ԵՐՈՒԱՆԴ ԵՐԿԱՆԵԱՆ
Երաժիշտ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր
Մարտի 3-ին Պէյրութում իր մահականացուն կնքեց մեր ազնիւ բարեկամը` բժիշկ, նկարիչ, բանաստեղծ, Հայաստանում ուսանած սփիւռքահայ ուսանողների առաջին սերնդի ներկայացուցիչ Յարութիւն Նագուլեանը:
Թագաժահրը իր ամենակուլ երախն առաւ հայ մշակոյթով ապրող եւ ապրեցնող հայրենասէր, կենսախինդ եւ իւրայատուկ հումըրով լի մարդուն, որին յետ այսու հանդիպելու ենք մեր յուշերում, իր գործերի մէջ, մեր մտապատկերներում:
Մեր խորազգաց ցաւակցութիւնները յայտնելով իր ազնուագոյն տիկնոջը` տիկին Էմմային, միաժամանակ հայցում ենք Ամենակալ Տիրոջը իր երկնային լոյսերի մէջ բնակեցնի մեր սիրելի ընկերոջ հոգին եւ մխիթարութիւն պարգեւի իր բոլոր հարազատներին:


