Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՀՅ Դաշնակցութեան 122-ամեակ. ՀՅ Դաշնակցութեան Ուժը

December 13, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ

ՀՅ Դաշնակցութեան հիմնադիրները ժամանակի հայ կեանքի ամէնէն իրազեկ մարդիկն էին: Այդ վկայում են նրանց թողած երկերը, բայց, մա՛նաւանդ` ՀՅ Դաշնակցութեան առաջին ծրագիրը: Մինչդեռ նրանցից առաջ եւ յետոյ հայ կուսակցութիւն կազմողները ընդհանրապէս մեկնում էին վերացական դատողութիւններից, անում էին բնազանցական ընդհանրացումներ, ՀՅ Դաշնակցութեան ծրագրի հեղինակները խօսում են միայն կենդանի փաստերի եւ իրական տուեալների մասին: Այդ պատճառով նրանց եզրակացութիւններն էլ կենդանի են եւ իրական: Դաշնակցութիւնը պատասխանում է հայ իրականութեան նզովեալ հարցերին: Դաշնակցութիւնը դնում է հա՛յ միջավայրից բխող պահանջներ: Դաշնակցութիւնը հաշուի է առնում միայն Հայաստանի ու հայ կեանքի առանձնայատկութիւնները: Ուստի եւ ՀՅ Դաշնակցութեան ծրագրում տիրական է ազգային տարերքը: Եւ Դաշնակցութեան ծրագիրը ո՛չ միայն կուսակցական ծրագիր է, այլեւ` ընդհանրական հայ ազգային հաւատամք:

Նոյնը պէտք է ասել եւ ՀՅ Դաշնակցութեան կազմակերպական ձեւի մասին: ՀՅ Դաշնակցութեան հիմնադիր ժողովում, 1890 թուին, ընդունուել էր խիստ կենտրոնացման սկզբունքը, սակայն, երկու տարուայ փորձը բաւական եղաւ, որպէսզի Դաշնակցութեան հիմնադիրների առողջ բնազդը ըմբռնէ, որ կենտրոնացումը անհամապատասխան է հայ իրականութեան պայմաններին: 1892 թ. առաջին Ընդհանուր Ժողովում արդէն կենտրոնացման դրութիւնը փոխարինուեց ապակենտրոնացումով: Հնչակեան կուսակցութիւնը քայքայուեց ծայրայեղ կենտրոնացման հետեւանքով: Դաշնակցութիւնը ապրեց եւ զօրացաւ շնորհիւ ապակենտրոնացման:

Կայ եւ մի ուրիշ խիստ կարեւոր ապագայ. միւս հայ կուսակցութիւնները կառուցուած են նուիրապետական սկզբունքով. վերից վար իշխում է տիրողի ու ենթարկուողի, հրամայողի ու հրամանը կատարեալ պարտաւորուածի իրաւական փոխյարաբերութիւնը: Սոսկ մեքենայական կարգապահութիւն: Դաշնակցութեան մէջ, մա՛նաւանդ նրա կեանքի սկզբնական շրջանում, իշխանութիւնն ու կարգապահութիւնը զուտ բարոյական են: «Յեղափոխական գործում,- ասուած է ՀՅ Դաշնակցութեան 1892 թ. ծրագրում,- չի կարող լինել իրաւունքի եւ պահանջի խնդիր, այլ միայն բարոյական պարտաւորութեան եւ բաւարարութեան խնդիր»: Եւ սա միայն խօսք չէր. «բարոյական պարտաւորութեան» գիտակցութեան ուժն էր, որ հարկաւոր ու հազարաւոր դաշնակցական ընկերներին մղում էր դէպի հերոսական գործեր, յաճախ դէպի անխուսափելի մահ: ՀՅԴաշնակցութեան ուժը այսօր էլ բարոյականութեան մէջ է, յեղափոխական պարտքի եւ իրաւունքի բարոյական հիմքերի մէջ:

ՀՅ Դաշնակցութիւնը սովորական կուսակցութիւն չէ. նա եւ Ուխտ է միաժամանակ, բառի լաւագոյն իմաստով` եղբայրակցութիւն: Դաշնակցականը դաշնակցականի համար միայն գաղափարակից ու զինակից չէ, այլեւ բարոյական պարտականութիւններով եւ իրաւունքներով եղբայրացած անհատ: Մի անտեսանելի, շատերի համար  անհասկնալի խորհուրդ, մի հոգեւոր զօրութիւն սաւառնում է ՀՅ Դաշնակցութեան, բոլոր իսկական դաշնակցականների գլխին, պաշտպանում նրանց ժամանակի ու մարդկային կրքերի ժանգից, ուժ է տալիս նրանց, ներշնչում գաղափարական անձնազոհութեան եւ հերոսական գործերի համար:

ՀՅ Դաշնակցութեան մէջ կայ ուժի մի աղբիւր եւս, որից զուրկ են բոլոր հայ կուսակցութիւնները.- տիրական պաշտամունք անցեալ գործերի եւ նահատակ ընկերների: Դաշնակցութիւնը այն չէ միայն, որ այսօր կայ. Դաշնակցութիւնը ամբողջ մի վիպերգութիւն է, պատմական մի էպոպէ, որ յղացուել է կէս դար առաջ եւ աճում ու զարգանում է դեռ, ծաւալում ու խորանում է անընդհատ` հայ ժողովրդի կեանքի եւ գիտակցութեան մէջ: Դաշնակցութեան անդամները նրանք չեն միայն, որ արձանագրուել են կուսակցութեան տոմարներում, այլեւ բոլոր նրանք, որոնք երբեւիցէ ապրել, գործել ու նահատակուել են Դաշնակցութեան դրօշի տակ: Մեզ հե՛տ են միշտ, մեր մէջ են բոլոր մեր գաղափարական առաջնորդները եւ մարտիկները` հիմնադիրների սրբազան երրորդութիւնից սկսած մինչեւ այսօր` բոլոր նրանք, որոնց մարմնինը հանգչում է յայտնի կամ անյայտ գերեզմաններում, բայց որոնց հոգին մի՛շտ մեր մէջ է, մեզ հետ` իբրեւ ներշնչող, ուղեցոյց, մարտակից եւ առաջնորդ: Երբ դաշնակցական ժողովները բանաձեւ են հանում, այդ բանաձեւին քուէարկում են ո՛չ միայն ժողովին ներկայ եղողները, այլեւ` Քրիստափորները, Զաւարեաններն ու Ռոստոմները: Երբ դաշնակցական մարտիկը կռուի դաշտ է մեկնում, նրա կողքին են ե՛ւ Արամ Արամեանները, ե՛ւ Բաբկէն Սիւնիները, ե՛ւ Սերոբներն ու Գէորգ Չաւուշները, ե՛ւ Դումաններն ու Խէչոները:

ՀՅ Դաշնակցութիւնը մի եզակի ընտանիք է, մի բարոյական մեծ եղբայրակցութիւն, մի գաղափարական վեհ ուխտ, հայ ժողովրդի ծոցից դուրս եկած, հայկական միջավայրում ծնուած ու սնուած մի հզօր կուսակցութիւն: Այս իմաստով նա ինքը հայ ժողովուրդն է, հայութեան կազմակերպուած կամքը, նրա ստեղծագործող հանճարի մարմնացումը: Նա ուրիշ կուսակցութիւնների նման չէ: Իր խորքով ու ձեւով նա հայկական է, պտուղը հայ ժողովրդի, բնական ծնունդը հայկական միջավայրի, մինչեւ այժմ չկրկնուած ու դեռ երկար ժամանակ չկրկնուելիք:

Ահա թէ ինչու ՀՅ Դաշնակցութիւնից առաջ եւ նրանից յետոյ մէկից աւելի հայ կուսակցութիւններն են ստեղծուել, բայց նրանք կամ այլեւս չկան, կամ ապրում են սահմանափակ թուով մարդկանց մէջ: ՀՅ Դաշնակցութիւնն է միայն երկարակեաց, կենսունակ, լայնքով ու խորքով համաժողովրդական, գործօն ու զօրաւոր, որ ծննդեան օրից սկսած մինչեւ այսօր գրանիտի պէս անսասան կեցած է քաղաքական պայքարի առաջաւոր դիրքերում:

 

Չէ՛, հայ ժողովուրդը անկարող է ապրել Տաճկահայաստանում տիրող կարգերում. նա ուժասպառ լինում, նա մեռնում է, նա չի կարող չբողոքել, ոտի չկանգնել եւ չդիմել յեղափոխութեան, իբրեւ իւր միակ փրկարարին: Մեր «խոհեմ ազգասէրների» բոլոր քարոզները շատ-շատ կ՛ունենան բացասական նշանակութիւն, կը դանդաղեցնեն յեղափոխական ընթացքը: Կարո՞ղ էք արմատախիլ անել հայ ժողովրդի արեան մէջ մտած կեանքի նորանոր պահանջները, կարո՞ղ էք փոխել նրա ուղեղը եւ նեարդները. յոյս ունէ՞ք նրան դնել ստրկական, անասնական դրութեան մէջ,- եթէ այո՛, փորձեցէք, եւ այն ժամանակ դուք կարող էք յոյս ունենալ յեղափոխութեան վերջ տալու:

ՌՈՍՏՈՄ

 

 

Նախորդը

ՀՅ Դաշնակցութեան 122-ամեակ. Երիտասարդացումի Վայելք (Դ.)

Յաջորդը

Թենիս. Նովաք Տիոքովիչ Եւ Սերենա Ուիլիըմզ Ճանչցուեցան Իբրեւ 2012-ի Լաւագոյն Մարզիկները

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.