Շաբաթասկիզբին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, իր գումարած ժողովին, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները, քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը եւ տուաւ համապատասխան որոշումներ:
Հրապարակուեցաւ նաեւ այս շաբաթավերջին կատարուելիք մրցումներուն յայտագիրը, որ պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 24 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Թատամոն Սուր – Պեքաա Ռիատի | 14:15 | Սուր |
| Շապապ Ղազիէ – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Քֆարժոզ |
| Շապապ Սահել – Ռասինկ | 16:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ. | ||
| Ահտ – Սալամ Զղարթա | 14:15 | Սայտա |
| Թրիփոլի – Անսար | 14:15 | Թրիփոլի |
| Նըժմէ – Սաֆա | 16:00 | Մարզական Աւան |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 23 ՆՈՅԵՄԲԵՐ. | ||
| Շապապ Պըրժ – ՀՄԸՄ | 14:15 | Ահտ |
| Իժթիմահի – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Թրիփոլի |
| ՇԱԲԱԹ, 24 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Պըրժ – Շապապ Արապի | 14:15 | Պհամտուն |
| Նահտա Պար Էլիաս – Ահլի Սայտա | 14:15 | Նեպի Շիթ |
| ԿԻՐԱԿԻ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ. | ||
| Մապարրա – Ահլի Նապաթիէ | 14:15 | Ահտ |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Սաժես | 14:15 | Սուր |
|
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 24 ՆՈՅԵՄԲԵՐ. | ||
| Իթթիհատ Հարեթ Նաամէ – ՀՄՄ | 14:15 | Սաֆա |
Ֆետերասիոնը վեց ամիսով կախակայեց Թաքատտոմ Անքունի պատասխանատուներէն Ահմետ Մըհայտլին` գործադրելով իր ներքին կանոնագիրի 3-4-րդ յօդուածները:
Նըժմէ ակումբը ենթարկուեցաւ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսիի տուգանքի մը (երիտասարդներու ախոյեանութիւն):
Վեց ամիսով կախակայուեցաւ նաեւ Իֆաքի (ֆութսալ, Բ. դասակարգ) պատասխանատուներէն Հիւսէյն Շահատէ:
Եունայթըտ Թրիփոլի խումբը (աղջկանց ֆութպոլ) 3-0 արդիւնքով պարտուած հռչակուեցաւ եւ անկէ խլուեցաւ վեց կէտ` նկատի ունենալով, որ անիկա Փերիթոս խումբին դէմ իր մրցումը կատարելու համար դաշտ չէր ներկայացած:


