Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան գծով վաղը` կիրակի, 8 հոկտեմբերի ժամը 6:30-ին Արսենալ պիտի հիւրընկալէ ախոյեան Մանչեսթըր Սիթին, 8-րդ հանգրուանին:
Արսենալի ախոյեան ըլլալու թեկնածուի կարողութիւնները վաղը կը յստականան, մանաւանդ որ պրազիլցի Կապրիել Մարթինեզ եւ հոլանտացի Եուրիըն Թիմպըր բացակայ պիտի ըլլան վաղը, մինչ Պուքայօ Սաքայի վիճակը քիչ մը աւելի լաւ է: Ան Լանսի դէմ «Չեմփիընզ լիկ»-ի մրցումին մկանի ցաւ ունեցաւ եւ հեռացաւ դաշտէն 34-րդ վայրկեանին: Բայց բժշկական քննութիւններէ ետք ոչ մէկ անբնական բան ի յայտ եկաւ: 2021-էն ի վեր ան մասնակցած է Արսենալի ախոյեանութեան բոլոր մրցումներուն (90 յաջորդական մրցում):
Տակաւին քանի մը օր առաջ, Սիթիի մարզիչ Փեփ Կոարտիոլա այս նիւթին մասին գանգատ ունէր եւ ՖԻՖԱ-էն ու «Եու. Է. Էֆ. Ա.»-էն պահանջեց ֆութպոլիստներուն բաւարար դադար տալ` հանգիստի համար: «Ֆութպոլը կը խաղան ֆութպոլիստները», ըսաւ ան` աւելցնելով. «Պէտք է ֆութպոլիստները գործադուլ յայտարարեն, մկանները դադարի պէտք ունին»: Ան օրինակ բերած էր Միացեալ Նահանգներու «Էն. Պի. Էյ.»-ին մէջ կիրարկուած ձեւը: «Անոնք 80 մրցում կը խաղան, բայց ունին 4 ամիս` դադարի»: «Ամէն անգամ որ ես կամ Եուրկըն Քլոփ այս մասին կը գանգատինք, ՖԻՖԱ-ն եւ «Եու. Է. Էֆ. Ա.»-ն մեզի կ՛ըսեն, թէ բաւարար դրամ կը շահիք, այս նիւթին` մասին մի՛ խօսիք այլեւս»:
Վերադառնալով Արսենալ-Մանչեսթըր Սիթի մրցումին, Սիթի ամէն գնով պիտի փորձէ յաղթանակներու ճամբան բռնել, մանաւանդ որ բաժակի մրցաշարքէն դուրս մնաց, եւ անցեալ շաբաթավերջին պարտութիւն մը եւս կրեց Վուլվզէն: Սիթիէն պիտի բացակային միջնապահներ Ռոտրի (կախակայուած) եւ պելճիքացի Քեւին Տը Պրունյը (վիրաւոր): 23 տարեկան արժանթինցի Եուլիան Ալվարես փլէյ-մէյքըրի դիրքի վրայ կը խաղայ` ձեւով մը զօրացնելու դաշտին կեդրոնը: Ան ոչ միայն յաջողեցաւ, այլ այս եղանակի բոլոր մրցումներուն դաշտ ներկայանալով նոյնիսկ նշանակեց 3 կոլեր:
Ստորեւ Անգլիոյ շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.
| ԺԱՄ | |
| Լիւթըն Թաուն – Թոթենհամ | 14:30-ին |
| Մանչեսթըր Եունայթըտ – Պրենթֆորտ | 17:00-ին |
| Պըրնլի – Չելսի | 17:00-ին |
| Էվըրթըն – Պորնմաութ | 17:00-ին |
| Ֆուլհամ – Շեֆիլտ Եունայթըտ | 17:00-ին |
| Քրիսթըլ Փելէյս – Նոթինկհամ Ֆորեսթ | 19:30-ին |
| ԿԻՐԱԿԻ | ԺԱՄ |
| Պրայթըն – Լիվըրփուլ | 16:00-ին |
| Ուեսթ Համ – Նիւքեսըլ | 16:00-ին |
| Վուլվզ – Ասթոն Վիլա | 16:00-ին |
| Արսենալ – Մանչեսթըր Սիթի | 18:30-ին |
ՍՊԱՆԻԱ
«Լա Լիկա»-ի 9-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքը գրաւող Ռէալ Մատրիտ պիտի հիւրընկալէ 9-րդ դիրքը գրաւող Օսասունան: 2-րդ դիրքը գրաւող Պարսելոնան պիտի մեկնի նախավերջին դիրքը գրաւող Կրանատայ դաշտը: Այս հանգրուանի ամէնէն հաւասարակշռուած մրցումը պիտի ըլլայ Էսթատիօ Մեթրոփոլիթանօ դաշտին վրայ, ուր Աթլեթիքօ Մատրիտ կը հիւրընկալէ Ռէալ Սոսիետատը: Աթլեթիքօ 4-րդ դիրքը կը գրաւէ, մինչ Սոսիետատ` 5-րդ:
Ստորեւ` 9-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Քատիս – Ժիրոնա | 15:00-ին |
| Ռէալ Մատրիտ – Օսասունա | 17:15-ին |
| Սեւիլա – Ռայօ Վայեքանօ | 22:00-ին |
| ԿԻՐԱԿԻ | |
| Վիարէալ – Լաս Փալմաս | 15:00-ին |
| Աթլեթիքօ Մատրիտ – Ռէալ Սոսիետատ | 17:15ին |
| Ալավես – Պեթիս | 19:30-ին |
| Սելթա – Խեթաֆէ | 19:30-ին |
| Կրանատա – Պարսելոնա | 22:00-ին |
ԳԵՐՄԱՆԻԱՊունտըսլիկայի 7-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքը գրաւող Լեւերքուզըն պիտի հիւրընկալէ նախավերջին դիրքը գրաւող Քէօլնը, մինչ ախոյեան Պայերն Միւնիխ պիտի հիւրընկալէ Ֆրայպուրկը:
Ստորեւ` յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Տորթմունտ – Ունիոն Պերլին | 16:30-ին |
| Լայփցիկ – Պոխում | 16:30-ին |
| Շթութկարթ – Վոլֆսպուրկ | 16:30-ին |
| Աուկըսպու – Տարմշթատ | 16:30-ին |
| Պրեմըն – Հոֆենհայմ | 19:30-ին |
| ԿԻՐԱԿԻ | |
| Լեւերքուզըն – Քէօլն | 16:30-ին |
| Պայէրն Միւնիխ – Ֆրայպուրկ | 18:30-ին |
| Ֆրանքֆորթ – Հայտընհայմ | 20:30-ին |
ԻՏԱԼԻԱ
«Սերի Ա.»-ի 8-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքը գրաւող Ինթեր Միլան պիտի հիւրընկալէ 8-րդ դիրքը գրաւող Պոլոնիան: Միլանի քաղաքի միւս խումբը` Ա. Սէ. Միլան, որ միայն կոլերու տարբերութեամբ կը գրաւէ 2-րդ դիրքը, պիտի ըլլայ հիւրը` 14-րդ դիրքը գրաւող Ճենովային: Թորինօ քաղաքի տերպին տեղի պիտի ունենայ այսօր ժամը 19:00-ին` Եուվէի դաշտը:
Ստորեւ յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ինթեր Միլան – Պոլոնիա | 16:00-ին |
| Եուվենթուս – Թորինօ | 19:00-ին |
| Ճենովա – Ա. Սէ. Միլան | 21:45-ին |
| ԿԻՐԱԿԻ | |
| Մոնզա – Սալերնիթանա | 13:30-ին |
| Լացիօ Ռոմա – Աթալանթա | 16:00-ին |
| Ֆրոսինոնէ – Վերոնա | 16:00-ին |
| Քալիարի – Ա. Էս. Ռոմա | 19:00-ին |
| Նափոլի – Ֆիորենթինա | 21:45-ին |
ՖՐԱՆՍԱ
«Լիկ 1»-ի 8-րդ հանգրուանի մրցումներուն, գագաթի մրցում մը իրարու դէմ պիտի հանէ Ռենսը (3-րդ) եւ Մոնաքոն (առաջին): 6-րդ դիրքը գրաւող Ռեն պիտի հիւրընկալէ Փարիզ Սեն Ժերմենը վաղը գիշեր:
Ստորեւ յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Մեց – Նիս | 18:00-ին |
| Ռենս – Ա. Էս. Մոնաքօ | 22:00-ին |
| ԿԻՐԱԿԻ | |
| Մարսէյ – Լը Հաւր | 14:00-ին |
| Լիոն – Լորիան | 16:00-ին |
| Պրեսթ – Թուլուզ | 16:00-ին |
| Մոնփելիէ – Քլերմոն | 16:00-ին |
| Լանս – Լիլ | 18:05-ին |
| Ռեն – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45-ին |


