Այսօր ժամը 16:00-ին, Անսարի դաշտին վրայ, ՀՄԸՄ Պէյրութի տղաքը իրենց 6-րդ մրցումը պիտի կատարեն Լիբանանեան բանակի խումբին դէմ:
Նախկին 5 մրցումներուն ՀՄԸՄ-ի տղաքը 2 յաղթանակ ու 3 պարտութիւն կրած են, եւ այս մրցումը մեր վերջին դժուար մրցումը պիտի ըլլայ, բայց, ինչպէս միշտ կը նշենք, ֆութպոլի մէջ դժուար բան չկայ, եւ միշտ ալ երբեմն բախտը կը ժպտայ խումբի մը եւ կրնայ ըլլալ անակնկալ արդիւնք:
Յոյսով, որ ՀՄԸՄ Պէյրութի տղաքը առնուազն պայքարին մրցակիցին դէմ եւ պատուաբեր արդիւնք արձանագրեն խումբի մը դէմ, որ անցեալ շաբաթ անակնկալ պարտութիւն մը կրած էր 4 յաջորդական յաղթանակներէ ետք:
Այսօր Զամալեք Պէյրութ պիտի մրցի Անդրանիկի դէմ: Վաղը, Նուժում Պէյրութ պիտի մրցի Պէյրութ Ֆ. Ք.-ի դէմ, Տինամօ Պէյրութ` Տապիլի դէմ, իսկ Նօ Լիմիթց` Արզի դէմ:
Մեր յաջորդ մրցակիցները պիտի ըլլան Նօ Լիմիթց, Տինամօ Պէյրութ եւ Նուժում Պէյրութ, բոլորին ալ կրնանք յաղթել:
Ստորեւ դասաւորումը` 6-րդ հանգրուանի մրցումներէն առաջ.
| ԿԷՏ | |
| 1.- Արզ | 12 (22-5) |
| 2.- Սապիլ | 12 (14-6) |
| 3.- Լիբանանեան բանակ | 12 (14-6) |
| 4.- Անդրանիկ | 12 (14-6) |
| 5.- Նուժում | 9 (10-11) |
| 6.- Տինամօ Պէյրութ | 7 (9-9) |
| 7.- ՀՄԸՄ Պէյրութ | 6 (11-15) |
| 8.- Պէյրութ Ֆ. Ք. | 6 (13-16) |
| 9.- Նօ Լիմիթց | 1 (6-24) |
| 10.- Զամալեք Պէյրութ | 0 (3-18) |


