Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Մեր Ձեռքով Տուեցինք, Յետ Եկանք…». Դադիվանքի Վանահայրը Չգիտի` Ոնց Են Լքելու Վանքը

November 12, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Դադիվանքի վանահայրը, որն անձամբ է մասնակցել վանքի ազատագրմանը, հիմա փորձում է տեղից խաչքարերը տեղափոխելու հարցով զբաղուել, բայց ամենակարեւորը` վանքը, տեղափոխման ենթակայ չէ:

ԵՐԵՒԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Դադիվանքի վանահայր եւ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիւ տէր Յովհաննէս քհնյ. Յովհաննիսեանը պատրաստւում է վանքից տեղափոխել անհրաժեշտ իրերը, քանի որ Քարվաճառը շուտով Ազրպէյճանին է անցնելու: Տէր Յովհաննէսն այժմ Արցախից գալիս է Երեւան, որպէսզի մեքենաներ վերցնի ու Քարվաճառ գնայ:

SPUTNIK / HOVHANNES SHOGHIKYAN
Դադիվանքը

– Ո՞նց էք,- հարցնում եմ տէր Յովհաննէսին:

– Ո՞նց պէտք է լինենք. մեր ձեռքով տուեցինք, յետ եկանք… Դադիվանքը թողեցինք ու դուրս եկանք, ո՞նց պէտք է լինենք,- պատասխանում է նա:

SPUTNIK / ASHOT GEVORGYAN
Դադիվանքը

Տէր Յովհաննէսն ասում է, որ Դադիվանքից տեղափոխելու շատ բան կայ` եկեղեցու սպասքը, ասեղնագործ խաչքարերը վաղը պէտք է տեղափոխեն, որ թուրքը չգայ ու պղծի: Բայց ամենակարեւորը եկեղեցին է, որը տեղափոխելու ենթակայ չէ:

CC BY 3.0 / ALAEXIS / DADIVANK KHACHKAR
Դադիվանքի ասեղնագործ խաչքար

Հիմա արդէն Քարվաճառի բնակիչներն են իրենց տները դատարկում… Հոգեւոր հովիւն ասում է` ժողովուրդը նորից գաղթի ճանապարհը բռնեց. հայի ճակատագիրն այդպէս է:

«Սիրտս ցաւում է, չգիտեմ», ասում է տէր հայրը:

Թէ ի՞նչ է անելու յետոյ` տէր Յովհաննէսը չգիտի, արդէն միեւնոյնն է իր համար…

SPUTNIK / NELLI DANIELYAN
Դադիվանքի սրբապատկերներից մէկը

Դադիվանքի վանահայրը, որը 1993-ին անձամբ է մասնակցել Քարվաճառի ազատագրմանը, որդիների հետ պայքարել 2016-ի ապրիլեան պատերազմի ժամանակ, այս օրերին էլ զէնքը ձեռքին է եղել: Ասում է` ամէն ինչին պատրաստ էր, բայց` ոչ այս ելքին:

SPUTNIK / ASHOT GEVORGYAN
Դադիվանքը

«Քարվաճառն ազատագրելուց յետոյ տեսանք, որ Դադիվանքը գոմ էին դարձրել. մաքրել ենք, վերաօծել, իսկ այսօր սկուտեղի վրայ մատուցում ենք թուրքին: Մենք լաւ պահել-պահպանել ենք, հիմա թուրքին ասում են` ի՛նչ ուզում էք, արէք հետը: Դա ինչքանո՞վ է ճիշդ: Եթէ մենք էլ լռենք, քարերը պէտք է աղաղակեն», ասում է տէր Յովհաննէսը:

SPUTNIK / HOVHANNES SHOGHIKYAN
Դադիվանքը

Հոգեւոր հովիւը չգիտի` զոհուած տղաների մայրերին ի՞նչ պատասխան ենք տալու հիմա, ի՞նչ պէտք է ասենք. ինչի՞ համար են զոհուել իրենց տղաները, հէնց էնպէ՞ս են զոհուել:

SPUTNIK / HOVHANNES SHOGHIKYAN
Դադիվանքի վանահայրը

Հոգեւորականին հետաքրքրում է նաեւ` եթէ պէտք է վարչապետ Նիկոլ Փաշինեանը նման որոշում կայացնէր, ապա ինչո՞ւ դա արուեց այսքան զոհ ու վիրաւոր ունենալուց յետոյ:

Հարցին, թէ այս իրավիճակում ի՞նչ ելք է տեսնում, տէր Յովհաննէսը պատասխանում է, որ ամէն մի վայրկեան կարող է մեծ բան փոխուել, եւ դա կապուած է դիւանագիտութեան եւ քաղաքականութեան հետ:

SPUTNIK / ASATUR YESAYANTS
Կրակը դադարեցւում է. ինչի՞ տակ են ստորագրել Փաշինեանը, Փութինն ու Ալիեւը

«Դա կախուած է մէկ մարդուց, եւ ինչպէս Փաշինեանն էր ասում` ՀՀ-ի եւ Արցախի ճակատագիրը կախուած էր մէկ մարդուց, եւ այդ մէկ մարդը, փաստօրէն, ինքն էր: Ողբա՛մ քեզ, իմ հայ ժողովուրդ: Մեղք է ժողովուրդը», իր խօսքն ամփոփեց տէր Յովհաննէսը:

 

 

Նախորդը

Դուք Մեզ Այլեւս Չէք Կարող Լռեցնել…

Յաջորդը

Հաշուետուութեան Պահը

RelatedPosts

Սփիւռք Ըլլալու Տարբեր Ձեւերը
Անդրադարձ

Սփիւռք Ըլլալու Տարբեր Ձեւերը

November 3, 2026
Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Գիրքերու Մտերմութեան Մէջ. «Խանձուած Օրերը» (Հեղինակ` Պերճուհի Բարսեղեան)

November 3, 2026
Լիբանանի  Մէջ   Օտարներու Պատերազմին 50-րդ  Տարելիցը
Անդրադարձ

Խաղաղութիւն` Պետականութեան Հաշուո՞յն

November 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.