Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը շաբաթական հերթական ժողովին տուաւ կարգ մը որոշումներ:
Առաջին հերթին, քննարկելէ ետք Ախա Ահլի Ալէյ – Նըժմէ մրցումին (Ա. դասակարգ, 3-րդ հանգրուան) գծով ծագած հարցերը, վերջին անգամ ըլլալով ազդարարեց Ալէյի կազմը, որ զսպէ իր համակիրները, այլապէս, եթէ ապագային որեւէ հարցեր պատահին, խումբը իր դաշտին վրայ կատարելիք բոլոր մրցումները պիտի խաղայ, չէզոք դաշտի վրայ:
Ախա Ահլի Ալէյի եւ բոլոր խումբերուն համակիրներուն արգիլուեցաւ բարձրախօսներ տանիլ դաշտ:
Ֆետերասիոնին նախագահը` Հաշեմ Հայտարն ու ընդհանուր քարտուղարը յառաջիկայ 28 նոյեմբեր 2018-ին ներկայ պիտի ըլլան Օմանի մէջ կատարուելիք Ասիոյ ֆութպոլի ֆետերասիոնին տարեկան մրցանակաբաշխութեան:
Ֆետերասիոնին որոշումով, Լիբանանի աղջկանց ողիմպիականի խումբի պատուիրակութեան նախագահ նշանակուեցաւ Համբիկ Միսաքեան, որ կազմին հետ 8-13 նոյեմբերին պիտի մասնակցի Թայլենտի մէջ տեղի ունենալիք Ասիոյ աղջկանց ախոյեանութեան զտումի մրցաշարքին:
Վաւերացուեցան նախորդ շաբաթավերջին արձանագրուած բոլոր մրցումներուն արդիւնքները, որոնց կարգին, Աֆաք-ՀՄԸՄ Պուրճ Համուտ 3-0 (ֆութսալ, Բ. դասակարգ, Ա. հանգրուան), ՀՄՄ – Ահլի Սարպա (Գ. դասակարգ, Ա. հանգրուան, Բ. խմբակ) եւ ուրիշներ:
Ինչ կը վերաբերի սահմանուած տուգանքներուն, Նըժմէ եւ Թատամոն Սուր մէկական միլիոն լիբանանեան ոսկիի տուգանք ստացան, մինչ Նահտա Պար Էլիաս եւ Սաժես հինգ հարիւրական հազար լիբանանեան ոսկիով տուգանուեցան:
Թատամոն Սուրի մարզիկներէն Պիլալ Հաժօ երեք մրցումով կախակայուեցաւ:
Շապապ Պըրժի (Բ. դասակարգ) պատասխանատուներէն Ալի Ժապեր կախակայուեցաւ մէկ ամիսով:
Ամէնէն ծանր պատիժը ստացաւ Թրիփոլիի պատանիներու կազմը:
Անոր պատասխանատուներէն Հենի Նաժի, որ արդէն իսկ 4 ամիսով կախակայուած էր, ստացաւ 2 տարուան կախակայում, որովհետեւ ան ֆետերասիոնին օրէնքը ոտնակոխելով դաշտ մուտք գործեց: Ան նաեւ 3 միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ:
Մէկ տարիով կախակայուեցաւ եւ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ անոր մէկ այլ պատասխանատուն` Իմատետտին Հայեք:
Իսկ երեքական մրցումով կախակայուեցան (իրաւարարին վրայ յարձակած ըլլալնուն համար), Թրիփոլիի պատանի ֆութպոլիստներ Իմատ Ժըրքես, Իպրահիմ Քահիլ, Օմար Մասրի, Ըսլամ Ժամալ, Մոհամետ Հաշեմ, Զուֆաքար Ռաշիտ եւ Մոհամետ Քըրիտլի:
Ֆետերասիոնին պատժական յանձնախումբը, որ 3-0 արդիւնքով պարտուած հռչակեց ՀՄԸՄ Պուրճ Համուտի կազմը (ֆութսալ, Բ. դասակարգ, Ա. հանգրուան), Ըֆաքի դէմ դաշտ խաղին չներկայանալուն համար, խումբէն խլեց նաեւ 6 կէտ:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին կատարուելիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ախա Ահլի Ալէյ – Սաֆա | 15:00 | Պհամտուն |
| ՇԱԲԱԹ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Թրիփոլի – Ռասինկ | 15:30 | Թրիփոլի |
| Թատամոն Սուր – Սալամ Զղարթա | 15:30 | Սուր |
| Անսար – Ահտ | 21:00 | Մարզական Աւան |
| ԿԻՐԱԿԻ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Ղազիէ – Պեքաա Ռիատի | 14:15 | Քֆարժոզ |
| Նըժմէ – Շապապ Սահել | 16:00 | Սայտա |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահլի Սայտա – Նասեր Պար Էլիաս | 15:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| ՀՄԸՄ – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Սաֆա |
| Պըրժ – Շապապ Պըրժ | 14:15 | Պհամտուն |
| Նահտա Պար Էլիաս – Ահլի Նապաթիէ | 14:15 | Խիարա |
| Իժթիմահի – Սաժես | 14:15 | Թրիփոլի |
| Մապարրա – Շապապ Արապի | 14:15 | Ահտ |
|
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| ՀՄՄ – Ուահտեթ Մըրժ | 15:00 | Սաֆա |


