Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը երէկ հրապարակեց աղջկանց ախոյեանութեան 2018-2019 տարեշրջանի աւարտական մրցումներուն յայտագիրը, ուր իրարու դէմ կը մրցին ՀՄԸՄ Անթիլիաս եւ Ռիատի Պէյրութ:
Հինգ մրցումէ երեք յաղթանակ արձանագրող խումբը կը հանդիսանայ Լիբանանի ախոյեան:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը.
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 14 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| ՀՄԸՄ Անթիլիաս – Ռիատի | 18:00 | «Աղբալեան» |
| ԿԻՐԱԿԻ, 17 ՄԱՐՏ | ||
| Ռիատի – ՀՄԸՄ Անթիլիաս | 20:00 | Մանարա |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 18 ՄԱՐՏ | ||
| ՀՄԸՄ Անթիլիաս – Ռիատի | 18:00 | «Աղբալեան» |
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19 ՄԱՐՏ | ||
| Ռիատի – ՀՄԸՄ Անթիլիաս | 18:00 | Մանարա |
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 20 ՄԱՐՏ | ||
| ՀՄԸՄ Անթիլիաս – Ռիատի » | 16:00 | «Աղբալեան» |


