Նախորդ շաբաթավերջին վերսկսաւ Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան երկրորդ բաժինը, եւ 16-րդ հանգրուանին ծիրին մէջ կատարուեցան երեք մրցումներ:
Երէկ տեղի ունեցան երկու հանդիպումներ:
Երկրին գործող ախոյեանը` Արարատ-Արմենիա, ակադեմիայի մարզադաշտին վրայ` 3-0 արդիւնքով յաղթելով Արարատին, գրաւեց ընդհանուր դասաւորման պարագլուխի դիրքը (30 կէտով)` իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ գերազանցելով Ալաշկերտին:
Այդ երեք կոլերէն մէկը նշանակեց Արմէն Համբարձումեան:
Ինչ կը վերաբերի երէկուան երկրորդ մրցումին, Ուրարտու 2-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Լոռիին:
Ուրարտու ունեցաւ 23 կէտ, մինչ Լոռի ունի 28 կէտ:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Արարատ-Արմենիա | 9 | 3 | 4 | 30 |
| 2.- Ալաշկերտ | 9 | 3 | 4 | 30 |
| 3.- Շիրակ | 8 | 4 | 4 | 28 |
| 4.- Լոռի | 8 | 4 | 4 | 28 |
| 5.- Արարատ | 8 | 3 | 5 | 27 |
| 6.- Նոա | 7 | 3 | 6 | 24 |
| 7.- Փիւնիկ | 7 | 2 | 7 | 23 |
| 8.- Ուրարտու | 5 | 5 | 6 | 20 |
| 9.- Գանձասար-Կապան | 3 | 5 | 8 | 14 |
| 10.- Երեւան | 0 | 0 | 16 | 0 |



