Շաբաթ, 17 նոյեմբերին, երեկոյեան ժամը 17:00-ին, ազդանշանը կը տրուի Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան 2018-2019 տարեշրջանին, երբ տեղի կ՛ունենայ Հուփս – Շեպիպէ բացման մրցումը` Միշել Մըրի անուան մարզահամալիրին մէջ:
Լիբանանի գործող ախոյեան ՀՄԸՄ Անթիլիասի աղջիկները տարեշրջանի իրենց առաջին մրցումին, չորեքշաբթի, 21 նոյեմբերին, երեկոյեան ժամը 19:30-ին, հիւրը կ՛ըլլան 1875-ին, անոր դաշտին` Սեն Ժոզեֆ համալսարանին մէջ (Մաթհաֆի շրջան):
Երթի մրցումները կ՛աւարտին շաբաթ, 29 դեկտեմբերին:
Ախոյեանութեան մասնակցող 8 խումբերն են` ՀՄԸՄ Անթիլիաս, Անդրանիկ Պէյրութ, Էներժի, Անդրանիկ Սին Էլ Ֆիլ, 1875, Շեպիպէ, Հուփս եւ Ռիատի Պէյրութ:
Ստորեւ` Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՇԱԲԱԹ, 17 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Հուփս – Շեպիպէ | 17:00 | Միշել Մըր |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ռիատի Պէյրութ – Անդրանիկ Սին Էլ Ֆիլ | 20:00 | Մանարա |
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Էներժի – Անդրանիկ Պէյրութ | 19:30 | Պըրժ Այնթուրա |
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 21 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| 1875 – ՀՄԸՄ Անթիլիաս | 19:30 | «Եու. Էս. Ժի.» |


