Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախի Քաղաքացիները Դիմեցին Միջազգային Քրէական Դատարանի Դատախազին

October 19, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Արցախի քաղաքացիները Միջազգային քրէական դատարանի դատախազին ներկայացուցին հետեւեալ դիմումը.

«Մենք` Լեռնային Ղարաբաղի (Արցախի) քաղաքացիներս եւ այլ մտահոգ անձինք, դիմում ենք ձեզ խնդրանքով` սկսել 2020 թուականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձութիւնների քննութիւնը:

«Ինչպէս յայտնի է, Ազրպէյճանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (Արցախի Հանրապետութեան) ժողովրդի դէմ 2020 թուականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թուականի հոկտեմբերի 4-ը իրականացուած լայնածաւալ ռազմական յարձակումի հետեւանքով 150 հազար հայեր ֆիզիքական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպուած եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգութիւնը հաշուըւում է մի քանի հազարամեակ: Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը գրաւուած է Ազրպէյճանի զինուած յարձակման, 10-ամսեայ պաշարման, ցեղային զտումների եւ այլ ցեղասպան գործողութիւնների արդիւնքում:

«2020 թուականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած 44-օրեայ պատերազմից յետոյ Ազրպէյճանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ յայտարարութիւն, համաձայն որի, Ղարաբաղ մտցուեցին ռուսական զօրքեր` որպէս խաղաղ բնակչութեան անվտանգութեան եւ Լաչինի միջանցքի` Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի գործունէութեան երաշխաւոր:

«Չնայած օրէնսդրութեան համաձայն Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան երաշխաւոր, իսկ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցութիւնները ընթանում էին ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան շրջանակներում` ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսայի կազմով, Ռուսաստանը միակողմանիօրէն ներմուծեց զօրքեր եւ երեք տարի շարունակ արգելափակում էր քննարկումներն ու որոշումները միջազգային ատեաններում: Ռուսական զօրքերը Ղարաբաղ չէին թողնում միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներին, այդ թւում`  ՄԱԿ-ի, ԵՈՒՆԵՍՔՕ-ի, ԵԱՀԿ-ի, ինչը թոյլ չէր տալիս միջազգային մակարդակով արձանագրել Ազրպէյճանի կողմից ղարաբաղցիների իրաւունքների խախտումները եւ ցեղասպան գործողութիւնները:

«Խաղաղ բնակիչները, որոնք լքել էին Ղարաբաղը 2020 թուականի պատերազմի ժամանակ, վերադարձան մասնակի գրաւուած Ղարաբաղ` ռուսական զօրքերի, անձամբ Վլատիմիր Փութինի երաշխիքների ներքոյ, որ հրապարակայնօրէն խոստացել էր պահպանել հայկական մշակութային ժառանգութիւնը: Նաեւ գուցէ նշենք էլի Փութինի խօսքը` ղարաբաղցիները Ղարաբաղում կ՛ապրեն արժանապատուօրէն: 2023 թուականի սեպտեմբերի 19-ի յարձակման եւ հայ բնակչութեան տեղահանութիւնը նոյնպէս իրականացուեց ռուսական զօրքերի ներկայութեամբ: Խաղաղ բնակիչները մնացին շրջափակուած Լեռնային Ղարաբաղում` առանց միջազգային անվտանգութեան երաշխիքների, որոնք Ռուսաստանը Ազրպէյճանի հետ միասին թորփիլահարել էր: Ռուսական զօրքերը նպաստեցին ղարաբաղեան զինուած ուժերի զինաթափմանը, որոնք իրենց ուժերով փորձում էին իրացնել ինքնապաշտպանութեան իրենց իրաւունքը:

«Այս ամէնը յանգեցրեց խաղաղ բնակչութեան բռնի տեղահանմանը, քաղաքացիական զոհերի, այդ թւում` երեխաների, հաւաքական եւ մասնաւոր գոյքի կորստին, գերեզմանների եւ հազարամեայ պատմական ժառանգութեան կորստին:

«Փաստերի հաստատման առաքելութիւնը, որն իրականացուել է Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens’ Assembly-Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation եւ Truth Hounds-ի կողմից, հաստատել է, որ կան բաւարար ապացոյցներ` եզրակացնելու, որ ազրպէյճանական իշխանութիւնների եւ զինուորականների կողմից կատարուած գործողութիւնները, ինչպէս նաեւ Առաքելութեան զեկոյցում նշուած այլ արարքները, որը հրապարակուել է «Ինչո՞ւ չկան հայեր Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանդիսանում են յանցագործութիւններ` համաձայն Միջազգային քրէական դատարանի Հռոմի կանոնադրութեան, ներառեալ` 7-րդ յօդուածը (մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւններ)  եւ 8-րդ յօդուածը (պատերազմական յանցագործութիւններ), եւ համապատասխանում են բնակչութեան տեղահանման կամ բռնի տեղափոխման սահմանմանը:

«Ազրպէյճանի յանցագործութիւնների մասին խօսւում է նաեւ Freedom House միջազգային իրաւապաշտպան կազմակերպութեան զեկոյցներում: Մասնաւորապէս նշւում է, որ Ազրպէյճանը դիտաւորեալ կերպով Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք անհնար են դարձրել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչութեան գոյութիւնը եւ գոյատեւումը: Freedom House-ը հանդէս է եկել մի շարք առաջարկութիւններով, որոնց թւում կազմակերպութիւնն առաջարկում է Միջազգային քրէական դատարանին մանրակրկիտ քննութիւն անցկացնել եւ հնարաւոր քրէական հետապնդում իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայերի դէմ կատարուած սարսափելի գործողութիւնների մեղաւորների նկատմամբ: Կազմակերպութիւնը շեշտում է, որ Ազրպէյճանի կառավարութիւնը գիտակցաբար եւ համակարգուած կերպով իրականացրել է բնիկ հայերի բռնի տեղահանում:

https://freedomhouse.org/article/interventions-2024-osce-warsaw-human-dimension-conference

«Տարածաշրջանում տեղի ունեցածը պահանջում է մանրակրկիտ քննութիւն եւ գնահատում` միջազգային իրաւունքի եւ մարդու իրաւունքների խախտումների, մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների առումով, ինչի մասին խօսւում է տարբեր միջազգային մասնագիտացուած կազմակերպութիւնների զեկոյցներում:

«1992 թուականին միջազգային հանրութիւնը արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերեալ տարաձայնութիւնների առկայութիւնը` ճանաչելով այս տարածքի վիճելի լինելը: Հայաստանը եւ Ազրպէյճանը այն ժամանակ դարձան ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ երկրներ` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի պատկանելիութեան հարցի շուրջ տարաձայնութիւնների առկայութեան փաստը եւ համաձայնուելով, որ Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը կ՛որոշուի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքոյ խաղաղ խորհրդաժողովին: Երկու պետութիւններն էլ միջազգային պարտաւորութիւն ստանձնեցին հարցը լուծել բացառապէս խաղաղ ճանապարհով:

«Այդ ժամանակից ի վեր Ազրպէյճանը չորս անգամ յարձակում է իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. առաջին անգամ` 1991-94թթ., երկրորդ անգամ` 2016թ. ապրիլին, երրորդ անգամ` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին, եւ, վերջապէս, չորրորդ անգամ` 2023թ. սեպտեմբերի 19-20:

«2022թ. դեկտեմբերի 12-ին սկսուած 10-ամսեայ շրջափակման ընթացքում ազրպէյճանական ուժերը համակարգուած կերպով ահաբեկում էին հայ բնակչութեանը. Մենք` հայերս, ենթարկւում էինք դաժան հոգեբանական ճնշման.

«- Ազրպէյճանը փակեց Հայաստանից Լեռնային Ղարաբաղ եկող կազը, կտրեց ելեկտրահաղորդման գծերը` հոսանքազրկելով տարածաշրջանը, պարբերաբար կտրում էր համացանցի մալուխները: Այս բոլոր հաղորդակցութեան միջոցներն անցնում էին Լաչինի միջանցքով, որը նա շրջափակել էր: Այսպիսով, հիւանդանոցները եւ դպրոցները չէին ջեռուցւում, երեխաները չէին կարողանում դպրոց գնալ, ելեկտրականութիւն ստանալու համար օգտագործւում էին Սարսանգի ջրամբարի ջրերը, որը շուտով գրեթէ ցամաքեց:

«- Ազրպէյճանցիները սպառնում էին հայերին ֆիզիքական հաշուեյարդարով, եթէ մենք` հայերս, չլքենք այդ հողերը, նրանք բարձր ձայնով միացնում էին համապատասխան բովանդակութեամբ ձայնագրութիւններ բնակավայրերի մօտակայքում:

«- Արձանագրուել են բազմաթիւ յարձակումներ քաղաքացիական անձանց վրայ, կրակահերթեր հայ երկրագործների ուղղութեամբ, որոնք աշխատում էին իրենց դաշտերում: Այս գործողութիւնները յանգեցրին զոհերի խաղաղ բնակչութեան շրջանում եւ անհնար դարձրին գիւղատնտեսութեամբ զբաղուելը, ինչը խորացրեց մարդասիրական ճգնաժամը: Յաճախ նրանք թոյլ էին տալիս մշակել հողը, իսկ բերքահաւաքի եղանակին գնդակոծում էին դաշտերը` թոյլ չտալով հաւաքել բերքը:

«- Արձանագրուել են ենթակառուցուածքների ծառայութիւնների աշխատակիցների սպանութիւններ, օրինակ` ջրամատակարարման համակարգի վերանորոգմամբ զբաղուող ջրտնտեսութեան աշխատակիցների սպանութեան եւ վիրաւորման դէպքեր: Նաեւ կրակ է բացուել ոստիկանական մեքենայի վրայ, եւ սպաննուել են հայ ոստիկաններ:

«- Բազմիցս ազրպէյճանական ուժայինները պատանդ են վերցրել խաղաղ հայ բնակիչների հէնց Լաչինի միջանցքում` ապօրինի հսկիչ կէտում` նրանց ներկայացնելով ամենաանհեթեթ մեղադրանքներ: Լեռնային Ղարաբաղի երեխաները երբեք չեն մոռանայ անօդաչուների եւ պայթող արկերի ձայները:

«Այս ամբողջ կամայականութիւնը հովանաւորւում է Ազրպէյճանի ղեկավարութեան կողմից: Ազրպէյճանը անտանելի կենսապայմաններ է ստեղծել հայ բնակչութեան համար: Հայերի դէմ վերջին յարձակումը` 2023 թուականի սեպտեմբերի 19-ին, դարձաւ Ազրպէյճանի յանցագործութիւնների գագաթնակէտը: Բնակավայրերը կտրուեցին շրջկենտրոններից, շրջանները` կենտրոնից` Ստեփանակերտից, կապը խզուեց:

«Հայերի բռնի տեղահանումից յետոյ Լեռնային Ղարաբաղից Ազրպէյճանը ծրագրուած կերպով ոչնչացնում է ողջ հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգութիւնը:

«Հայկական պատմական յուշարձանները կա՛մ ոչնչացւում են եւ ջնջւում երկրի երեսից, կա՛մ իւրացւում:

«Միջազգային դատարանները, այդ թւում` ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, բազմիցս պարտաւորեցրել են Ազրպէյճանին` ապաշրջափակել Լաչինի միջանցքը, իսկ հայերի տեղահանումից յետոյ` ապահովել հայերի անվտանգ վերադարձը եւ պահպանել մեր գոյքն ու մշակութային ժառանգութիւնը:

«Ազրպէյճանը լիովին անտեսում է դատարանների պահանջները ոչ միայն իր անգործութեամբ, այլ նաեւ` իր յայտարարութիւններով, այդ թւում` հայերի նկատմամբ ատելութեան հռետորաբանութեամբ:

«Միջազգային դատարանների որոշումներում, սակայն, չկար յիշատակում Ռուսաստանի դերի մասին, պահանջներ` կատարել եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները: Նման պահանջների բացակայութիւնը տպաւորութիւն է ստեղծում, թէ հայերը 2020 թուականի պատերազմից յետոյ վերադարձել են Ազրպէյճանի երաշխիքներով` համարկուելու նպատակով, բայց չեն կատարել իրենց պարտաւորութիւնները:

«Յարգելի՛ դատախազ,

«Հաշուի առնելով յանցագործութիւնների ծաւալն ու լրջութիւնը, կան հիմնաւոր պատճառներ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում կատարուել են գործողութիւններ, որոնք ընկնում են Միջազգային քրէական դատարանի իրաւասութեան տակ, այդ թւում` պատերազմական յանցագործութիւններ եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւններ:

«Խնդրում ենք ձեզ, պարո՛ն դատախազ, ներկայացուած տեղեկատուութեան հիման վրայ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձութիւնների պաշտօնական քննութիւն: Ձեր միջամտութիւնը կարող է դառնալ վճռորոշ քայլ` ճշմարտութիւնը եւ արդարութիւնը հաստատելու, մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու եւ ապագայում նման ողբերգութիւնները կանխելու ուղղութեամբ»:

Նախորդը

Պաքու Հանրային Կապերու Ընկերութիւն Մը Կը Վարձէ 4,7 Միլիոն Տոլարով` Կլիմայի Վեհաժողովէն Առաջ Ազրպէյճանի Դիմագիծը Մաքրելու Համար

Յաջորդը

Թենիս. Ցուցադրական Մրցաշարքի Մը. Սինըր Յաղթեց Ճոքովիչի, Իսկ Ալքարաս` Նատալի

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.