Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Այս Դարի Պատերազմը Ոչ Թէ Զէնքի Է, Այլ Խօսքի». Հարցազրոյց «Փիւնիկ» Մարդկային Պաշարների Զարգացման Համահայկական Հիմնադրամի Նախագահ Գաբրիէլ Չեմպերճեանի Հետ

January 29, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Գ. Չեմպերճեանի հետ մեր զրոյցն սկսեցինք Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների շարքից: Ըստ Գ. Չեմպերճեանի, հիմնադրամի նախաձեռնած  100 միջոցառումներից 22-ն արդէն իրականացրել են, որի մասին տեղեկութիւն կարելի է գտնել համացանցում:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Չեմպերճեան, արդեօ՞ք Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների նպատակը տեղեկատուական պատերազմում եւս մէկ անգամ ընդգծելն է, որ հայերը չեն մոռացել 20-րդ դարասկզբին կատարուած ոճրագործութիւնը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Անշո՛ւշտ, նրանք ուզում են այդ հարցը փակել, սակայն մոռանում են, որ այդ հարցն անհնար է փակել մեզ համար: Մենք շարունակելու ենք բարձրացնել մեր պահանջատիրութեան հարցը, հողային պահանջը, բարոյական պահանջը: Իրենք պէտք է ներողութիւն խնդրեն մեր ժողովրդից: 100-րդ տարելիցին նուիրուած հարիւր միջոցառումների շարքը վերջակէտ չէ: Դա նոր աշխատանքի սկիզբ է: Մենք հրաւիրում ենք աշխարհահռչակ երաժիշտներին, ինչպէս, օրինակ, ռուս յայտնի երաժիշտ Եւգենի Քիսինինը, ով Երեւանում յայտարարեց, որ ինքը Թուրքիա չի գնայ մինչեւ Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանութիւնը:

Հ.- Շուրջ հարիւր տարիների ընթացքում աշխարհում ի՞նչ է փոխուել Ցեղասպանութեան հարցի նկատմամբ:

Պ.- Խորհրդային Միութեան տարիներին պահանջատիրութեան հարցը միշտ եղել է սփիւռքի մէջ, իսկ անկախութիւնից յետոյ այդ հարցն սկսեց շօշափուել Հայաստանում: Մենք ձեռք բերեցինք ազատ, անկախ Հայաստան, եւ մեր կատարած աշխատանքը շարունակութիւն գտաւ նաեւ Հայաստանում: Այս տարիներին, վստահաբար կարող եմ ասել, որ մեծ առաջընթաց է արձանագրուել: Այսօր Թուրքիայում որոշ անձեր արդէն բարձրաձայնում են, ասում են, որ իրենց պետութիւնը պէտք է ճանաչի Ցեղասպանութիւնը, քանի որ իրենց նախնիներն են գործել դա:

Հ.- Իսկ ի՞նչն է փոխուել Թուրքիայում այս տարիներին, յաճախ լսում ենք, որ Թուրքիան ժողովրդավար, զարգացած երկիր է դարձել:

Պ.- Որեւէ բան չի փոխուել: Իրենք միայն ուզում են խաբել մեզ` մէկ կամ երկու եկեղեցիներ նորոգելով, բայց դա չի նշանակում, թէ իրենց վերաբերմունքը փոխուել է: Նրանք միայն խաբելու համար են այդ քայլերն անում, ընդ որում` նշեմ, որ թէ՛ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու, թէ՛ Տիգրանակերտի եկեղեցու բացման արարողութիւններին ներկայ էի, եւ  եթէ հարիւր եկեղեցի բացեն, ապա այդ բոլոր եկեղեցիների բացմանը նոյնպէս ներկայ եմ գտնուելու: Մենք դրանով նոյնպէս հաստատում ենք մեր պահանջատիրութեան հարցը` միեւնոյն ժամանակ քաջ գիտակցելով, որ իրենք ամէն ինչ փորձում են անել մեզ խաբելու համար:

Հ.- Իսկ ինչպիսի՞ն է այսօրուայ սերնդի վերաբերմունքն այդ հարցին: Դուք նշեցիք, որ պահանջատիրութեան հարցը միշտ յարամփոփ է եղել սփիւռքում, իսկ յետոյ` նաեւ Հայաստանում: Այսօրուայ սերունդն իրեն պահանջատէր զգու՞մ է:

Պ.- Ո՛չ, այդ հարցը երբեք հնարաւոր չէ մոռացութեան տալ: Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած յանձնախումբ է ստեղծուել, որի նախագահը մեր երկրի նախագահն է: Ո՛չ  մեր հայրենիքը, ո՛չ սփիւռքը չեն մոռացել դա:

Հ.- Ենթադրենք` աւարտեցիք հարիւրերորդ տարելիցին նուիրուած միջոցառումների շարքը, իսկ յետոյ ինչպէ՞ս էք պատկերացնում հարցի լուծումը: Դէպի ո՞ւր ենք գնալու:

Պ.- Հող պահանջելը շատ դժուար է: Այսօր մեր ունեցած հողերը չենք կարողանում վերցնել, մեր թիւը քիչ է, տարածքը` մեծ, բայց ինչ-որ ձեւով` միջազգային օրէնքներով պէտք է լուծում ստանայ այդ հարցը: Այսինքն` ինչ-որ ձեւով պէտք է գոհացում տրուի այդ հարցին:

Հ.- Լաւատե՞ս էք:

Պ.- Դժուար է պատկերացնելը, բայց ես լաւատես եմ: Յոյսով պէտք է ապրել, հակառակ դէպքում` այդ հարցը մենք հիմա մոռացած կը լինէինք:

Հ.- Վերջերս նաեւ նախաձեռնել էք Կոմիտասի տուն-թանգարանի կառուցման աշխատանքները: Դա ի՞նչ նախագիծ է: Ինչո՞ւ որոշեցիք, որ հէնց Կոմիտասի տուն-թանգարանը պէտք է կառուցել:

Պ.- Կոմիտասը մեր հանճարներից է, ով մինչ հիմա տուն-թանգարան չունի: Դա ամօթ է մեզ համար: Երբ մեզ առաջարկեցին կառուցել նրա տուն-թանգարանը, մենք սիրով ընդունեցինք այն: Մեր նպատակն այն է, որ տարուան ընթացքին ամէն շաբաթ, նոյն օրը, նոյն ժամին հնչի Կոմիտասի երաժշտութիւնը, այսինքն` տուն-թանգարանը ուխտատեղի դարձնելն է:

Հ.- Ձեր ծրագրերից մէկը Շուշիում կառուցուելիք մատենադարանն է : Ի՞նչ փուլում է այդ նախագիծը:

Պ.- Այո՛, դա շատ կարեւոր նախագիծ է, բայց ես ուզում եմ շեշտել մէկ այլ ծրագրի մասին` Ցեղասպանութեան թանգարանի  ցուցասրահը մեծացնելու ծրագիրը: Արդէն կան դրա գծագրութիւնները, եւ շուտով սկսելու են տարուել աշխատանքները:

Հ.- Վերադառնանք Շուշիում կառուցուելիք մատենադարանին, որը, կարծես, Ազրպէյճանին լուրջ հարուած հասցնելու առիթ է:

Պ.- Ազրպէյճանը հարուստ երկիր է, եւ մենք` մեր զէնքերով, մեր պատմութեամբ պէտք է պատերազմենք`  ցոյց տալով, որ մատենադարան կառուցելով մեր հնամեայ ձեռագրերն են,  որոնք պէտք է պահպանել: Իսկ իրենք ի՞նչ ունեն այդ հողի վրայ: Այս դարի պատերազմը ոչ թէ զէնքի է, այլ` խօսքի:

Հ.- Ըստ ձեզ, բարեգործը պէ՞տք է պայքարող լինի:

Պ.- Ամէն մի բարեգործ իր բարեգործութիւնը դնում է պայքարի մէջ: Ամէն մէկն իր պայքարի ձեւն ունի:

Հ.- Իսկ ո՞րն է ձեր պայքարի ձեւը:

Պ.- Մեր ձեւն այն է, որ հիմնադրամն ի՛նչ կարեւոր բան է տեսնում` իրականացնում է: Իմ բաղձանքն է աշխարհի չորս կողմերից հայկական ձեռագրերն ամբողջական հաւաքել Հայաստանի մէջ:

Հ.- Հայերը փոխուե՞լ են:

Պ.- Դէպի լաւը` այո՛: Նոր սերունդը սիրում է իր հայրենիքը: Երբ գնում եմ Սուրիա, այնտեղ աւելի շատ եմ զգում հայրենիքի կարօտը: Նախկինում նոյնպէս զգում էի, բայց հիմա` աւելի շատ: Գիտեք` բարեգործութեան մէջ պէտք չէ լինի ցուցադրականութիւն, այսինքն  բարեգործութիւն անելիս աջ ձեռքը պէտք չէ իմանայ, թէ ձախն ի՛նչ է անում: Դա է բարեգործութիւնը:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Նախորդը

Նշանաւոր Մարդկանց Կեանքից. Դրուագ, Որ Թաքցւում Է Գարեգին Նժդեհի Գործունէութիւնից

Յաջորդը

Սուրիական Օրագրութիւն

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.