«Էն. Պի. Էյ.»-ի պասքեթպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան երեք մրցումներ, որոնց ընթացքին հիւրընկալ երեք խումբերն ալ յաղթեցին: Նիւ Եորք Նիքս յաղթեց Օրլանտօ Մեճիքին (108-103), Թորոնթօ Ռեփթըրզ` Պոսթըն Սելթիքսին (118-95), իսկ Տենվըր Նակեթց` Օքլահոմա Սիթիին (121-112):
Նակեթցէն Նիքոլա Ժոքիչ նշանակեց 36 կէտ, մինչ Օքլահոմայէն Փոլ Ճորճ` 25 կէտ:
Երէկուան այս երեք մրցումներէն ետք, այժմ արեւելեան եւ արեւմտեան շրջաններուն դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ԱՐԵՒԵԼԵԱՆ ՇՐՋԱՆ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. |
| 1.- Միլուոքի Պաքս | 46 | 14 |
| 2.- Թորոնթօ Ռեփթըրզ | 45 | 17 |
| 3.- Ինտիանա Փէյսըրզ | 40 | 21 |
| 4.- Ֆիլատելֆիա Սիքսըրզ | 39 | 22 |
| 5.- Պոսթըն Սելթիքս | 37 | 24 |
| 6.- Պրուքլին Նեթց | 32 | 30 |
| 7.- Տիթրոյիթ Փիսթընզ | 29 | 30 |
| 8.- Շարլոթ Հոռնեթց | 28 | 32 |
| ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆ | ||
| 1.- Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ | 43 | 17 |
| 2.- Տենվըր Նակեթց | 42 | 18 |
| 3.- Օքլահոմա Սիթի | 38 | 22 |
| 4.- Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ | 37 | 23 |
| 5.- Հիուսթըն Ռոքեթց | 35 | 25 |
| 6.- Եութա Ճեզ | 33 | 26 |
| 7.- Լոս Անճելըս Քլիփըրզ | 34 | 28 |
| 8.- Սան Անթոնիօ Սփըրզ | 33 | 29 |



