Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Գաղափարական Մարդը

December 21, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱԼՊԵՐԹ ԱՃԵՄԵԱՆ

Նա հաւատաւոր ընկերվարական էր`հասարակական գիտութիւնների բնագաւառում բարձր մտաւոր մակարդակով:

Ամբողջապէս նուիրուած լինելով ազգային արժէքների պահպանման գործին ու հայ ժողովրդի ազատագրական պայքարին` նա խորքային համոզումով փարուած էր նաեւ համամարդկային վսեմագոյն արժէքներին:

Աչքիս առաջ են ահա այն պահերը, երբ ընկեր Հրայրը ՀՅ Դաշնակցութեան ծրագիրն էր ուսուցանում մի խումբ նորագիր ուսանողներիս:

Մեր առաջին ճանաչողութիւնը ՀՅ Դաշնակցութիւնից ու նրա գաղափարաբանութիւնից եղաւ ընկ. Հրայրի հետ դէմ առ դէմ շփման միջոցով ու նրա տպաւորիչ դասախօսական շարանով, որը, անշուշտ, իր արմատական ու անջնջելի ազդեցութիւնը ունեցաւ մեզ վրայ: Պէտք է տեսնէիք, թէ ինչ խոր համոզմունքով ու եռանդով էր ներկայացնում, պարզաբանում ու պաշտպանում ՀՅԴ-ի ընկերվարական հայացքները:

Նա ընկերվարութիւնը ՀՅ Դաշնակցութեան էութեան անբաժանելի մաս համարելով, ժողովուրդների ազգային ազատագրական պայքարները հիմնաւորում էր ընկերվարութեան տրամաբանութեամբ ու յատարարում. «կարելի չէ չհասնել այն համոզումին, որ շահագործող բոլոր ուժերի ու շահագործումների տուն տուող պատճառների ջնջումն է միայն, որ իրականութիւն պիտի դառնայ ազատ մարդու այնքան բաղձալի տեսլականը: Ի վերջոյ, այդ է բոլոր յեղափոխութեանց եւ ազգային-ազատագրական պայքարների վախճանական նպատակը: Եւ ճիշդ այդ պատճառով իսկ ՀՅ Դաշնակցութիւնը ԷՐ եւ ՊԻՏԻ ՄՆԱՅ ընկերվարական կուսակցութիւն»:

Հայ ժողովրդի պահանջատիրութեան վերազարթօնքից ծնուած, ինքնամոռաց նուիրուածութեամբ քաղաքական գործիչ էր նա:

Ընդունուած էր բոլորի կողմից` որպէս անվիճելի հեղինակութիւն ու անհատականութիւն, մինչեւ իսկ նրանց մօտ, որոնք երբեմն իր տեսակէտները չեն բաժանում կամ իր գործելաոճը չէին հաւանում:

Տիրական ներկայութիւն էր կազմակերպութեան կեանքում ամէնուրեք: Լաւատեղեակ էր ազգային-քաղաքական հարցերից: Տիրապետում էր կազմակերպական կեանքին ու մօտից վերահասու էր դրան: Հետեւողական, անտրտունջ ու անյոգնում էր Հրայրը:

Հայաստանի կազմակերպութեան վերընձիւղումը նրան տուել էր նոր շունչ, նոր աւիւն: Հայաստանի ձեւաւորուող քաղաքական դաշտում նա պարզորոշ կերպով տեսնում էր ՀՅ Դաշնակցութեան ճշմարիտ տեղն ու դերը` գաղափարական շարժման կոչումին համապատասխան:

Հայաստանի վերանկախացումից յետոյ նա շնչում, ապրում էր հայ ժողովրդի ու նրա հայրենիքի ազատագրական պայքարի մօտաւոր յաղթանակների հեռանկարով ու իր կրծքի տակ պահած հաւատով:

Նա քաղաքական ասպարէզ իջաւ Եղիշէ Չարենցի միասնութեան պատգամով ու հրապարակից հեռացաւ Հայաստանի օրուայ իշխանաւորներին ուղղուած ու անարձագանգ մնացած ազգային միասնութեան իր կոչերով:

Խոհեմ, հեռատես ու ճկուն քաղաքական գործչի նրա մօտեցումներում յաճախ էր դրսեւորւում մարտունականութեան ոգին, ինչը նրան բացարձակ կերպով զանազանում էր հերթական դիւանագէտներից, սովորական քաղաքական գործիչներից:

Քրիստափորի «յարատեւ կռուի» տեսութեան ոգին էապէս իւրացրած ու այդ անզուգական հիմնադիր, ռահվիրայի «մարդագործ» օրինակով զանգուածների կորովը բարձր պահելու ու բարոյական տիպար կերտելու յեղափոխական տրամաբանութեամբ առաջնորդուողն էր Հրայր Մարուխեանը:

Ներազգային ճակատում կլանող հոսանքների դէմ թիավարողը, ծանր օրերին դասալիքների ու դէպի հեռաւոր, «ապահով» ափեր արտագաղթողների դէմ հուժկու պայքարողն ու իր անձնական կեանքի օրինակով նրանց պատճառաբանութիւնների դէմ ծառացողն էր Հրայրը:

Իսկ արտաքին ճակատում հայ ժողովրդի իրաւունքների ու ազգային շահերի դէմ դրուած, այսպէս կոչուած, «քաղաքակիրթ օրէնքները» շրջանցողն ու ի հարկին կուսակցութեան վերջին տասնամեակների կամքի` զինեալ պայքարի ոգու թարգմանն ու գործը իրականացնողն էր նա:

Կազմակերպական կեանքում ակնառու ղեկավար դէմք էր Հրայրը, առինքնող բնաւորութեամբ ու անանձնական  մօտեցումներով:

2008

Նախորդը

Հրայր Մարուխեան. Դաշնակցական Հսկան

Յաջորդը

Հայրենիքի Ծառան Ու Դաշնակցութեան Զինուորը

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.