւ Քանատան համաձայնութեան եկան մի շարք երկրներում իրենց դիւանագիտական ներկայացուցչութիւնները միաւորելու շուրջ:

Հայաստանեան լրատուամիջոցներում տեղեկութիւններ են տարածուել, որ Վատիկանում Հայաստանի դեսպան է նշանակուելու Սերժ Սարգսեանի փեսան` Միքայէլ Մինասեանը: Աւելի՛ն. գրւում է, որ դեսպանութիւնը բացւում է հէնց Մինասեանի համար:

Անկախ նրանից, թէ ով կը նշանակուի դեսպան Վատիկանում, փաստ է, որ Սուրբ Աթոռում դեսպանութիւն հիմնելու որոշումը կայացուել է հապշտապ կարգով: 2013 թուականի պիւտճէով նախատեսուած էր դեսպանութիւններ բացել Մեքսիքայում, Ինտոնեզիայում եւ Վիեթնամում, բայց` ոչ Վատիկանում: Մեքսիքայում, Ինտոնեզիայում եւ Վիետնամում դեսպանատներ բացելու համար պետական պիւտճէից յատկացուել է աւելի քան 1 միլիոն տոլար:

Հայաստանը դեսպանատներ սկսել է հիմնել 1992-ից ի վեր: Այսօր Հայաստանը դիւանագիտական ներկայութիւն ունի աշխարհի շուրջ չորս տասնեակ երկրներում: Որոշ դէպքերում խիստ վիճելի է դեսպանութիւններ ունենալու նպատակայարմարութիւնը: Բերենք մէկ օրինակ միայն: 2011-ին Հայաստանը դեսպանութիւն բացեց Դանիայում, իսկ դեսպան նշանակուեց 32-ամեայ Հրաչեայ Աղաջանեանը, ով դիւանագիտական որեւէ փորձ չունէր, արտաքին գործերի նախարարութեան համակարգում չէր աշխատել: Տպաւորութիւն էր ստեղծւում, որ Քոփենհակընում Հայաստանի դեսպանութիւնը բացւում է հէնց Հրաչեայ Աղաջանեանի համար:

Արդեօք Դանիան առաջնահերթ նշանակութիւն ունի՞ Հայաստանի համար: Հայաստան-Դանիա երկու տասնամեակների դիւանագիտական յարաբերութիւնների պատմութիւնը ցոյց է տալիս, որ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտում համագործակցութիւնը եղել է ցածր մակարդակի վրայ:

Նոյնը վերաբերում է նաեւ Վատիկանին: Արդեօք հնարաւոր չէ՞ր, որպէսզի Իտալիայում Հայաստանի դեսպանը համատեղութեան կարգով դեսպան լինի նաեւ Սուրբ Աթոռում: Չէ՞ որ երկու տասնամեակ Փարիզում Հայաստանի դեսպանը համատեղութեան կարգով դեսպան է եղել նաեւ Վատիկանում:

2013 թուականի պետական պիւտճէով Հայաստանի արտաքին գործերի նախարարութեանը յատկացուել է աւելի քան 10,5 միլիառ դրամ կամ շուրջ 260 միլիոն տոլար:  Արտերկրում Հայաստանի   դեսպանութիւնների եւ ներկայացուցչութիւնների պահպանման համար այս տարուայ պիւտճէով յատկացուել է 7,6 միլիառ դրամ կամ աւելի քան 185 միլիոն տոլար:

Հարիւրաւոր հայ դիւանագէտներ իրենց ընտանիքներով ժամանակաւորապէս բնակւում են այլ պետութիւններում: Նրանց համար վարձակալուած բնակարանների համար վճարւում է Հայաստանի պիւտճէով` մեր, հարկատուների հաշուին: Ըստ մեր ունեցած տեղեկութիւնների, վարձակալուած ամենաթանկ բնակարանը գտնւում է Փարիզում, որտեղ ժամանակին բնակւում էր այն ժամանակ դեսպան, այսօր արտաքին գործերի նախարար  Էդուարդ Նալբանդեանը: Այդ նոյն բնակարանում այսօր բնակւում է Ֆրանսայում Հայաստանի դեսպան Վիգէն Չիթեչեանը: Բնակարանը գտնւում է Էյֆելեան աշտարակի հարեւանութեամբ: Ամէն ամիս այդ բնակարանի համար վճարւում է աւելի քան 6.000 եւրոյ:

Անկասկած, հայ դիւանագէտները պէտք է արժանապատիւ աշխատավարձ ստանան ու ապահովուած լինեն կենցաղային բարւոք պայմաններով: Սակայն, միւս կողմից, պաշտօնական տուեալներով 35 տոկոս աղքատութեան ցուցանիշ ունեցող Հայաստանի համար այս միլիոնները ճոխութիւն են թւում:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Նախորդը

Կիրակնօրեայ Խօսքը. «Աբրահամ` Հայր Հաւատացողներուն» (1)

Յաջորդը

Հայկական Կարելիութիւնները Առաւելագոյնի Հասցնել` Հիմնական Մարտահրաւէրները Յաղթահարելու Համար

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.