Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ցեղասպանութիւնը Վերապրած Հռիփսիմէ Հաճի Սարգսեանն Ամէն Օր Աղօթում Է Աշխարհի Խաղաղութեան Համար

February 1, 2013
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

Հռիփսիմէ Հաճի Սարգսեանը 1915  թուականի Հայոց  ցեղասպանութեան ականատեսներից է, ով այս տարի բոլորեց իր 101-ամեակը: Նա այն եզակիներից է, ում  յաջողուել է ընտանիքի մի քանի անդամների հետ ողջ մնալ` գաղթելով  Յունաստան Արեւմտեան Հայաստանի Տաւշալու գիւղից: «Արմենփրես»-ի թղթակցի հետ զրոյցում  Աստղիկ Վարդանեանը` նրա հարսը,  տեղեկացրեց, որ վերջին օրերին Հռիփսիմէ Հաճիի առողջական վիճակը  կտրուկ անկում է ապրել, այդ պատճառով նա վերապատմեց այն,  ինչ յաճախ առանց արցունքները թաքցնելու սկեսրոջը  պատմել չի յաջողւում:

«Անմիջականօրէն ջարդի տարիներից Հռիփսիմէն  ոչինչ չի յիշում, Ցեղասպանութեան մասին նրա յիշողութիւնները մշուշոտ են, եղբօր պատմածից գիտի, որ իր  տատին  ու պապին թուրքերը  սպաննել են  հէնց տան դիմաց», ասաց Աստղիկը` մէջբերելով սկեսրոջ պատմածը:  Հռիփսիմէի մայրը, անցնելով աքսորի ճանապարհը, հասնում է Պուլկարիա, այնուհետեւ` Յունաստան, որտեղ ծնողների մահից յետոյ Հռիփսիմէի  խնամքով է զբաղւում աւագ եղբայրը:

Յունաստանում հանդիպելով  իր երկրորդ կէսին` ապագայ ամուսնուն` Վաղարշակին, պատմութեան հերոսուհին սիրահարւում է առաջին հայեացքից եւ ամուսնանում:  Հայաստան նա վերադառնում է 1940-ականներին` իր հետ հայրենիք բերելով նաեւ  Արեւմտեան Հայաստանից մնացած միակ յուշը`  Քեոթայա գիւղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու մասունքը, որի առաջ ամէն օր աղօթում է:

«Երեկոյեան պարտադիր աղօթքի ընթացքում Հռիփսիմէն  խնդրում է Սուրբ Ստեփանոսից բոլոր մարդկանց համար  առողջութիւն, իսկ աշխարհին` խաղաղութիւն», նշեց  Աստղիկը` վստահեցնելով, որ Հռիփսիմէ Հաճիի հաւատքն առանձնակի է այդ սուրբ մասունքի աւանդութեան համաձայն ունեցած հրաշագործ ուժի հանդէպ:

Հռիփսիմէ Հաճի Սարգսեանն ունի  2  երեխայ, 6  թոռ, 14 ծոռ եւ 3  կոռ, որոնց շրջապատում էլ վայելում է իր ծերութիւնը` երբեք չմոռանալով Ցեղասպանութեան եւ նրա անդառնալի  հետեւանքների  մասին:

 

Նախորդը

Հակառակ Գաղութին Մէջ Տիրող Անբարենպաստ Պայմաններուն` Հալէպահայութիւնը Արժանապատուօրէն Նշեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 122-ամեակը

Յաջորդը

Ամարասի Վանքը Կռուի Ժամանակ Էլ Է Պահպանել, Հիմա Էլ Է Պահպանում

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.