Մաքս Վերշթափըն կիրակի գիշեր շահեցաւ Պրազիլի կրան փրին` դառնալով ամէնէն գերազանց վարորդը եւ բարելաւելով իտալացի Ալպերթօ Ասքարիի (1952-ին «Ֆեռարի»-ի հետ) մրցանիշը` շահելով 8-էն 6 կրան փրիները:
Հոլանտացի Վերշթափըն 20 մրցումներէ 17-ն յաղթած է 85 տոկոս յաղթանակ ունի այժմ, տակաւին 2 կրան փրիներ կան, եւ չշահելու պարագային յաղթանակի համեմատութիւնը 75 տոկոսի կը նուազի` հաւասարելով Ասքարիի:
Մրցանիշներու այս պատմութիւնները բնաւ չեն հետաքրքրեր Վերշթափընը, որ կ՛ըսէ. «Այս թիւերը բնաւ նկատի չեմ առներ: Այսինքն, երբ Ֆորմիւլա 1-ի վարորդ եղայ, նպատակ չունէի այս թիւերու տոկոսներուն մասին մտածել: Այս բոլորը կու գան, երբ ամէն ինչ հեզասահ կ՛ընթանայ: Շատ լաւ զգացում ունիմ ինքնաշարժին հետ, խումբը նուազագոյն սխալները կ՛ընէ, եւ այս ձեւով լաւ տարեշրջան մը կը բոլորենք»:
Նշենք, որ ան մրցումին առաջին դիրքը գրաւած էր 8,2 երկվայրկեան առաւելութիւն մը ունենալով բրիտանացի վարորդ, Լենտօ Նորիսի (Մաքլարեն) վրայ: Սպանացի նախկին ախոյեան Ֆեռնանտօ Ալոնսօ 3-րդ դիրքը գրաւեց Ասթոն Մարթինի հետ:
Ստորեւ` արդիւնքները.
| ԿԷՏ | |
| 1.- Մաքս Վերշթափըն | 25 |
| 2.- Լենտօ Նորիս | 19 |
| 3.- Ֆեռնանտօ Ալոնսօ | 15 |
| 4.- Սերխիօ Փերես 12 | 12 |
| 5.- Լանս Սթրոլ | 10 |
| 6.- Քարլոս Սայնց Ճունիոր | 8 |
| 7.- Փիեռ Կասլի | 6 |
| 8.- Լուիս Հեմիլթըն | 4 |
| 9.- Եուքի Ցունոտա | 2 |
| 10.- Էսթեպան Օքոն | 1 |
Ընդհանուր դասաւորում.
| ԿԷՏ | |
| 1.- Մաքս Վերշթափըն | 524 |
| 2.- Սերխիօ Փերես | 258 |
| 3.- Լուիս Հեմիլթըն | 226 |
| 4.- Ֆեռնանտօ Ալոնսօ | 198 |
| 5.- Լենտօ Նորիս | 195 |
| 6.- Քարլոս Սայնց Ճունիոր | 192 |
| 7.- Շարլ Լըքլեր | 170 |
| 8.- Ճորճ Ռասըլ | 156 |
| 9.- Օսքար Փիասթրի | 87 |
| 10.- Լանս Սթրոլ | 63 |
Ինքնաշարժներու դասաւորում.
| ԿԷՏ | |
| 1.- Ռետ Պուլ Ռէյսինկ Հոնտա 782 | 782 |
| 2.- Մերսետես | 382 |
| 3.- Ֆեռարի | 362 |
| 4.- Մաքլարեն | 282 |
| 5.- Ասթոն Մարթին Մերսետես | 261 |
| 6.- Ալփին Ռընօ 108 | 108 |
| 7.- Ուիլիամս Մերսետես 28 | 28 |
| 8.- Ալֆա Թաուրի Հոնտա 21 | 21 |
| 9.- Ալֆա Ռոմէօ Ֆեռարի 16 | 16 |
| 10.- Հաաս Ֆեռարի 12 | 12 |


