Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները, քննեց իր օրակարգին վրայ գտնուող հարցերը եւ հրապարակեց այս շաբաթավերջին կատարուելիք մրցումներուն յայտագիրը:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 2 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահտ – Թրիփոլի | 15:00 | Մարզական Աւան |
| ՇԱԲԱԹ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ախա Ահլի Ալէյ – Ռասինկ | 14:15 | Պհամտուն |
| Պեքաա Ռիատի – Նըժմէ | 15:45 | Նեպի Շիթ |
| ԿԻՐԱԿԻ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Շապապ Սահել – Թատամոն Սուր | 14:15 | Ահտ |
| Սալամ Զղարթա – Սաֆա | 14:15 | Զղարթա |
| Անսար – Շապապ Ղազիէ | 16:00 | Սայտա |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 2 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ահլի Սայտա – Շապապ Պըրժ | 14:15 | Սայտա |
| Սաժես – Նահտա Պար Էլիաս | 14:15 | Սաֆա |
| ՇԱԲԱԹ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Նասեր Պար Էլիաս – ՀՄԸՄ | 14:15 | Խիարա |
| ԿԻՐԱԿԻ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Մապարրա | 14:15 | Սուր |
| Պըրժ – Իժթիմահի | 14:15 | Սաֆա |
| Ահլի Նապաթիէ – Շապապ Ղազիէ | 14:15 | Քֆարժոզ |
|
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| ՀՄՄ – Սփորթինկ Ռիատի | 14:15 | Սաֆա |
Ա. դասակարգին մաս կազմող 5 ակումբներ` Շապապ Ղազիէ, Նըժմէ, Անսար, Ահտ եւ Թատամոն Սուր, 500 հազարական լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցան:
Քոֆի Իպոա (Թատամոն Սուր) երեք մրցումով կախակայուեցաւ:
Բ. դասակարգի կազմերէն Նահտա Պար Էլիաս 1,5 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, Պըրժ` 1 միլիոն, իսկ Շապապ Պըրժ` 500 հազար:
Ինչ կը վերաբերի ֆութսալի ախոյեանութեան, ՀՄԸՄ Պուրճ Համուտի կազմը (Բ. դասակարգ) 2,5 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, անոր բոլոր կէտերը ջնջուեցան եւ խումբը փոխադրուեցաւ Գ. դասակարգ` նկատի ունենալով, որ խումբը քաշուեցաւ Բ. դասակարգի ախոյեանութենէն:


