Միացեալ Նահանգներու մէջ կը շարունակուի «Սինքուեֆիլտ բաժակ 2025» ճատրակի մրցաշարքը, որուն 7-րդ հանգրուանին հայ վարպետ Լեւոն Արոնեան հաւասարութիւն մը եւս արձանագրեց առաջին դիրքը գրաւող Ֆապիանօ Քարուանայի հետ եւ դասաւորման մէջ նահանջեց 4-րդ դիրք:
Սամ Սեւեան իր կարգին հաւասարութեամբ բաւարարուեցաւ ֆրանսացի Մաքսիմ Վաշիէ-Լակրաւի հետ եւ բարձրացաւ 6-րդ դիրք:
Այս հանգրուանին Արոնեան-Քարուանա հաւասարութենէն օգտուեցաւ հնդիկ վարպետ Փրակնանանտա Ռամեշպապու, որ յաղթելէ ետք ֆրանսացի Ալիրեզա Ֆիրուժային, գրաւեց առաջին դիրքը` 4,5 կէտով հաւասարելով Քարուանայի հետ:
Ստորեւ դասաւորումը` 7 հանգրուաններէ ետք.
| ԿԷՏ | |
| 1.- Փրակնանանտա Ռամեշպապու (Հնդկաստան) | 4,5 |
| 2.- Ֆապիանօ Քարուանա (Միացեալ Նահանգներ) | 4,5 |
| 3.- Ուեզլի Սօ (Միացեալ Նահանգներ) | 4 |
| 4.- Լեւոն Արոնեան (Միացեալ Նահանգներ) | 4 |
| 5.- Եան-Քրիշթոֆ Տուտա (Լեհատան) | 3,5 |
| 6.- Սամուէլ «Սամ» Սեւեան (Միացեալ Նահանգներ) | 3,5 |
| 7.- Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ (Ֆրանսա) | 3,5 |
| 8.- Ալիրեզա Ֆիրուժա (Ֆրանսա) | 3 |
| 9.- Կուքեշ Տիօ (Հնդկաստան) | 3 |
| 10.- Նոտիրպեք Ապտուսաթորով (Ուզպեքիստան) | 1,5 |


