Երէկ` երեքշաբթի, 11 յուլիսին աւարտեցաւ Հայաստանի ֆութպոլի աղջկանց ազգային հաւաքականի մարզական հաւաքը, որ տեղի ունեցաւ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ:
Հայրենի կազմը այսօր` չորեքշաբթի, 12 յուլիսին կը մեկնի Թիֆլիս (Վրաստան), ուր իր մասնակցութիւնը կը բերէ 13-16 յուլիսին Վրաստանի դէմ տեղի ունենալիք ֆութպոլի բարեկամական մրցումներուն:
Նշենք, որ աղջկանց հաւաքականի գլխաւոր մարզիչն է Արտակ Ադամեան:


