Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ-Լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին Զ. եւ վերջին հանգրուանի մրցումները կը կատարուին այսօր եւ վաղը, անոնց արդիւնքներուն լոյսին տակ կը յստականան փլէյ օֆի մրցումներուն իրենց տոմսը ապահովող բոլոր կազմերուն անունները:
Այսօրուան գագաթի ճակատումին, Պարսելոնա իր դաշտին վրայ պիտի հիւրընկալէ Եուվենթուս:
Թէեւ երկու կազմերն ալ ապահոված են յաջորդ հանգրուանի իրենց տոմսերը, սակայն այս մրցումը ունի իւրայատուկ կարեւորութիւն, մանաւանդ` խմբակին պարագլուխի դիրքը գրաւելու իմաստով:
Ստորեւ` այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Չելսի-Քրասնոտար | 22:00 |
| Ռենն-Սեւիլլա | 22:00 |
| Դ. ԽՄԲԱԿ. | |
| Լացիօ Ռոմա- Ֆ. Ք. Պրիւժ 55 | 19:55 |
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ-Պորուսիա Տորթմունտ | 19:55 |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Պարսելոնա-Եուվենթուս | 22:00 |
| Տինամօ Քիեւ-Ֆերենքվարոս | 22:00 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Փարիզ Սեն Ժերմեն-Իսթանպուլ Պաշաքշեհիր | 22:00 |
| Լայփցիկ-Մանչեսթըր Եունայթըտ | 22:00 |



