Ազգերու լիկայի մրցաշարքը շարունակուեցաւ երեքշաբթի գիշեր, երբ տեղի ունեցան 4-րդ շաբթուան վերջին մրցումները:
Եւրոպայի ախոյեան Սպանիա 3-0 արդիւնքով հանգիստ յաղթանակ մը տարաւ Սերպիոյ դէմ: Այմերիք Լափորթէ, Ալվարօ, Մորաթա եւ Ալեքս Պայենա նշանակեցին երեք կոլերը:
Փորթուգալ բաւական ճնշեց Սկովտիոյ դէմ մրցումին, որ սակայն վերջ գտաւ ճերմակ հաւասարութեամբ, Կլասքոյի մէջ տեղի ունեցած մրցումին:
Նշելով հարուստ էր Լեհաստան-Խրուաթիա մրցումը, որ վերջ գտաւ հաւասար արդիւնքով (3-3):
Խրուաթիա աւելի վտանգաւոր էր եւ առաջին կիսախաղին 3-1 արդիւնքով յաջողած էր, սակայն Լեհաստան իր քիչ աւերներէն օգտուեցաւ եւ կրցաւ հաւասարիլ:
Ստորեւ կը ներկայացնենք արդիւնքները եւ խմբակներու դասաւորումները` 4 մրցումներէ ետք.-
Ա. ԿԱՐԳ
Ա. խմբակ
Լեհաստան – Խրուաթիա 3-3
Սկովտիա – Փորթուգալ 0-0
Դասաւորում
1.- Փորթուգալ 10 (7-3)
2.- Խրուաթիա 7 (7-6)
3.- Լեհաստան 4 (7-9)
4.- Սկովտիա 1 (4-7)
Դ. խմբակ
Սպանիա – Սերպիա 3-0
Զուիցերիա – Դանիա 2-2
Դասաւորում
1.- Սպանիա 10 (8-1)
2.- Դանիա 7 (6-3)
3.- Սերպիա 4 (2-5)
4.- Զուիցերիա 1 (3-10)
Գ. ԿԱՐԳ
Բ. խմբակ
Լիթուանիա – Ռումանիա 1-2
Քոսովօ – Կիպրոս 3-0
Դասաւորում
1.- Ռումանիա 12 (11-2)
2.- Քոսովօ 9 (6-4)
3.- Կիպրոս 3 (1-10)
4.- Լիթուանիա 0 (3-8)
Գ. խմբակ
Պիելոռուսիա – Լիւքսեմպուրկ 1-1
Հիւսիսային Իրլանտա – Պուլկարիա 5-0
Դասաւորում
1.- Հիւսիսային Իրլանտա 7 (7-1)
2.- Պիելոռուսիա 6 (2-1)
3.- Պուլկարիա 5 (1-5)
4.- Լիւքսամպուրկ 2 (1-4)


