Նախանցեալ օր սկսած «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին Գ. հանգրուանի մրցումները շարունակուեցան երէկ գիշեր, դարձեա՛լ ութ ճակատումներով:

Պարսելոնա, որ հիւրընկալեց Ինթեր Միլանը` Ռաֆինիայի (32-րդ) եւ Ժորտի Ալպայի (83-րդ) նշանակած կոլերուն շնորհիւ 2-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Ինթեր Միլանին:
Լիվըրփուլ եւ Պորուսիա Տորթմունտ 4-0 արդիւնքով տպաւորիչ յաղթանակներ արձանագրեցին, յաջորդաբար` «Կարմիր Աստղ» Պելկրատի եւ Աթլեթիքօ Մատրիտի դէմ:
Փարիզ Սեն Ժերմեն չկրցաւ յաղթել իր հիւրին` Նափոլիին եւ անոր հետ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց, շնորհիւ Անխել Տի Մարիա նշանակած կոլին` 93-րդ վայրկեանին:
Ստորեւ` կու տանք երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Ֆ. Ք. Պրիւժ – Մոնաքօ | 1-1 |
| Պորուսիա Տորթմունտ – Աթլեթիքօ Մատրիտ | 4-0 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Փ. Ս. Վ. Այնտհովըն – Թոթենհամ | 2-2 |
| Պարսելոնա – Ինթեր Միլան | 2-0 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Լիվըրփուլ – «Կարմիր Աստղ» Պելկրատ | 4-0 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Նափոլի | 2-2 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Կալաթասարայ – Շալքէ | 0-0 |
| Լոքոմոթիւ Մոսկուա – Փորթօ | 1-3 |


