Ինչպէս ծանօթ է, երէկ` երեքշաբթի, 1 դեկտեմբերին խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ Լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի 5-րդ հանգրուանի ծիրին մէջ կատարուեցան ութ մրցումներ:
Այսօր եւս կը կատարուին ութ ճակատումներ` չորս տարբեր խմբակներու մէջ:
Ը. խմբակին մէջ, այսօրուան կարեւորագոյն մրցումներէն մէկը պիտի ըլլայ Անգլիոյ մէջ կատարուելիք Մանչեսթըր Եունայթըտ-Փարիզ Սեն Ժերմեն հանդիպումը:
Նշենք, որ այս հանգրուանին ծիրին մէջ, երէկ ուքրանական Շախտիոր Տոնեցք ստեղծեց բաւական մեծ անակնկալ մը, երբ 2-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Ռէալ Մատրիտին:
Ստորեւ` այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Քրասնոտար-Ռենն | 19:55 |
| Սեիլլա-Չելսի | 22:00 |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Պորուսիա Տորթմունտ-Լացիօ Ռոմա | 22:00 |
| Ֆ. Ք. Պրիւժ-Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 22:00 |
| Զ. ԽՄԲԱԿ. | |
| Ֆերենքվարոս-Պարսելոնա | 22:00 |
| Եուվենթուս-Տինամօ Քիեւ | 22:00 |
| Ը. ԽՄԲԱԿ. | |
| Իսթանպուլ Պաշաքշեհիր-Լայփցիկ | 19:55 |
| Մանչեսթըր Եունայթըտ-Փարիզ Սեն Ժերմեն | 22:00 |



