
Կարգ մը այլ ֆետերասիոններու նման, Լիբանանի սուսերամարտի ֆետերասիոնին ընտրութիւնները եւս տեղի ունեցան առանց քուէարկութեան` մրցակից կազմի չգոյութեան պատճառով:
Զիատ Շուէյրի պահեց նախագահի իր պաշտօնը, մինչ ֆետերասիոնի մնացեալ անդամները ստանձնեցին հետեւեալ պաշտօնները (չորս տարուան պաշտօնավարութեան շրջանով).
Զիատ Շուէյրի (նախագահ), Սուհէյլ Սաատ (փոխնախագահ), Իմատ Նահհաս (ընդհանուր քարտուղար), Փիեռ Շախթուրա (գանձապահ), Ժան Տաուտ, Նաժի Ղարրա եւ Ժատ Պաաքլինի (խորհրդականներ):


