Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախցու Կօշիկներն Ու Սիրիայի Պատերազմը

October 12, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Վերջին շրջանում արցախցի երիտասարդներն աւելի աշխուժօրէն են սկսել քննարկել սիրիահայերին օգնութեան ձեռք մեկնելու հետ կապուած հարցեր. այս առնչութեամբ ֆէյսպուքում նոյնիսկ որոշակի առաջարկութիւններ են արւում տարբեր մարդկանց կողմից: Աւելի՛ն. այդ առաջարկները տեղ են գտնում նաեւ լրատուամիջոցներում:

Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գիւղի բնակիչ Ստեփան Գրիգորեանը իր նամակում իր եւ իր համագիւղացիների անունից սիրիահայերին ընդունելու պատրաստակամութիւն է յայտնում եւ յոյս յայտնում, որ այն կը դառնայ մի մեծ գործի սկիզբ: Երիտասարդը պատրաստ է գիւղում գտնուող իր երկրորդ տունը տրամադրել անվճար: Պատարայում առնուազն 5 ընտանիք եւս պատրաստ է նման քայլի, նշում է նա:

Սիրիայում գտնուող ծանօթներին օգնութեան ձեռք մեկնելու նպատակով փնտռելու փորձեր էլ են արւում, որոնցից մէկի մասին իր ֆէյսպուքեան էջում գրել է արցախցի լրագրող Լուսինէ Մուսայէլեանը` ներկայացնելով իր պատմութիւնը.

«Այսօր ինձ համար շատ յիշարժան օր է. ուրախութեանս, յուզմունքիս չափ չկայ,- գրում է նա ու շարունակում,- պատերազմից ընդամէնը երկու տարի էր անցել, ես 10-11 տարեկան երեխայ էի: Այդ տարիներին մեր տներում հոսանք չկար, բայց հրապարակում մի քանի լապտերներ էին վառւում, ու ամրանը, քանի որ մեր տունը մօտ էր հրապարակին, երեխեքով գնում էինք հրապարակի լոյսերի տակ խաղում:

«Ու մի օր էլ խաղալիս զբօսաշրջիկների մի խումբ անցաւ հրապարակով, ու այդ խմբից մի աղջիկ մօտեցաւ ու ինձ հարցրեց թատրոնի տեղը: Բացատրեցի ու այդ աղջիկը խնդրեց ուղեկցեմ իրեն, եթէ հեռու չէ: Հեռու չէր, եւ ես էլ ուղեկցեցի: Սփիւռքահայ էր: Քայլելով գնացինք դէպի թատրոնի շէնքը. ճամբին ինձ հարցեր տուեց` ով եմ, քոյր-եղբայր ունեմ, ծնողներս ինչով են զբաղւում, որտեղ ենք ապրում, ինչ եմ երազում դառնալ… Ես էլ ինչ կար` պատմեցի: Էս աղջիկը շատ յուզուեց իմ պատմածից: Երբ յետ եկանք հրապարակ, ու ես պիտի հրաժեշտ տայի իրեն, ինձ հինգ հազար դրամ տուեց ու ասաց. «Ես վաղը գնում եմ, ինքս չեմ հասցնի քեզ համար նուէր գնել, էս փողը վերցրու, կը գնաս քեզ համար մի նուէր կ՛առնես իմ անունից»: Ինչքան փորձեցի չվերցնել` չստացուեց: Ու յիշում եմ, որ ասացի` «Բա որ մամաս հարցնի որտեղի՞ց քեզ էդ փողը` ես ի՞նչ պիտի ասեմ»: Ինքն էլ պատասխանեց, թէ` կ՛ասես Արփի Սանոսեանն է Սիրիայից եկել ու ինքն է նուիրել: Ես շնորհակալութիւն յայտնեցի, հրաժեշտ տուեցի ու գնացի տուն:

Յաջորդ օրը մամայիս ձեռքից բռնած` գնացինք շուկայ (այն ժամանակ հագուստի խանութներ գրեթէ չկային) ու ինձ համար կօշիկ առանք` սեւ, կլոր քթով կօշիկներ: Իսկ այդ ժամանակ համադասարանցիներս հագնում էին «լակիռովաննի», փոքր կրունկով, մի քիչ սուր քթով կօշիկներ ու իրենք ինձ ասում էին «էդ ինչ բաբոյի (տատիկի) կօշիկներ ես հագել»:

Արփի Սանոսեանի պատմութիւնը ես միշտ յիշել եմ:

Ղարաբաղում երբ համացանց յայտնուեց, ու երբ հասկացայ համացանցի իմաստը, առաջին գործողութիւնը որ ես արեցի «Արփի Սանոսեան» անունը եանտեքսում, յետոյ ռամպլերում, աւելի ուշ` եահույում, կուկըլում, սքայփում եւ ի վերջոյ ֆէյսպուքում փնտռելն էր: Ոչ մի կերպ չէի գտնում:

Միշտ ուզում էի գտնել եւ ասել, որ յիշում եմ իրեն:

Վերջերս, երբ Սիրիայում պատերազմ սկսուեց, Արփի Սանոսեանին գտնելու միտքն ինձ հանգիստ չէր տալիս:

Ֆէյսպուքում ինչքան Սանոսեան ազգանունով մարդ գտայ, սկսեցի գրել: Ի վերջոյ, երկար փնտռտուքներից յետոյ, տարբեր մարդկանց զանգելու միջոցով` Ամերիկայից մինչեւ Սիրիա, հեռախօսահամար գտայ:

37 անգամ համարին զանգելով վերջապէս պատասխան լսեցի.

– Ալօ:

– Ալօ, Արփի, դո՞ւք էք:

– Այո, ո՞վ է:

– Ես Ղարաբաղից եմ զանգում, երեւի ինձ չյիշէք, բայց եթէ ժամանակ ունէք, փորձեմ յիշեցնել:

– Արդեօք, Լուսինէ՞ է քո անունը…

– Այո:

– Ինչպէ՞ս ես ջան, մայրիկդ, քոյրիկներդ ինչպէ՞ս են: Երեւի մեծացել ես… Արցախը քեզմով կը յիշեմ… չեմ հաւատում, որ դու էլ ինձ ես յիշել եւ գտել. ինչպէ՞ս գտար հեռախօսիս թիւը…

Շատ դժուարութեամբ կարողացայ իրեն պատասխանել. միայն ինձնից անկախ շնորհակալութիւն էի ասում ու հարցնում` ես ինչով կարող եմ իրեն օգնել…:

Նախորդը

Խմբագրական «Արցախ Թերթ»-ի. Ազրպէյճանը Ղարաբաղի Նկատմամբ Իրաւունքներ Չունի Ո՛չ Բարոյական, Ո՛չ Էլ Իրաւաբանական

Յաջորդը

Նշմարներ Հալէպի Առօրեայէն – Ա.

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

Բարոյական Ուժը

November 21, 2026
Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Իմ Սիւնակը-Ձեր Աշխարհը. Հնաբոյր Եւ Փոշոտած Քաղաքական Համակարգի Մը Դէմ Յանդիման (Լիբանանի Անկախութեան 83-Ամեակ)

November 21, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Լիբանանի Անկախութիւնը. Տօնակատարութիւններ Եւ Իրականութիւն

November 21, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.