Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Քանոնահարուհի Մարիաննա Գէորգեանի Առաքելութիւնն Է Պահել Հայկական Քանոնի Դիմագիծը Եւ Մաքրամաքուր Կատարումներով Ներկայանալ Մերօրեայ Մշակութային Խառնաշփոթում

January 17, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԳագԱթ

Մարիաննա Գեւորգեանը ընտրել է ազգային նուագարան քանոնը, որն առանձնանում է իր շքեղ ու դիւթիչ հնչողութեամբ: Համամարդկային այս քնքուշ էակը, շատ լաւ գիտակցելով, որ արուեստը անձնազոհ է, իր առաքելութիւնն է համարում  հայ ազգային երաժշտութեան` գանձերի, տաղերի, բարձր արժէքների տարածմանը ի նպաստ գործունէութիւնը:

Մշակոյթ ունեն բոլոր ազգերը, բայց արուեստ` ոչ: Արուեստը սահմաններ չունի, իսկ ազգային մշակոյթը ունի սահմաններ, ու պէտք չէ խառնել ուրիշ ազգերի մշակոյթներ` նորարարութեան ու նորամուծութեան համար: Մարիաննա Գեւորգեանի արուեստին ծանօթ իւրաքանչիւր ոք կարող է փաստել, որ իր նուագի առաջին նոթայից սիրահարւում է քանոն նուագարանին: Մեծ արհեստավարժութեամբ ու գերբնական ներուժով այս տաղանդաւոր երաժիշտը գերում ու յուզում է բոլորին: Նուագում է հնագոյն ժամանակներից մեզ հասած 5-րդ դարի տաղերից, ժողովրդական, աշուղական, դասական մինչեւ մերօրեայ յօրինողներ ու օտար ազգերի ստեղծագործութիւններ: Նրան են վստահել մի շարք առաջնաներկայացումներ յօրինողներ` Վ. Աճեմեանը, Երվ, Երկանեանը եւ այլք: Նոթաներ նուագելը երաժշտի կոչման հետ որեւէ առնչութիւն չունի, դա բոլորն էլ կարող են: Միեւնոյն ստեղծագործութիւնը կարող են նուագել տարբեր երաժիշտներ, բայց եզակիներին է յաջողւում առանձնանալ ու տպաւորուել մարդկանց սրտերում` կերտելով պատմութիւն: Շատ մեծ տեղ տալով կրթութեանը` քանոնահարուհին ինքն էլ սովորել ու աւարտել է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը գերազանցութեամբ, անցնելով բոլոր աստիճանները` պսակաւոր արուեստից, մագիստրոսի աստիճան, ասպիրանտուրա: Հանրապետական ու միջազգային մրցութ-փառատօների առաջին կարգի մրցանակակիր, ոսկէ մետալակիր: Այս համեստ արուեստագէտուհու առաքելութիւնն է պահել հայկական քանոնի դիմագիծը եւ մաքրամաքուր կատարումներով ներկայանալ մերօրեայ մշակութային խառնաշփոթում: Հանդիսատեսի սէրն ու յարգանքը վայելող Մարիաննային են ձօնուել բազում բանաստեղծական շարքեր` մեր մեծանուն արուեստագէտների կողմից: Կտաւներ նուիրուել թէ՛ հայ եւ թէ՛ օտարերկրեայ յայտնի գեղանկարիչներից` իր եւ նուագարանի պատկերով, անգամ քանդակել են քանոնահարուհուն` իր իսկ սիրելի նուագարանով:

Բազմաթիւ մենահամերգներ նուագած քանոնահարուհին միշտ ընտրում է տարբեր վայրեր եւ, ըստ վայրի, համապատասխան համերգային նուագացանկ, համագործակցելով տարբեր երաժիշտների հետ: Առաջնորդւում է այն սկզբունքով, որ համերգային ծրագրում պարտադիր պէտք է հնչի Կոմիտաս :Ամէն մի մենահամերգ քանոնահարուհու սրտի մի անկիւնում ունի իր տեղն ու թողած հետքը:

Առանձնայատուկ ու կարեւոր քայլ է համարում վերջերս  Արցախ աշխարհում կայացած մենահամերգը, որը բարեգործական է եղել: Դա մի հնարաւորութիւն էր արցախցու համար` վայելելու հայ մաքրամաքուր երաժշտութիւնը: Յաջորդիւ կայացել է Արզնու մենահամերգը, որտեղ հանդէս է եկել օտարազգի հանդիսատեսի մօտ եւ ներկայացրել ազգային մշակոյթն ու նուագարանը: Տարեմուտն էլ եզրափակել է  ամենամարդասիրական նախաձեռնութեամբ` հայ մշակոյթը ներկայացնելով քրէակատարողական հիմնարկներում ու մանկապարտէզում:

Բեմը ընտրեալների համար է, ու իւրաքանչիւր պահը, ծափը, հանդիսատեսի սէրը վայելելու համար շատ երկար տարիների քրտնաջան աշխատանք է պահանջում: Արուեստագէտը, ինչքան էլ լինի բարձր արհեստավարժութեամբ, տաղանդով ու մտաւորական ներուժով հարուստ` լինում են համերգներ, ելոյթներ, երբ հոգու յուզմունքը գերազանցում է:

Ինչքան էլ ժամանակաշրջանը փոխւում է` իր հետ բերելով մտածելակերպի եւ արժեհամակարգի փոփոխութիւն, միեւնոյնն է բարձր արուեստն ուժեղ է, հայի ծինը` առաւել եւս: Ամէն ինչ անցողիկ է, ժամանակաւոր, մնայուն է միայն  դարերից եկած մաքուր ու անաղարտ մեր մշակոյթը, որը իմաստի ու արժէքի աշխարհ է` կոչուած ծառայելու մարդկութեանը: Քանոնահարուհի Մարիաննա Գեւորգեանը այն երաժիշտն է, ում նուագը սրտեր է յուզում, փոթորկում հոգիներ, գերում դիւթիչ ելեւէջներով, ապրեցնելով ստեղծագործութեան իւրաքանչիւր հնչիւնը: Նրա ոսկէ մատների սահուն ընթացքը եզրագծում է երկնային ու երկրային աշխարհի անսպառ խաղը: Ու հէնց այդ ժամ հնչեցրած նոթան կենդանանում ու երաժշտական պատկեր է դառնում` հիւսելով իւրաքանչիւրի հոգու ներդաշնակ հեքիաթը:

Գերհզօր ներքին ուժ է հարկաւոր գեղեցիկը գեղեցկացնելու, կատարեալը կատարելագործելու եւ իւրաքանչիւրին հասանելի դարձնելու այդ բարձր արուեստին: Այս քանոնահարուհու յորդալոյս կրակը ճառագելով` սրտից, աչքերից ու մատներից, փառաւորեցնում ու յաւերժացնում է: Քանոնը մի այլ հնչողութեամբ է հնչում , երբ այն յայտնւում է հէնց քանոնի տիրուհու ձեռքերում, դա է ուրոյն ձեռագրի ու ինքնատպութեան կերտուածքը:

 

 

Նախորդը

Հայաշէնի Ս. Յովհաննու Եկեղեցւոյ Անուանակոչութեան Տօն

Յաջորդը

Նշմար. Պատի Օրացոյցի Պատմութիւնը

RelatedPosts

Աշունը Գլուխը Երկարեց
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.