Այսօր կը սկսին Եւրոպայի պատանիներու (17 տարեկանէն վար) ֆութպոլի 2027-ի ախոյեանութեան (Եուրօ) զտումի մրցումները:
Երեւանի եւ Աբովեանի մէջ տեղի պիտի ունենան Հայաստանի պատանիներու մրցումները, անոնք պիտի մրցին Ֆրանսայի, Իտալիոյ եւ Լիւքսամպուրկի դէմ:
Հայաստանի հաւաքականի երեք մրցումներն ալ տեղի պիտի ունենան Երեւանի Աւան վարչական շրջանին մէջ գտնուող Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի ակադեմիայի մարզադաշտին վրայ: Խմբակի միւս մրցումները տեղի պիտի ունենան Աբովեանի քաղաքային մարզադաշտին վրայ:
Հայաստանի առաջին մրցակիցը պիտի ըլլայ Ֆրանսան, մրցումը տեղի պիտի ունենայ ժամը 13:00-ին, ապա ուրբաթ օր նոյն ժամուն Հայաստանի պատանիները պիտի մրցին Իտալիոյ դէմ, իսկ կիրակի ժամը 12:00-ին` Լիւքսամպուրկի դէմ:
Ստորեւ Հայաստանի հաւաքականի անդամները.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Սարգիս Պետրոսեան (Ակադեմիա), Գէորգ Ղազարեան (Ուրարտու) եւ Կարէն Ղազարեան (Ուրարտու):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Գոռ Մկրտչեան (Ակադեմիա), Էտկար Պետրոսեան (Ուրարտու), Ռոպերթ Յովակիմեան (Փիւնիկ), Հայկ Ասատրեան (Փիւնիկ), Արէն Բաբայեան (Արարատ-Արմենիա), Քոլին Մալինզ (Կալաքսի, Միացեալ Նահանգներ), Նարեկ Օսիպեան (Ռոտինա, Ռուսիա) եւ Արտեոմ Խարթենեան (Փիւնիկ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Գրիգոր Մխիթարեան (Ակադեմիա), Սամուէլ Պետրոսեան (Ուրարտու), Հրանդ Յովհաննիսեան (Ուրարտու), Բենիամին Բեգլարեան (Ուրարտու), Արման Սեխլեան (Ուրարտու), Սամուէլ Բեգլարեան (Փիւնիկ), Գրիգոր Յարութիւնեան (Փիւնիկ), Ալեքս Գասպարեան (Փիւնիկ), Էրիք Վուվունիկեան (Երեւանի Բանակայիններ) եւ Նելսոն Ասոյեան (Մարաեթ, Սպանիա):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Յակոբ Ղարիբեան (Ուրարտու) եւ Խաչատուր Գէորգեան (Փիւնիկ):


