Արհեստավարժ ֆութպոլիստներու միութեան միջազգային ֆետերասիոնը` «Ֆիֆփրօ» հրապարակեց 2026-ի խորհրդանշական հաւաքականին մէջ ընդգրկուած խաղացողներու անուանացանկը:
Լաւագոյններու կազմը ընտրուած է 73 երկրի շուրջ 20 հազար արհեստավարժ ֆութպոլիստներու քուէարկութեան հիմամբ:
Այս տարուան խումբին մաս կը կազմեն մէկ բերդապահ, երեք յետսապահներ, երեք միջնապահներ եւ չորս յառաջապահներ:
Ուշագրաւ է, որ աշխարհի լաւագոյն ֆութպոլիստ ճանչցուած եւ ոսկիէ գնդակին արժանացած Հերի Քէյն մաս չկազմեց այս խումբին:
Ոսկիէ գնդակի («Պալոն տ՛օր») 8 անգամ տիտղոսակիր Լիոնել Մեսսի 18-րդ անգամ ըլլալով մաս կազմեց «Ֆիֆփրօ»-ի տարուան խորհրդանշական կազմին:
Ստորեւ կը ներկայացնենք 11 մարզիկները.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Տաւիտ Մհայա (Արսենալ, Սպանիա)
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Փաու Քուպարսի (Պարսելոնա, Սպանիա)
Աշրաֆ Հաքիմի (Փարիզ Սեն Ժերմեն, Մարոք)
Նունօ Մենտեշ (Փարիզ Սեն Ժերմեն, Փորթուգալ)
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Ճուտ Պելինկհամ (Ռէալ Մատրիտ, Անգլիա)
Ռոտրի (Մանչեսթըր Սիթի – Պարսելոնա, Սպանիա)
Վիթինիա (Փարիզ Սեն Ժերմեն, Փորթուգալ)
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Էրլինկ Հաալանտ (Մանչեսթըր Սիթի, Նորվեկիա)
Քիլիան Էմպափէ (Ռէալ Մատրիտ, Ֆրանսա)
Լիոնել Մեսսի (Ինթեր Մայեմի, Արժանթին)
Լամին Եամալ (Պարսելոնա, Սպանիա)


