Թենիսի միջազգային ֆետերասիոնը երէկ հրապարակեց արհեստավարժ թենիս խաղացողներուն միջազգային նոր դասաւորումը:
Սերպ Նովաք Ճոքովիչ վերադարձաւ առաջին դիրք (8465), մինչ ռուս Տանիիլ Մետվետեւ նահանջեց երկրորդ դիրք (8445):
Իսկ սպանացի Ռաֆայէլ Նատալ դիրքի մը ոստումը արձանագրելով այժմ կը գրաւէ երրորդ դիրքը (7715):
Վերջապէս, ռուսահայ Կարէն Խաչանով կը գտնուի 28-րդ դիրքին վրայ:


