Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Լիբանանի ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 11-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումները:
Անսար 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Ախա Ահլի Ալէյի, հանդիսացաւ երթի ախոյեան:
Նըժմէ գրաւեց երկրորդ դիրքը` 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Շապապ Սահելի:
Մնացեալ մրցումներուն, Սաֆա 5-0 արդիւնքով յաղթեց Սալամ Զղարթայի, Պըրժ` Շապապ Ղազիէի (3-0), Շապապ Պըրժ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Թատամոն Սուրի հետ, մինչ Ահտ-Թրիփոլի մրցումը աւարտեցաւ ճերմակ հաւասարութեամբ:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ԿԷՏ | |
| 1.- Անսար | 27 (28-5) |
| 2.- Նըժմէ | 25 (23-8) |
| 3.- Շապապ Սահել | 24 (13-3) |
| 4.- Ախա Ահլի Ալէյ | 19 (8-6) |
| 5.- Ահտ | 17 (13-10) |
| 6.- Սաֆա | 16 (18-17) |
| 7.- Պըրժ | 14 (12-11) |
| 8.- Թրիփոլի | 13 (6-9) |
| 9.- Շապապ Պըրժ | 12 (13-11) |
| 10.- Թատամոն Սուր | 7 (3-10) |
| 11.- Շապապ Ղազիէ | 6 (6-21) |
| 12.- Սալամ Զղարթա | 1 (3-35) |



