Աշխարհի ախոյեան Արժանթին 6-0 արդիւնքով ջախջախիչ յաղթանակ մը արձանագրեց Պոլիվիոյ դէմ` 2026-ի Մոնտիալի զտումի գծով:
10-րդ շաբթուան մրցումներուն, Արժանթինի խմբապետ Լիոնել Մեսսի հեթ-թրիք իրագործեց եւ 2 կոլեր պատրաստեց Լաութարօ Մարթինեսի եւ Խուլիան Ալվարեսի: Թիակօ Ալմարա նշանակեց 6-րդ կոլը:
Պրազիլ 4-0 արդիւնքով հանգիստ յաղթանակ մը արձանագրեց Փերուի վրայ: Ռաֆենիա երկու փենալթիներով, Անտրէաս Փերէյրա եւ Լուիս Հենրիքէ նշանակեցին «դեղիններուն» կոլերը:
Ստորեւ` 10-րդ շաբթուան արդիւնքները.
Պրազիլ – Փերու 4-0
Արժանթին – Պոլիվիա 6-0
Ուրուկուէյ – Էքուատոր 0-0
Փարակուէյ – Վենեզուելա 2-1
Քոլոմպիա – Չիլի 4-0
Դասաւորում
1.- Արժանթին 22 (19-5)
2.- Քոլոմպիա 19 (13-6)
3.- Ուրուկուէյ 16 (13-6)
4.- Պրազիլ 16 (15-9)
5.- Էքուատոր 13 (6-4)
6.- Փարակուէյ 13 (4-4)
7.- Պոլիվիա 12 (11-21)
8.- Վենեզուելլա 11 (8-10)
9.- Փերու 6 (3-14)
10.- Չիլի 5 (5-18) 7 (7-1)


