Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նաեւ Այսպիսի Կեանք

April 4, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր

«Լինում է, որ ճշմարտութիւն են վաճառում սարքովի»,¬ զգուշացրել է Պարոյր Սեւակ:

Այս վայրըսը այսօր մարդկութեան դէմ մտայղացող, տարածողները չղջիկներ են,¬ ասում է աշխարհի այսօրուայ «ճշմարտութիւնը»: Մարդիկ մահանում են: Մարդը մարդու կողմից բանտարկւում է իր սեփական տան մէջ, չառնչուելով  երկնքին, արեւին, բնութեանը, հեռու տիեզերքից, իր շնչած¬արտաշնչած կաղապարի մէջ` «չվարակուելու» համար: Ճշմարտութի՞ւն… սարքովի թէ՞…

Այսօր, 21¬րդ դարում մարդկութիւնն առաւել քան երբեք իր խեղաթիւրուած մտաաշխարհով գտնւում է երկու բեւեռային, հակաբեւեռային (գիտական եզրով ասած` ին, յան) տարածքների մէջ: Մէկը` մոլորակի ամենաներքեւի, ստորին (բոլոր առումներով) մասում է, միւսը` ամենաբարձրում:

Որոշակի առումով դա վերաբերում է ոչ միայն մարդ¬արարածներին: Օրինակ աշխարհի բնութեան հրաշքը` ծառերը: Արմատները խորին, սեւ, մութ, աղտոտ հողում են: Ճիւղերը դէպի արեգակ¬աստղ¬երկինք¬Արարիչ սլացող մաքրութեան տարածքում: Զաւե՞շտ է, ծա՞ղր է, թէ… ի՞նչ է… Որ ի հակառակ այս մոլորակի մարդ¬արարածին, ծառ¬էութիւնը ցածր սեւ յուշից վերցնում, կիրառում է դրա մէջ առկայ որոշակի դրական բաներ: Եւ ունակ է դրանք ի նպաստ դնել իր զարգացման, ծաղկման, իր երկարաձիգ մարմնի միջոցով հասցնել մինչեւ երկինք նայող¬սլացող իր էութեան զարդաճիւղերը: Իսկ մա՞րդը… Այսօր, 21¬րդ դարում մարդը ի՞նչ է անում: Ո՞ւր է հասել իր գիտութեամբ, զարգացողութեամբ: Մարդը ստեղծել է անբնական, հակաարարչական, հակատիեզերական արհեստական ուղեղ, մարդառոպոթ¬ռոպոթամարդ: Ստեղծել է առանց մասնագէտ մարդ¬արարածի երկնքում ինքնաթռչող օդանաւեր, առանց մարդ¬վարորդի խելքի եւ աչքի` սլացող մեքենաներ:

Այսօր մարդը արդէն այնպէս է ոտք դրել տիեզերք, որ խաղեր է խաղում (հակաբնական), տիրանում է մոլորակներին: Այսօր մարդը արհեստականօրէն (ումից ուզի եւ ինչպէս ուզի) մարդ է ծնում ապակէ խողովակներում: Եւ դեռ ա՜յլ ու ա՜յլ… Եւ այդ ամէնով հանդերձ, այսօր մարդն իր այդպիսի՜, իր այդքա՜ն զարգացած չակերտաւոր (բարոյական իմաստով) եւ անչակերտ (գիտական իմաստով) գիտութեամբ ունակ չէ՞ ստեղծել կամ գտնել այս համաշխարհային bio պատերազմի դէմ ոչ մի միջոց: Ուրկէ այսպէս ասած «դեղամիջոց» (տարբեր առումներով) այդ արհաւիրքը կասեցնելու համար: Ո՞ւր է նրա խելքը… կամ խի՞ղճը… Այս ի՞նչ էք անում այ «չղջիկներ», ես ձեր…: Չարը տիեզերական ներդաշնակութեան խախտումն է: Սուտը նոյնպէս այդտեղ է: Իսկ ճշմարտութի՜ւնը… Լոյսի եւ սիրոյ մէջ է:

Եւ այսօր` 2020թ. մարտի` գարնան առաջին ամսուայ վերջին շաբաթն է: Ես քայլում եմ իմ Երեւանով, ինչո՞ւ ոչ` նաեւ քո՛` իմ սփիւռքի բարեկամ: Թւում է թէ մենակ եմ այս պահին. քաղաքը գրեթէ ամայի է. ո՛չ մարդ, ո՛չ մեքենայ… Ժամանակաւո՞ր է այս ամէնը… Ես քայլում եմ իմ Երեւանի ժամանակի միջով: Եւ ինձ հետ, իմ մէջ հիմա քայլում են իմ բոլոր հարազատները, նաեւ դու` իմ ընթերցող: Քանզի գիտեմ, որ սրտացաւ անկեղծութեամբ անտարբեր չես նաեւ Հայաստանի ներկայիս կացութեան նկատմամբ:

Մօտենում եմ հանրապետութեան հրապարակին: Լուռ են շատրուանները, լուռ են հրաշագեղ տուֆ կոչուող քարից ժամանակին կառուցուած շէնքերը, լուռ է իր թռչուններին կորցրած երկինքը: Երեւանի փողոցների եւ պուրակների միշտ կայտառ ցայտաղբիւրները անջուր լլկւում են:

Մօտենում եմ այս ամէնից տառապող, ճիւղերը հարցականներով դէպի երկինք յառած մեծ սօսուն:

Սօսին ինձ լուռ հարց է տալիս: Ես նրան պատասխանում եմ լռութեամբ, բայց ո՛չ միայն… Ես ծնկի եմ իջնում այդ ամայի փողոցում: Ինձ թւում է, որ այս պահին ամբողջ աշխարհի բոլոր եկեղեցիներում հնչող, առ երկինք յառնող բոլոր աղօթքները, աշխարհի բոլոր տաճարներում վառուող մոմերի լոյսերը միատեղուել, միաձուլուել, հրավարուել են իմ մէջ: Ծնրադիր, հոգով, սիրտ ու մտքով ես թախանձօրէն աղօթում եմ Աստծուն: Աղօթում եմ հայրենիքիս համար, Արարատիս համար, Երեւանիս համար, ինձանից հեռու, բայց ինձ հետ, իմ մէջ ապրող բոլոր հարազատներիս համար, քեզ համար` իմ սիրելի Լիբանան, սիրելի Պէյրութ:

Աղօթեցի (նման ձեւով, անշուշտ, առաջին անգամ) այդ` իմ չոքած ունայն, անմարդ փողոցի եւ այդ հրաշալի, կանաչաերգ սօսու համար: Եւ ինձ թուաց, որ երկնքում մի լուսաւոր ճեղք բացուեց, մի լուսէ ժպիտ իջաւ հոգուս մէջ: Եւ նա յիշեցրեց, ինձ, որ հաւատն ու յոյսը մեռնում են վերջինը, եւ որ սէրը` անմահ է:

Ապրենք այդպէ՛ս, իմ հայաստանեա¬սփիւռքեան բարեկամ:

Երեւան¬Պէյրութ

 

Նախորդը

Երբ Խիղճը Կը Մարի…

Յաջորդը

Երբեք Չէի Մտածի, Որ Մի Օր…

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.