«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի խմբակներու դրութեամբ տեղի ունեցող 6-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները կը կատարուին այսօր եւ վաղը:
Զ. խմբակին մաս կազմող Պարսելոնա, որ արդէն իսկ ապահոված է փլէյ օֆի մրցումներուն իր տոմսը, հիւրը պիտի ըլլայ Ինթեր Միլանի:
Անոնք երկուքն ալ իրենց երկիրներու ֆութպոլի ախոյեանութեան կը գրաւեն դասաւորման պարագլուխի դիրքը:
Նկատի ունենալով, որ Պարսելոնա ապահոված է իր տոմսը, Էռնեսթօ Վալվերտէ որոշած է հանգստացնել Լիոնել Մեսսին, կը յայտնէ սպանական մամուլը:
Պարսելոնա – Ռէալ Մատրիտ յետաձգուած մրցումը տեղի պիտի ունենայ 18 դեկտեմբերին:
Այս խմբակին մէջ, Պարսելոնայի հետ տոմս մը ապահովելու համար պիտի պայքարին Ինթեր եւ Պորուսիա Տորթմունտ:
Ստորեւ կու տանք այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրն ու դասաւորումը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ե. ԽՄԲԱԿ | ԺԱՄ | |
| Նափոլի – Կենք | 19:55 | |
| Սալզպուրկ – Լիվըրփուլ | 19:55 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Լիվըրփուլ | 10 (11-8) | |
| 2.- Նափոլի | 9 (7-4) | |
| 3.- Սալզպուրկ | 7 (16-11) | |
| 4.- Կենք | 1 (5-16) | |
| Զ. ԽՄԲԱԿ | ||
| Պորուսիա Տորթմունտ – Սլաւիա Փրակա | 22:00 | |
| Ինթեր Միլան – Պարսելոնա | 22:00 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ. | ||
| 1.- Պարսելոնա | 11 (7-3) | |
| 2.- Ինթեր Միլան | 7 (9-7) | |
| 3.- Պորուսիա Տորթմունտ | 7 (6-7) | |
| 4.- Սլաւիա Փրակա | 2 (3-8) | |
| Է. ԽՄԲԱԿ | ||
| Պենֆիքա – Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 22:00 | |
| Լիոն – Լայփցիկ | 22:00 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ. | ||
| 1.- Լայփցիկ | 10 (8-6) | |
| 2.- Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 7 (7-6) | |
| 3.- Լիոն | 7 (7-6) | |
| 4.- Պենֆիքա | 4 (7-11) | |
| Ը. ԽՄԲԱԿ | ||
| Այաքս Ամսթերտամ – Վալենսիա | 22:00 | |
| Չելսի – Լիլ | 22:00 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ. | ||
| 1.- Այաքս Ամսթերտամ | 10 (12-5) | |
| 2.- Վալենսիա | 8 (8-7) | |
| 3.- Չելսի | 8 (9-8) | |
| 4.- Լիլ | 1 (3-12) |



