Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Լեռնային Ղարաբաղում Ազրպէյճանի Ռազմական Յաղթանակի Գործում Իսրայէլի Դերի Մասին

December 2, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԵՈՒ. Պ. ՇՉԵԿԼՈՎԻՆ

Ամերիկացի ռազմական փորձագէտները նշում են` իսրայէլցի զինուորականներն ու հետախուզութիւնը, ոչ պակաս, քան Թուրքիան,  նպաստեցին Ազրպէյճանի կողմից Լեռնային Ղարաբաղի կայծակնային ռազմական նուաճմանը: Նրանք նշում են` հետախուզական եւ ռատիոգաղտնալսման նիւթերի արագ փոխանցման հարցում, որոնք հասել են Իսրայէլի պաշտպանութեան բանակի «8200 ստորաբաժանման» կայուն ազդանշանային հետախուզական խարիսխ (ԱՄՆ Ազգային անվտանգութեան գործակալութեան նմանակը): Իսրայէլի արտաքին հետախուզութեան (Մոսատ) հետախուզական տուեալները նոյնպէս խիտ հոսքով են հասել Պաքու: Դեռեւս Լեռնային Ղարաբաղի նուաճման եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ Անգարան ազրպէյճանական ուժերին նոր սարքաւորումներ է մատակարարել իր ALECAN ընկերութեան ռատիոելեկտրոնային պայքարի համար:

Եւ այդ համատեղ ռազմավարական միջոցներն օգնում են (ի թիւս այլ պատճառների) բացատրել Պաքուի արագ ռազմական յաղթանակը: Երկու երկրների միջեւ հետախուզական տուեալների զգալի փոխանակումից բացի` Իսրայէլը Պաքուի սպառազինութեան եւ ռազմական սարքերի հիմնական մատակարարներից մէկն է: Երբ 2017-ին Նեթանիահուն եւ Ալիեւը հանդիպեցին, վերջինս տեղեկացրեց` իր երկիրը Իսրայէլից աւելի քան 5 միլիառ տոլարի զէնք եւ ռազմական սարքաւորումներ է գնել: Իսրայէլական արտադրութեան ԱԹՍ-ները վերջին տարիներին մի քանի անգամ օգտագործուել են Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի հետ մարտերում: Այժմ այդ համագործակցութիւնն ակնյայտօրէն հասել է նոր «զաւեշտական մակարդակի»:

Սա նշանակում է` ազրպէյճանական բանակը վերջին հակամարտութիւնում օգտագործել է նաեւ երկու արբանեակ, որոնք ազրպէյճանական Azercosmos տիեզերական գործակալութիւնը ձեռք է բերել Israel Aerospace Industries-ից: Այս երկու բազմակողմանի ելեկտրաօպտիկական լրտեսական արբանեակները ձեռք են բերուել Azersky-2 ծրագրի շրջանակներում: Ազրպէյճանի տիեզերական գործակալութիւնը եւ Թել Աւիւում տեղակայուած ընկերութիւնը գործաքի մասին յայտարարելիս չեն բացայայտել արբանեակի մոտելը կամ պայմանագրի արժէքը, բայց աւելի վաղ նրանք յայտարարել էին, որ համաձայնագրի արժէքը կազմում է մօտ 120 միլիոն տոլար, իսկ աւելի ուշ յայտնի դարձաւ` խօսքը OptSat-500 մոտելի մասին է:

Սա արբանեակի այս նոր մոտելի առաջին յայտարարուած վաճառքն է, որը տարբերւում է Իսրայէլի Պաշտպանութեան բանակին մատակարարուող OptSat -3000-ից: Արբանեակները կը փոխարինեն Պաքուի կողմից օգտագործուող Airbus արբանեակին, որը գործարկուել է 2014-ին, եւ որի հետ կապն ընդհատուել է, եւ ուղեծիր դուրս կը բերուեն 2026 եւ 2028 թուականներին: Նոր արբանեակները կարող են լուսանկարել 50 սմ լուծաչափով, ունեն մօտ 7 տարի ծառայութեան ժամկէտ, իսկ դրանց գինը կազմում է OptSat-3000-ի մօտ 1/3ը: Azersky-2 ծրագիրը ներառում է երկարաժամկէտ պիզնես գործընկերութիւն իսրայէլական ընկերութեան եւ Azercosmos-ի միջեւ` տիեզերքի ոլորտում նորարարական, ձեռնարկատիրական, ակադեմական եւ հետազօտական բնապահպանման համակարգի ստեղծման գործում: Գործարքը նաեւ իսրայէլական հետախուզական հնարաւորութիւնները մօտեցնում է իրանական սահմանին:

Պաքուն հանդիսանում է նաեւ IAI IDF-ի խոշորագոյն պատուիրատուներից մէկը` գնելով սպառազինութեան եւ ռազմական սարքաւորումներ, որոնք առանցքային դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի հետ հակամարտութիւնում: «Այս նախագիծը եզակի է ինչպէս Azercosmos-ի, այնպէս էլ Israel Aerospace Industries-ի համար եւ, անկասկած, ներդրում կ՛ունենայ մեր երկրների միջեւ տիեզերական համագործակցութեան զարգացման գործում: Ես մեր համագործակցութիւնը կարեւոր քայլ եմ համարում երկրում մարդկային դրամագլխի եւ տիեզերական արհեստագիտութիւնների զարգացման գործում», այս առիթով ասուած է Azercosmos-ի ղեկավար Սամէտտին Ասատովի յայտարարութեան մէջ: Նշենք նաեւ` իսրայէլցիներն այս հարցում շատ լուրջ մրցակցութիւն են շահել Իլոն Մասքի կառոյցների եւ եւրոպական TALES-ի մօտ:

Տիեզերական զգայուն արհեստագիտութիւնների վերաբերեալ գործարքների ներկայիս առաջընթացը տեղի է ունենում յարաբերութիւններում վերջերս տեղի ունեցած խզումից յետոյ: 2021-ին երկու երկրների միջեւ համագործակցութիւնն այս ոլորտում սառեցուել է` կապուած Իսրայէլի կողմից նման արտադրանքի արտահանման սահմանափակումների հետ: Այն ժամանակ Ազրպէյճանի կառավարութիւնը սպառնացել էր խզել ռազմավարական յարաբերութիւնները, եթէ Իսրայէլի կառավարութիւնը չեղարկի օդային պաշտպանութեան համակարգերի (ADS) դէմ դատական հայցերը, որոնք կարող էին քաղաքական վնաս հասցնել Ալիեւի վարչակարգին: 2021-ի սկզբին Մոսատի եւ իսրայէլական բանակի հետ գաղտնի հանդիպումների ժամանակ Իսրայէլի գլխաւոր դատախազ Աւիհայ Մանտելպլիթը խոստովանել է` Ազրպէյճանի կառավարութիւնը երկու տարի փորձել է դադարեցնել ADS -ի հետ կապուած իրաւական ընթացակարգերը: Նա մտահոգութիւն է յայտնել, որ այդ գործը կարող է ազդել երկու երկրների միջեւ անվտանգութեան ոլորտում համագործակցութեան վրայ:

Իսրայէլական ոստիկանութիւնը հետաքննութիւն է սկսել այն բանից յետոյ, երբ 2017-ին իսրայէլական ԶԼՄ-ներում հաղորդուել էր` անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics-ը խախտել է Իսրայէլի պաշտպանութեան նախարարութեան կողմից իր արտահանման արտօնագրի պայմանները` իր կապալառուներին հագցնելով ազրպէյճանական զինուորական համազգեստ եւ թոյլ տալով, որ նրանք ինքնուրոյն վարեն Orbiter քամիքազ անօդաչու սարքերը` Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի վրայ յարձակուելու համար:

Ազրպէյճանական ուղեծրերը ստեղծւում են տեղական Azad Systems ընկերութեան կողմից, որը 2011-ին համագործակցութեան մէջ է մտել ADS-ի հետ: Դատական արգելանք (խափանման միջոց) է ստացուել, որն արգելում է այս գործի լուսաբանումը իսրայէլական լրատուամիջոցներում: Հետաքննութեան արդիւնքում ընկերութեանը եւ նրա հինգ կառավարիչներին, այդ թւում` գործադիր տնօրէն Ամոս Մաթանին, երկու տարի առաջ մեղադրանք է առաջադրուել: Aeronautics-ը ձեռք է բերուել 2019-ին Rafael ընկերութեան կողմից` գործարար Աւիհայ Սթոլեարի հետ համագործակցութեամբ, որ աշխուժօրէն աշխատում է հետախուզական ոլորտում:

ADS-ի խնդիրը մեծ երկընտրանք էր Իսրայէլի կառավարութեան համար, որը սովոր էր յոյս դնել Ազրպէյճանի վրայ. Պաքուն աւելի քան մէկ տասնամեակ առաջ դարձաւ Իրանում Մոսատի գործողութիւնների տարածաշրջանային կենտրոնը:

Թարգմանութիւնը` ԳՄ-ի

Նախորդը

Գիրք Ծախելը Մուրալու Չափ Դառն Է

Յաջորդը

Համազգայինի Սեփական Մշակութային Նոր Կեդրոնի Մը Գնման Առիթով. Երազի Մը Իրականացումը

RelatedPosts

Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.